Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ կյանքի ընթացքում ես յոթ աքսիոմ հայտնաբերեցի ու ընդունեցի․ Ռուբեն Վարդանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ կարևոր աքսիոմներ, որոնցով առաջնորդվում է իր կյանքում: Նա խնդրել է հրապարակային դարձնել դրանք, որպեսզի մարդիկ ևս մտածեն դրանց շուրջ.
 
«Մի հնդիկ փիլիսոփա ասել է, որ անգիտությունը սկիզբ չունի, բայց ունի ավարտ: Լուսավորությունն ունի սկիզբ, բայց այն երբեք չի ավարտվում։ Այնպես որ, պետք է գնալ ոչ թե բառի, այլ իմաստի ետևից։ Ոչ թե ուսուցչի, այլ ուսմունքի ետևից։
Իմ կյանքի ընթացքում ես յոթ աքսիոմ հայտնաբերեցի ու ընդունեցի: Օրենքներ, որոնք ինձ համար ապացուցման կարիք չունեն։ Որոնք դարձել են այն սյունը, որի վրա հիմնվում եմ ես ու կառուցում եմ իմ տունը։ Այդ աքսիոմների շնորհիվ ես այն կառուցում եմ քարի, ոչ թե՝ ավազի վրա։ Ինչպես Հիսուսն էր խրատում Լեռան քարոզում։
 
Դարեր շարունակ իմաստուններն ու մարգարեները բազմիցս փորձել են մեզ հասցնել այս մտքերը՝ տարբեր լեզուներով, տարբեր բառերով, խորհրդանիշներով, գործողություններով ու կանոններով։ Իմ ոչ լիարժեք 57 տարեկանում ես հասկացա դրանք։ Հասկացա երկար որոնումներից, խոհերից հետո, ինքս իմ հետ, իմ ուսուցիչների և մտերիմների հետ վեճերից ու քննարկումներից հետո։
Նորից ու նորից սեփական փորձով համոզվեցի, որ հնարավոր չէ ինչ-որ բան սովորել՝ պարզապես խելացի գրքեր կարդալով և դրանք անգիր անելով։ Նույն գրքին ես երբեմն վերադառնում էի տասը անգամ՝ ընդամենը մեկ միտք հասկանալու համար։ Հասկանալ իմաստը, այլ ոչ թե բառերը, որոնց տողատակերում այն թաքնված էր։
 
Միայն այս գրքերն ու մտքերը քո միջով անցկացնելով, քո աշխարհընկալման ու փորձի մեջ ներդնելով, դրանք քո էությունը, ամենօրյա կյանքի բնական վիճակը դարձնելով կարելի է հասնել նրան, որ դրանք դառնան այն հիմքը, որոնց վրա կառուցվում է ամեն ինչ, որոնք հաշվի ես առնում կյանքում ցանկացած որոշում կայացնելիս։ Աքսիոմները, որոնց հասնում ես այդ ճանապարհով, հնարավոր չէ փոխել։
 
Սեփական աքսիոմները կարող է ունենալ յուրաքանչյուրը։ Դրա համար չկան և չեն կարող լինել սահմանափակումներ և արգելքներ, դրա համար հատուկ թույլտվություններ և հավանություններ պետք չեն։ Նույնիսկ կարդալ և գրել չիմացող մարդը կարող է դա անել, եթե իսկապես ցանկանա։ Եվ կգտնի իր ճանապարհը։
 
Նշանակալի ու հանճարեղ բան ստեղծելու համար մեծ ռեսուրսներ պետք չեն. ամեն ինչ կա ներսում: Երբ կա ասելիք, միշտ կգտնես այն արտահայտելու ձևն ու միջոցը, ինչպես օրինակ, Գարրի Բարդինը, որն իր հանճարեղ «Ադաջիո» անիմացիոն ֆիլմ-առակն ստեղծել է ընդամենը թղթից։ Նա ուրիշ ոչինչ չի ունեցել, բացի մտքից, որն էլ փոխանցել է այդ պարզ միջոցով։ Ու այդ ֆիլմն արժանացել է Վատիկանի գնահատականին և էկումենիկ մրցանակի: Որովհետև առաջինը ծնվում է միտքը, հետո արդեն գալիս է ճանաչումը: Այսօր հաճախ ամեն ինչ հակառակն է, ու հենց դրանում է մեր ժամնակների գլխավոր ճգնաժամը:
 
Աքսիոմ առաջին
 
Մարդիկ աշխարհում մաշկի գույնով, սեռով, ազգային և կրոնական պատկանելությամբ չեն առանձնանում: Նույնիսկ լավերի ու վատերի չեն բաժանվում. մեզանից յուրաքանչյուրի մեջ կա և՛ լավը, և՛ վատը։ Մարդիկ տարբերվում են հավատով. նրանք, ովքեր հավատում են Աստծո գոյությանը և նրանք, ովքեր չեն հավատում։ Ովքեր կասկածում են, տատանվում են, ովքեր իրենց համար այլ կուռքեր են ընտրում։
 
