Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի գործ» ծրագրով գալիս են, մեկ տարի ապրում ՀՀ բյուջեի հաշվին ու հետ են գնում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

Մինչեւ ապրիլի 14-ը սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս տարվա հայտերն է ընդունում` սփյուռքի այն մասնագետներից, ովքեր ցանկանում են աշխատել Հայաստանի պետական կառավարման համակարգում: Այս ծրագիրն իրականացվում է 2020 թվականից` «Ի գործ» անվանումով: 
Հայաստանի հարկատուների հաշվին այս երիտասարդների համար գնում են  ավիատոմս` դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ, մեկ ամբողջ տարի ամսական 336 հազար դրամ են վճարում, առողջության ապահովագրություն եւ մեկ տարվա կացության կարգավիճակ տրամադրում: Հետագայում, եթե նրանք որոշում են մնալ Հայաստանում, աշխատանքի են տեղավորվում տարբեր պետական կառույցներում եւ ստանում պետական ծառայողի աշխատավարձ, որը երբեմն ավելի ցածր է, քան առաջին տարվա նպաստը: Ահա թե ինչու «Ի գործ» ծրագրով Հայաստան եկած երիտասարդների մեծ մասը մեկ տարի ապրում է ՀՀ պետության հաշվին եւ հեռանում: 

«Ի գործ» ծրագիրը լայնորեն գովազդվում է պետական մարմինների կողմից` որպես առաջին ծրագիր, որը սփյուռքահայերին հնարավորություն է տալիս գալ հայրենիք եւ աշխատել ՀՀ կառավարությունում, նախարարություններում, նախագահի, վարչապետի աշխատակազմերում, ընդհանուր առմամբ՝ մոտ 20 պետական մարմիններում: Ըստ սփյուռքի հանձնակատարի գրասենյակի տվյալների, 2024 թվականի ծրագրի շրջանակներում արդեն իսկ 200 սփյուռքահայ աշխատանքի է անցել Հայաստանի պետական մարմիններում, մի մասն անգամ բարձրաստիճան պաշտոնյաներ են դարձել: Ծրագրի ռիսկերի մասին կառավարական մակարդակով, իհարկե, չեն խոսում: 

Առաջին ռիսկը, անշուշտ, ան­վտան­գային ռիսկն է, ապա՝ այն, որ այս ծրագրով Հայաստան եկածների մեծ մասը կրկին հեռանում է այլ երկրներ, եւ, վերջապես՝ այն, որ նրանք աշխատանքի են անցնում ոչ այն ճանապարհով, ինչով ՀՀ շարքային քաղաքացիներն են աշխատանքի անցնում, այլ՝ հեշտացված ուղիով: 
Մենք փորփրեցինք հանձնակատարի գրասենյակի կայքը՝ համադրելով մեր աղբյուրներից ստացված տեղեկությունները, եւ տեսանք, որ ծրագրի այն մասնակիցները, որոնք բակալավրի կրթություն եւ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան ունեն, աշխատանքի են տեղավորվում վարչապետի, նախագահի աշխատակազմերում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, քաղաքապետարանում, ՄԻՊ գրասենյակում, էկոնոմիկայի, կրթության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության նախարարություններում, նույնիսկ՝ ԱԳՆ-ում, այլ մարմիններում: 

2023 թվականին մեկ կին՝ Շվեդիայից, աշխատանքի է անցել ԱԳՆ-ում, երեքը՝ Մեծ Բրիտանիայից, Իսրայելից եւ Կանադայից, աշխատել են վարչապետի աշխատակազմում, մեկ անձ` Ֆրանսիայից՝ ՊՆ-ում, 3 անձ՝ Գերմանիայից, Ռուսաստանից եւ Բելառուսից, տեղավորվել են բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում: 2022 թվականին ԱՄՆ-ից ու Բելգիայից ժամանած անձինք տեղավորվել են ԱԳՆ-ում, 2 անձ՝ Արգենտինայից եւ ՌԴ-ից` վարչապետի աշխատակազմում, 2 հոգի՝ ԿԲ-ում, Ֆրանսիայից եւ Լիբանանից: 2021 թվականին նախագահի աշխատակազմում ենք ունեցել «Ի գործով» աշխատանքի ընդունված անձ․ ՀՀ նախագահի աշխատակազմում ընդունվել է մի կին, որը ժամանել էր Արգենտինայից, իսկ Արցախի նախագահի աշխատակազմում՝ Յակոբ Իֆճեանը` Կիպրոսից: Ծրագրի մասնակիցները տեղավորվում են պետական կոմիտեներում, հանձնաժողովներում, տեսչական մարմիններում, հիմնադրամներում, անգամ՝ Ազգային կինոկենտրոնում եւ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում: Անցյալ տարի՝ 2024-ին, նախագահի ու վարչապետի աշխատակազմերում աշխատանքի ընդունված սփյուռքահայեր չենք ունեցել: 15 պետական մարմիններում այս ծրագրով աշխատանքի է անցել ընդհանուր թվով 38 անձ: Ունեցել ենք սփյուռքահայեր ՊԵԿ-ում, վիճկոմիտեում, արդարադատության նախարարությունում: 

Չկա՞ արդյոք ռիսկ, որ տարբեր, այդ թվում` մահմեդական երկրներից ժամանած անձինք, որոնց հասանելի են դառնալու տարբեր կարեւոր գերատեսչությունների, այդ թվում` ԱԳՆ, ՆԳՆ, նախագահի ու վարչապետի աշխատակազմի գերատեսչական փաստաթղթերը, կարող են տարբեր գործակալությունների կողմից հավաքագրված անձինք լինել: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի խոսնակը վստահեցնում է, որ հարցազրույցներ, ծրագրով նախատեսված թրեյնինգներ անցնելուց հետո մասնակիցները, որոնք պետք է նշանակվեն աշխատանքի, անպայման անցնում են ստուգումներ բոլոր գերատեսչություններում, այդ թվում՝ ԱԱԾ-ի կողմից: «Հաշվի առնելով, որ ֆինալիստներն այլ երկրներից եկածներ են, նրանք՝ բոլորը, պարտադիր ստուգվում են»,- ասում է խոսնակը: 

Ըստ մեր աղբյուրների, սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հատուկ մոտեցում ունի ԱՊՀ նախկին երկրներից եկած մեր հայրենակիցների նկատմամբ: ՌԴ-ից, Ուկրաինայից ընտրվում են միայն ընդգծված հակապուտինյան տրամադրություն ունեցողները, մարդիկ, որոնք դեմ են ՌԴ պաշտոնական քաղաքականությանը: Այս մասին մեզ տեղեկացրեց ռուսական աղբյուրը: «ՌԴ-ից մարդկանց եմ ճանաչում, որոնք լոյալ չէին Ռուսաստանում: Ֆորումներից մեկում ծանոթացա մի աղջկա հետ, որն Ուկրաինայի քաղաքացի էր, ընտրվել էր «Ի գործ» ծրագրով: Վարչության պետ, խորհրդականներ եմ ճանաչում: Գիտեմ, որ նրանց հետ մեկ տարվա պայմանագիր են կնքում, այդ մեկ տարում նրանց ավելի շատ են վճարում, քան տեղացիներին, եւ նրանց աշխատավարձը համապատասխանում է այն երկրի միջին աշխատավարձերին, որտեղից նրանք եկել են: Ռուսաստանի հայերի թվում շատ են մարդիկ, ովքեր 1 տարին ավարտվելուց հետո հետ գնացին: Մեծ մասը հետ գնաց: Մոտ 20 տոկոս կամ ավելի պակաս` մնացել են»,- ասում է մեր աղբյուրը՝ դիվանագիտական շրջանակից: 

Վարչապետի գրասենյակում աշխատած Հովհաննես Գեւորգյանն է վերադարձել ՌԴ, էկոնոմիկայի նախարարությունում աշխատող Հայկ Մարգարյանը մնացել է Հայաստանում եւ այժմ կառավարությունում է, իսկ էկոնոմիկայի նախարարության աշխատակից Արեւիկ Մարգարյանը, որը 2021 թվականին ժամանել էր Պետերբուրգից եւ աշխատանքի էր անցել «Ի գործ» ծրագրով, այժմ էկոնոմիկայի նախարարության ռազմավարական ոլորտների վարչության պետն է: Ասում են, որ նա եւս հակապուտինյան հայացքներ է ունեցել: 

