Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախապայմանները շարունակվում են, իսկ Փաշինյանը շուտով կարող է կանգնել ևս մեկ երկընտրանքի առաջ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

bbc.com–ը «Եվս երկու նախապայման. ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի շուրջ, սակայն խաղաղությունը դեռ շատ հեռու է, հիմնարար հարցերի շուրջ տարաձայնությունները չեն հարթվել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրացուցիչ պայմաններ ունի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Երևանը պատրաստ է տեղի տալ երկու պահանջներին էլ, սակայն հիմնական օրենքը փոխելը պահանջում է հանրաքվեի անցկացում, որի ելքը կանխատեսելն անհնար է։ Նաև դիտորդները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կմիջամտի բանակցություններին։ «Միայն Մոսկվայի՝տարածաշրջանային ազդեցության թուլացման ֆոնին կլինեն լուրջ բանակցություններ, - նշել է տարածաշրջանային փորձագետ Զաուր Շիրիևը,– Ռուսաստանը, զբաղված լինելով իր հարևանի օկուպացիայով, կորցրել է վերահսկողությունը տարածաշրջանի վրա»։ Բայց այս պահին Ադրբեջանը դադարել է շտապել հաշտության պայմանագիր կնքել, քանի որ իր հարևանի նկատմամբ ունի անհերքելի ռազմական առավելություն և Եվրամիության՝ կարևոր գազային գործընկերոջ կարգավիճակ։ «Հնարավորությունների պատուհանը նեղանում է, եթե մինչև տարեվերջ համաձայնագիրը չստորագրվի, ապա 2022 թվականից ի վեր ձեռք բերված թափը կարող է մարել»,- գրել է Զաուր Շիրիևը։ Նա կարծում է, որ Ուկրաինայում հնարավոր զինադադարը, հատկապես Մոսկվային ձեռնտու պայմաններով, կարող է կրկին Ռուսաստանի ուշադրությունը վերադարձնել Հարավային Կովկասի վրա, և դա տեղի կունենա այն պայմաններում, երբ ԱՄՆ-ին քիչ է հետաքրքրում հետխորհրդային տարածքում տեղի ունեցողը։

Բայդենի վարչակազմը փորձում էր ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում, իսկ Թրամփի թիմի գործողություններն ու հայտարարությունները ստիպել են Հայաստանի կառավարությանը «առավել ռացիոնալ» հարաբերություններ փնտրել Մոսկվայի հետ՝ սառը հաշվարկի հիման վրա, կարծում է հայ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ «Երբ ԱՄՆ-ի նոր վարչակազմն ինքն է կապեր հաստատում Մոսկվայի հետ, բոլորին և, մասնավորապես, Երևանին ուղերձը հետևյալն է՝ լուծեք ձեր խնդիրները ձեր հարևանների ու Ռուսաստանի հետ», - ասել է նա։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ակտիվությունը տարածաշրջանում ձեռնտու չէ ոչ մեկին։ Ադրբեջանը Ղարաբաղյան առաջին պատերազմում իր պարտությունը համարում է Մոսկվայի քաղաքականության արդյունք, Հայաստանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը և դրան հաջորդած սրացումները կապում է Մոսկվայի դավաճանության հետ։ Բացի դա, Երևանն սկսել է եվրաինտեգրման գործընթաց: Ադրբեջանն էլ Թուրքիայի նման հուսալի ռազմական և դիվանագիտական դաշնակից ունի, բացի դա, նրա երկկողմ հարաբերությունները Մոսկվայի հետ սրվել են ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո։ «Ռուսաստանը կարող է տարածաշրջան վերադառնալ միայն հակամարտությունների, այլ ոչ թե խաղաղության ճանապարհով»,- կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Նաթիգ Ջաֆարլին։

Հայաստանը մտավախություն ունի, որ նույնիսկ նոր Սահմանադրության ընդունումից հետո Բաքուն չի շտապի խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Օլեսյա Վարդանյանը մեջբերել է հայ քաղաքական գործիչներին և օտարերկրյա դիվանագետներին, ովքեր ենթադրում են, որ դրան կհետևեն համազգային ներողություն խնդրելու կամ Ղարաբաղի համար զանգվածային ապաշխարության Բաքվի պահանջները:

bbc.com-ի հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանն ավելի ու ավելի է փորձում 2020 թվականի պարտությունից հետո հայկական բանակի վերականգնումը ներկայացնել որպես ռազմականացում և պահանջում է դադարեցնել օտարերկրյա զենքի մատակարարումը Հայաստան։ Նա ենթադրել է, որ Սահմանադրությունը փոխելուց և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուց հետո հաջորդ պահանջը կարող է լինել հայկական բանակի քանակի և սպառազինության սահմանափակումը, և որ այդ պահանջները կարող են հանգեցնել նոր սրացման։