Առաջինները գիտեն, հավատում և ապրում են այն գիտակցությամբ, որ ամեն ինչի համար, ինչ մենք անում, ասում, մտածում ենք, պատասխանատվություն են կրելու Աստծո առջև։ Ոչ ոքի վրա հնարավոր չի լինի բարդել մեր սխալները, վատ մտքերը, արարքները։ Իսկ երկրորդները երկրպագում են ոսկե հորթին, իշխանությանը, ճանաչմանը, հաճույքին, փորձում են միաժամանակ նստել երկու աթոռի վրա։ Նրանց մեջ մարել է ներքին Աստվածային կայծը, և նրանք դարձել են ամեն ինչի հանդեպ անտարբեր։
 
Աքսիոմ երկրորդ
 
Հավերժությանն ամենամոտը ակնթարթն է։ Շնորհակալ պետք է լինել Աստծուն այսօրվա պահի համար, պատրաստ լինել մահվան ցանկացած պահի, ապրել ներկա պահով ՝ սա է իրական կյանքը։ Պետք է հարգել և իմանալ անցյալը, լավատեսորեն նայել ապագային, բայց ապրել՝ ներկայով։
 
Աքսիոմ երրորդ
 
Էներգիան, ուժն այն է, ինչ մենք ստանում ենք շրջակա աշխարհից, տիեզերքից՝ թթվածնի, ջրի, սննդի, քնի, աշխարհի հետ շփման միջոցով, մեր գործողությունների, խոսքերի, մտքերի միջոցով։ Մենք տալիս կամ ծախսում ենք այդ եռանդի մի մասը մեր մարմինն առողջ պահելու համար, որպեսզի մեր մեջ չմարի Աստվածային կայծը։ Բայց մենք այն նաև ծախսում ենք սնունդը մարսելու, մեր ցանկությունների բավարարելու կամ պարզապես դատարկ կյանքի, անիմաստ առօրյայի և արտաքին աղմուկի վրա։
 
Էներգիա, ուժ ու եռանդ հավաքելը, այն կուտակելն ու աշխարհին փոխանցելը մեր գոյության իմաստն է։ Սա բարդ, քրտնաջան աշխատանք է, որը միշտ պետք է անել շատ խնամքով, այնպես, որ չվնասենք ո՛չ մեզ, ո՛չ աշխարհին, որպեսզի մեր մեջ պահպանենք էներգիայի դրական հավասարակշռությունը։
 
Աքսիոմ չորրորդ
 
Լույսը կյանք է։ Աստված ասաց՝ «Եղիցի լույս»։ Լուսավորելով և՛ մեր, և՛ ուրիշների ճանապարհը, մենք նմանվում ենք էլեկտրական թելի՝ բարակ, փխրուն, որը կարող է ակնթարթորեն այրվել։ Ուստի կարևոր է այդ հավասարակշռությունը պահել այնպես, որ լուսավորենք առաջին հերթին ոչ թե մեզ, այլ մեր շուրջը։ Չկուտակել ոչ մի ավելորդ բան, չդառնալ մեր ցանկությունների ստրուկը, չմնալ մեկ՝ հոգևորի կամ նյութականի կողմում։ Միջին ճանապարհ ընտրելով՝ կարելի է ուղին լուսավոր դարձնել ուրիշների համար՝ առանց խախտելու նուրբ ու դինամիկ հավասարակշռությունը մեր հսկայական աշխարհում, որը մենք միաժամանակ և՛ գիտենք, և՛ չգիտենք։
 
Աքսիոմ հինգերորդ
 
Բարին մեզ համար նույնն է, ինչ օդը, ինչ ջուրը՝ ձկան համար։ Մենք այն չենք նկատում և կարծում ենք, որ այդպես էլ պետք է լինի, և շատ ենք հիասթափվում, երբ ինչ-որ բան այնպես չի լինում։
 
Բարին հավերժ է և անմահ։ Այն ուժեղանում է, երբ մենք բարի գործ ենք անում՝ ոչինչ չակնկալելով փոխարենը, անանուն, երբեմն նույնիսկ չիմանալով, թե ում ենք օգնում։ Բարին ներդրում չէ։ Եղիր երախտապարտ, մի վերադարձրու նրան, ով քեզ բարիք է արել` պարտքի զգացողությունից ելնելով, այլ որպես էստաֆետային փայտիկ, այն առաջ փոխանցիր։ Այն կվերադառնա և՛ նրանց, ով քեզ բարիք է արել, և՛ քեզ։ Մի՛ մերժիր ոչ մեկի, օգնիր և կիսվիր ամեն ինչով, ինչ ունես։ Ամեն ինչ կվերադառնա։
 
