Արցախցիները նոր ակցիա են իրականացնելու․ ինչ են պահանջելու ԱԳՆ-ից և Դատախազությանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ապրիլի 14-ին, ժամը 11:00-ին նախատեսում է բողոքի ակցիաներ իրականացնել ՀՀ ԱԳՆ և Դատախազության շենքերի դիմաց; Ինչպես հայտնումէ Արցախցիների իրավունքների խորհուրդը՝ ԱԳՆ-ից պահանջները հետևյալն են.
Արցախցիների հավաքական վերադարձն Արցախ,
Բաքվի բանտերում պահվող ու ապօրինաբար դատապարտվող հայ գերիների վերադարձը Հայաստան,
Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության ապահովում,
ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ:
Դատախազություն ներկայանալու են հետևյալ պահանջներով -ներկայացնել արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու ենք բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին: