Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3689-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3689-ի, տեղեկացնում է China Daily-ն:
Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 5020 մարդ, ապրիլի 11-ի դրությամբ 139 մարդ համարվում է անհետ կորած:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7,7 և 6,4 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի մոտակայքում: Այն ավերել է հազարավոր շենքեր, ճեղքել ճանապարհներ և քանդել կամուրջներ։