Ի դեպ, 2024 թվականին «Ի գործ» ծրագրով սփյուռքի հանձնակատարի գրասենյակում աշխատանքի է անցել 3 հոգի, երեքն էլ՝ ՌԴ-ից: Օրինակ, 2020-ից աշխատում է Չիտայից եկած Հերմինե Հարությունյանը` նա մնացողներից է: Ըստ հանձնակատարի գրասենյակից ստացած տեղեկությունների,  «Ի գործ» ծրագրի շրջանակներում քաղծառայության պաշտոններ չեն առաջարկվում: «Ծրագրի պայմաններն այնպիսին են, որ իրենք չեն կարող քաղծառայության պաշտոնների գնալ: Եթե այսօր նրանք վարչության պետի կամ քաղծառայության այլ պաշտոններ են զբաղեցնում, հավանաբար, «Ի գործի» ժամկետի ավարտից հետո հանձնել են քաղծառայության քննություն եւ նոր անցել քաղծառայության պաշտոնի»,- հայտնեցին գրասենյակից:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Գազամատակարարման պլանային դադարեցում «Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերըՎթար՝ Կոտայքում․ երեխաներ են հոսպիտալացվել«Հերթական «չինական» զգուշացումը Ռուսաստանից Հայաստանին»Լեհաստանն ուզում է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքի պատճառով «Թրամփը միջատաբանի հետաքրքրությամբ է նայելու Հայաստանի մասնատմանը. միգուցե՞ անգամ կարեկցի»Կրկին կանձրևիՖլորիդայի համալսարանում hրաձգություն է եղել, զnհեր ու վիրավnր կա«BMW»-ն մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում․ վիրավnրներ կանԲագրատաշենի անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը ԱՄՆ-ն զգալի առաջընթացի ակնկալիք ունի զինադադարի հարցում Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին․ պատմության այս օրը (18 ապրիլ)Վթար․ ջուր չի լինելու Քույրը կրակել է 20-ամյա եղբոր վրա․ ինչ է հայտնիՄայրը կասկածվում է իր 3 երեխաների սպանության մեջ. ինչն է եղել պատճառըՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվըՄխիթարյանն ապացուցում է՝ տարիքը միայն թիվ է ՃՏՊ Սևան-Իջևան ճանապարհին․ հետիոտնը մահացել էՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ» Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․«Հրապարակ» Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. «Ժողովուրդ» Որոշել են մարզեր գնալ․ «Հրապարակ» Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել. «Ժողովուրդ» Ամեն ինչից հուզվում են․ «Հրապարակ» Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ անել, որպեսզի Սիրիան մնա ինքնիշխան, անկախ պետություն. ՊուտինՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելԻրականում ինչից մահացան տավուշցի ամուսիններըՆման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասինԻնձագին խոսել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՔեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերելՊատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն. Միրզոյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոսԱնահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամԺան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպանՌուս պատգամավորը չորս տարի աշխատել Է Ուկրաինայի հետ VPN-ի միջոցով Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենաԵրբ տեղի կունենա «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԵրգիչ Անդրեի հարցը հասավ քրեական ոստիկանություն․ ինչ են ստուգում Մեդվեդևը հայտնել է՝ ինչ կպատահի Ուկրաինա ուղարկվելիք ԵՄ զորքերի հետ Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական նոր սրացման մասինՇամիրամ գյուղի սգո սրահում 4 անձի սպանության համար Թելման Քալաշյանը դատապարտվեց ցմահ ազատազրկմանՄարտունի համայնքի Լիճք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ ՃՏՊ «BMW» և «Opel»-ի մասնակցությամբ․ վիրավnրներ կան ԽՍՀՄ կրկնակի հերոս Բաղրամյանի անունը տրվել է Մինսկի թիվ 148 միջնակարգ դպրոցին Պետությունը ձախողել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգըԽոզնավարում կրկին կրակոցներ են եղել (տեսանյութ)
Ամենադիտված