Աքսիոմ վեցերորդ
 
Դրախտն այն է, երբ հրաժարվում ես քո ցանկություններից, վախերից, զգացմունքներից, տալիս ես քեզ ամբողջովին և քո ողջ էներգիան՝ բարիք անելու և ուրիշներին լուսավորելու համար։ Այն նման է անտեսանելի ճառագայթման մեր շուրջը։ Եթե այն սպառվի, եթե մենք չպահպանենք այդ հավասարակշռությունը, աշխարհը կանհետանա։ Գլխավոր ռիսկը ոչ թե օզոնային անցքն է, այլ բարու և լույսի անհետացումը։ Այնպես որ, դրախտը քո մասին չէ։ Դա այն մասին է, որ քեզ ամբողջովին նվիրաբերես ուրիշներին և հետո հանգիստ վերադառնաս Հավերժություն։ Երջանկությունը հենց դա է:
 
Աքսիոմ յոթերորդ
 
Երջանկությունը սկսվում և ավարտվում է մեր մեջ։ Արտաքին միջավայրը ոչ մի դեր չի խաղում։ Ես երջանիկ եմ եղել և՛ Հնդկական օվկիանոսի շքեղ կղզում, որտեղ միայն մենք էինք ընտանիքով և սպասարկող անձնակազմը, և՛ այստեղի խցում, որտեղ օրական երեք բաժակ ջրից բացի ուրիշ ոչինչ չկա։ Երջանկությունը մեր մեջ է։ Միայն:
***
Երջանկություն, հավերժություն, էներգիա, լույս և բարիք՝ ահա իմ հենարանները։ Ես կիսվեցի ձեզ հետ այս մտքերով, որպեսզի դուք մտածեք այդ մասին։ Որպեսզի վիճեք ինձ հետ և ինքներդ ձեզ հետ։ Իսկ գլխավորը՝ որպեսզի խելագար կենցաղի և առօրյայի այս աշխարհում ժամանակ հատկացնեք ոչ թե փողին, ոչ թե հաճույքներին, այլ ձեր հոգուն։ Շարունակեք զգալ կյանքը, շարունակեք ժպտալ և ապրել լիարժեք կյանքով։
 
Ռուբեն»
Փաշինյանի պարը մեմ է դարձել Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից Գազամատակարարման պլանային դադարեցում «Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերըՎթար՝ Կոտայքում․ երեխաներ են հոսպիտալացվել«Հերթական «չինական» զգուշացումը Ռուսաստանից Հայաստանին»Լեհաստանն ուզում է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքի պատճառով «Թրամփը միջատաբանի հետաքրքրությամբ է նայելու Հայաստանի մասնատմանը. միգուցե՞ անգամ կարեկցի»Կրկին կանձրևիՖլորիդայի համալսարանում hրաձգություն է եղել, զnհեր ու վիրավnր կա«BMW»-ն մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում․ վիրավnրներ կանԲագրատաշենի անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը ԱՄՆ-ն զգալի առաջընթացի ակնկալիք ունի զինադադարի հարցում Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին․ պատմության այս օրը (18 ապրիլ)Վթար․ ջուր չի լինելու Քույրը կրակել է 20-ամյա եղբոր վրա․ ինչ է հայտնիՄայրը կասկածվում է իր 3 երեխաների սպանության մեջ. ինչն է եղել պատճառըՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվըՄխիթարյանն ապացուցում է՝ տարիքը միայն թիվ է ՃՏՊ Սևան-Իջևան ճանապարհին․ հետիոտնը մահացել էՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ» Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․«Հրապարակ» Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. «Ժողովուրդ» Որոշել են մարզեր գնալ․ «Հրապարակ» Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել. «Ժողովուրդ» Ամեն ինչից հուզվում են․ «Հրապարակ» Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ անել, որպեսզի Սիրիան մնա ինքնիշխան, անկախ պետություն. ՊուտինՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելԻրականում ինչից մահացան տավուշցի ամուսիններըՆման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասինԻնձագին խոսել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՔեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերելՊատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն. Միրզոյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոսԱնահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամԺան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպանՌուս պատգամավորը չորս տարի աշխատել Է Ուկրաինայի հետ VPN-ի միջոցով Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենաԵրբ տեղի կունենա «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԵրգիչ Անդրեի հարցը հասավ քրեական ոստիկանություն․ ինչ են ստուգում Մեդվեդևը հայտնել է՝ ինչ կպատահի Ուկրաինա ուղարկվելիք ԵՄ զորքերի հետ Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական նոր սրացման մասինՇամիրամ գյուղի սգո սրահում 4 անձի սպանության համար Թելման Քալաշյանը դատապարտվեց ցմահ ազատազրկմանՄարտունի համայնքի Լիճք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ամենադիտված