Նշենք, որ նոր Սահմանադրության հանրաքվեի ելքը սերտորեն կապված է լինելու Փաշինյանի ճակատագրի հետ: Այստեղ նախաձեռնությունն ամբողջությամբ պատկանում է նրան ու իր՝ իշխող կուսակցությանը, իսկ ընդդիմադիր ուժերի մի լայն շրջանակ՝ ռուսամետից մինչև եվրոպամետ կուսակցություններ, դեմ են հիմնական օրենքի փոփոխությանը: Հայաստանում էլ վերջին քվեարկությունների արդյունքները ցույց են տալիս, որ իշխող կուսակցությունն այլևս չունի ընտրողների մեծամասնության աջակցությունը։ Հակամարտության վերսկսման համար պատրվակ կարող է ծառայել նաև երկու հարց, որոնք դուրս են մնացել խաղաղության պայմանագրի տեքստից՝ հաղորդակցությունների բացումը և սահմանազատումը։ Անընդհատ մեղադրելով Հայաստանին գնդակոծության մեջ՝ Ադրբեջանը խոսում է «պայմանական սահմանի» մասին և Հայաստանի տարածքի համար օգտագործում է ադրբեջանական անվանումներ։ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո երկրների միջև սահմանները պետք է բացվեն, բայց թե ի՞նչ պայմաններով՝ չեն կարողանում պայմանավորվել արդեն գրեթե հինգ տարի։ Ադրբեջանը պնդում է «միջանցքի» իրավունքը, որը կկապի իր հիմնական տարածքը Նախիջևանի հետ։ Ըստ Բաքվի, դա պետք է լինի շարունակական երթուղի, որը դուրս է հայ սահմանապահների վերահսկողությունից: Երևանն այդ սցենարը դիտարկում է որպես իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։ Դրա դիմաց նա առաջարկում է փոխզիջումային լուծումներ, ինչպիսիք են անձնագրային և մաքսային հսկողությունը միջազգային ընկերությանը հանձնելը: Բաքուն հրաժարվում է փոխզիջումային տարբերակներից, բայց, միևնույն ժամանակ, ակտիվորեն կառուցում է այդ երկաթուղու սեփական հատվածները, որոնք մի օր պետք է գործեն։ Դա նշանակում է, որ Փաշինյանը շուտով կարող է կանգնել երկընտրանքի առաջ՝ գնա՞լ ևս մեկ զիջման այն հարցում, որը ինքն է սահմանել որպես «կարմիր գիծ» Հայաստանի համար, թե՞ հրաժարվել: Եվ դա՝ այն համատեքստում, որ համաշխարհային կամ տարածաշրջանային տերություններից ոչ մեկը այս պահին չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը Էսօր վերջնական որոշել եմ՝ ինքնավնասման եմ գնալու․ կալանավորը ահազանգում է դատապարտյալների հիվանդանոցիցՀաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ նպաստելու տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Պուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ Կրեմլ Ամառային զորակոչի և զորացրման օրերը Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսը դատապարտվեց մեր մեղքերի համար, սակայն Նրա վերքերն օգնեցին մեզ բժշկվել Գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածելՈ՞ր ապրանքների դեպքում Wildberries-ից առաքումը Երևանում կիրականացնի անվճար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … «ցուբիկ»–ներ Խաչատուր Սուքիասյանին դատի կտան Փաշինյանի պարը մեմ է դարձել Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից Գազամատակարարման պլանային դադարեցում «Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերըՎթար՝ Կոտայքում․ երեխաներ են հոսպիտալացվել«Հերթական «չինական» զգուշացումը Ռուսաստանից Հայաստանին»Լեհաստանն ուզում է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքի պատճառով «Թրամփը միջատաբանի հետաքրքրությամբ է նայելու Հայաստանի մասնատմանը. միգուցե՞ անգամ կարեկցի»Կրկին կանձրևիՖլորիդայի համալսարանում hրաձգություն է եղել, զnհեր ու վիրավnր կա«BMW»-ն մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում․ վիրավnրներ կանԲագրատաշենի անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը ԱՄՆ-ն զգալի առաջընթացի ակնկալիք ունի զինադադարի հարցում Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին․ պատմության այս օրը (18 ապրիլ)Վթար․ ջուր չի լինելու Քույրը կրակել է 20-ամյա եղբոր վրա․ ինչ է հայտնիՄայրը կասկածվում է իր 3 երեխաների սպանության մեջ. ինչն է եղել պատճառըՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվըՄխիթարյանն ապացուցում է՝ տարիքը միայն թիվ է ՃՏՊ Սևան-Իջևան ճանապարհին․ հետիոտնը մահացել էՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ» Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․«Հրապարակ» Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. «Ժողովուրդ» Որոշել են մարզեր գնալ․ «Հրապարակ» Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել. «Ժողովուրդ» Ամեն ինչից հուզվում են․ «Հրապարակ» Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ անել, որպեսզի Սիրիան մնա ինքնիշխան, անկախ պետություն. ՊուտինՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելԻրականում ինչից մահացան տավուշցի ամուսիններըՆման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասինԻնձագին խոսել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՔեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերելՊատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն. Միրզոյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոս
Ամենադիտված