Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ գրավվել է Բայազետն ու Ալաշկերտը․ պատմության այս օրը (12 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տիեզերագնացության և տիեզերք մարդու առաջին թռիչքի օր, Լիբերիա՝ Ազատագրության ազգային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1866-ծնվել է գրող և հրապարակախոս Վրթանես Փափազյանը:

1877-ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը հարձակման են անցել երեք ուղղություններով՝ Ալեքսանդրապոլ-Կարս, Իգդիր-Բայազետ և Ախալցխա-Արդահան: Երևանյան ջոկատը հայազգի գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ գրավել է Բայազետն ու Ալաշկերտը: 

1913 –ծնվել է երգիչ Նար Հովհաննիսյանը։

1920 –ծնվել է ինժեներ-քիմիկոս Կորյուն Խոդոյանը։

1984-ծնվել է փոփ երգչուհի Էմմա Բեջանյանը:

1994-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական ինքնաթիռները կրկին ռմբակոծել է Ստեփանակերտը, որի արդյունքում զոհվել են երկու և վիարվորվել 38 անձ, ինքնաթիռներից մեկը խփվել է  Չիլի գյուղի շրջակայքում։

2002 – «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհին հանդիսավորությամբ բացվել է Արգավանդի տրանսպորտային հանգույցը: 

- «Ա1+» անկախ հեռուստաընկերության աջակիցների և ընդդիմության ներկայացուցիչների բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները, կարմիր քարտեր թափահարելով ու հակաիշխանական կարգախոսներ վանկարկելով երթ են կազմակերպել դեպի նախագահական նստավայր: 

2007 -Ստամբուլի դատարանը մեղադրանք է առաջադրել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 11-րդ կասկածյալին:

2008- կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով Հրազդանի Վանատուր թաղամասում 19 օր հացադուլի մեջ գտնվող նախկին ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը որոշել է դադարեցնել հացադուլը: 

2010-Վաշինգտոնում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչպետ Ռեջեփ Էրդողանի հետ։ 

2011- Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Հայաստանի և  Ռուսաստանի միջև 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

2016- առաջին անգամ Հայաստան են ժամանել միանգամից 5 նոլեբյան մրցանակակիրներ, որոնք կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկագիտության թեմաներով 3 օրվա ընթացքում հանդես են եկել բաց դասախոսություններով:

2018- «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակտիվիստները մոտ 40 րոպե փակ են պահել Մաշտոցի պողոտայի մի հատվածը:

2022-ռուս խաղաղապահները՝ հավանաբար Հայաստանի ղեկավարության պահանջով, արգելել են հայ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

240-պարսիկ շահնեշահ Արդաշիր Պապականն իր որդի Շապուհին նշանակել է երկրի համակառավարող: 

1204- Խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները գրավել են Կոստանդնուպոլիսը։

1684-վախճանվել է լարային գործիքների պատրաստման իտալացի հանրահռչակ վարպետ Նիկոլո Ամատին:

1774-Սակմարս քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում գեներալ Գոլիցինի զորքերը ջախջախել են Պուգաչովի ապստամբ զորքին:

1815-Մալայան կղզիններում գտնվող Տամբորա հրաբխի ժայթքումից զոհվել է մոտ 10 000 մարդ , և ևս 80 000-ը ժայթքմանը  հետևած ցունամիի և սովի պատճառով:

1839-ծնվել է Միջին Ասիայի  հետազոտող, ռուս աշխարհագրագետ Նիկոլայ Պրժևալսկին:

1938- վախճանվել է ռուս օպերային երգիչ Ֆյոդր Շալյապինը:


1861-նավահանգիստ Սամտերի ռմբակոծությամբ սկսվել է քաղաքացիական պատերազմն ԱՄՆ-ում:

1919-կայացել է առաջին շաբաթօրյակը խորհրդային Ռուսաստանում:

1933-ծնվել է իսպանական և կատալոնական օպերային երգչուհի Մոնսերրատ Կաբալյեն:

1943-հիմնադրվել է ֆրանսիական «Նանտ» ֆուտբոլային ակումբը:

1945-վախճանվել է ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը:

1951-ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 10 Բ-29 ռմբակոծիչներ խփվել են Կորեայում խորհրդային ՄԻԳ-15-ների կողմից: Այդ օրն ամերիկացիների համար  համարվում է «սև չորեքշաբթի»:

1961-խորհրդային «Վոստոկ» տիեզերանավով Յուրի Գագարինը թռել է տիեզերք: Դա աշխարհում  մարդու առաջին թռիչքն է տիեզերք:

2014-սկսվել է հակամարտություն Սլավյանսկում, որը համարվում է Դոնբասյան պատերազմի առաջին ճակատամարտը:

2019-Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալվել է։

2024 – վախճանվել է իտալացի հագուստի դիզայներ, Roberto Cavalli բրենդի հիմնադիր Ռոբերտո Կավալլին:

Կ. Խաչիկյան

Մեսսին նշել է իր երեխաների սիրելի խաղացողներին, այդ թվում՝ «Ռեալի» երկու ֆուտբոլիստիԹրամփը կայցելի Մեծ Բրիտանիա Չառլզ 3-րդի հրավերով ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում 600 զինվորականի. NYT Աղմկահարույց բացահայտում․ հանցավոր խմբի անդամներ են կալանավորվել Որն է ԵՄ-ի հիմնական սխալը Ռուսաստանի հետ հարաբերություններում ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 ուկրաինացի զինվորների մարմիններ Դատապարտելի է ՀՀ-ի ու Արցախի բնակավայրերը, սրբավայրերը «ադրբեջանական» ներկայացնելու փորձը․ Մայր Աթոռ Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը Էսօր վերջնական որոշել եմ՝ ինքնավնասման եմ գնալու․ կալանավորը ահազանգում է դատապարտյալների հիվանդանոցիցՀաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ նպաստելու տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Պուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ Կրեմլ Ամառային զորակոչի և զորացրման օրերը Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսը դատապարտվեց մեր մեղքերի համար, սակայն Նրա վերքերն օգնեցին մեզ բժշկվել Գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածելՈ՞ր ապրանքների դեպքում Wildberries-ից առաքումը Երևանում կիրականացնի անվճար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … «ցուբիկ»–ներ Խաչատուր Սուքիասյանին դատի կտան Փաշինյանի պարը մեմ է դարձել Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից Գազամատակարարման պլանային դադարեցում «Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերըՎթար՝ Կոտայքում․ երեխաներ են հոսպիտալացվել«Հերթական «չինական» զգուշացումը Ռուսաստանից Հայաստանին»Լեհաստանն ուզում է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքի պատճառով «Թրամփը միջատաբանի հետաքրքրությամբ է նայելու Հայաստանի մասնատմանը. միգուցե՞ անգամ կարեկցի»Կրկին կանձրևիՖլորիդայի համալսարանում hրաձգություն է եղել, զnհեր ու վիրավnր կա«BMW»-ն մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում․ վիրավnրներ կանԲագրատաշենի անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը ԱՄՆ-ն զգալի առաջընթացի ակնկալիք ունի զինադադարի հարցում Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին․ պատմության այս օրը (18 ապրիլ)Վթար․ ջուր չի լինելու Քույրը կրակել է 20-ամյա եղբոր վրա․ ինչ է հայտնիՄայրը կասկածվում է իր 3 երեխաների սպանության մեջ. ինչն է եղել պատճառըՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվըՄխիթարյանն ապացուցում է՝ տարիքը միայն թիվ է ՃՏՊ Սևան-Իջևան ճանապարհին․ հետիոտնը մահացել էՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ» Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․«Հրապարակ» Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. «Ժողովուրդ» Որոշել են մարզեր գնալ․ «Հրապարակ» Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել. «Ժողովուրդ» Ամեն ինչից հուզվում են․ «Հրապարակ» Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ անել, որպեսզի Սիրիան մնա ինքնիշխան, անկախ պետություն. ՊուտինՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը
Ամենադիտված