Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ

ՖՈՏՈ

Ընդհանրապես, բիլիարդն ինքնին բավականին հնագույն խաղ է, դրա մասին առաջին հիշատակումները վերաբերում են 1469 թվականին։ Ինչ վերաբերում է ամերիկյան բիլիարդին (պուլ բիլիարդ), ապա այն ծագել է ԱՄՆ–ում։ Համեմատած դասական բիլիարդի հետ՝ ամերիկյան պուլ բիլիարդը համեմատաբար երիտասարդ խաղ է: Շատ կարևոր է այն չշփոթել «ամերիկանկայի» հետ, քանի որ վերջինը ռուսական բիլիարդի տեսակ է։ Ամերիկյան բիլիարդը, որն ունի երկդարյա պատմություն, նախատեսված է խաղացողների արագ խաղի և գնդակների հեշտ գցման կարիքները բավարարելու համար: Սակայն առաջին 30-ից ավելի տարիների ընթացքում սարքավորումների, լուզայի՝ գրպանի չափսերի կամ խաղային սեղանների չափորոշիչներ չկային: Բացի այդ, կանոնները հաճախ փոխվում էին: Դա շարունակվել է մինչև 1857 թվականը, երբ Մայքլ Ֆելանն արտոնագրել է սեղանների և գրպանների պարամետրերը, ինչպես նաև խաղի հիմնական կանոնները։ Պուլում գրպաններն իրենց չափերով ավելի մեծ են, քան գնդերը։ Դա էլ մնում է ստանդարտ ամերիկյան բիլիարդի համար: 

 «Պուլ» բառը գալիս է ֆրանսերենից։ Դա նշանակում է «բանկ», «խաղադրույք» կամ նույնիսկ «փամփուշտ», և այդ բառը ոչ մի կապ չունի բիլիարդի հետ։ Այդ բառը կապված է բոլորովին այլ մոլախաղերի հետ՝ պոկեր, ձիարշավ: Ուղղակի այն սենյակներում՝ «պուլ»–երներում, որտեղ խաղացողները խաղադրույքներ էին կատարում, սկսել են տեղադրել բիլիարդի սեղաններ, որպեսզի մարդիկ կարողանան հաճելի ժամանակ անցկացնել մրցումների արդյունքներին սպասելիս: Այդ պահից էլ բիլիարդի այդ տեսակը ստացել է «պուլ» անվանումը՝ ըստ տեղակայման սենյակի: 

Առաջին օրերին պուլ բիլիարդը նման էր «ռուսական» բիլիարդին, և խաղն ավարտվում էր, երբ խաղացողը վաստակում էր 61 միավոր: Միավորները շնորհվում էին ըստ գրպանված գնդերի քանակի։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում նոր կանոններ և տարբերակներ էին անընդհատ հորինվում: Ներկայումս պուլ բիլիարդի առավել հանրահայտ տեսակը «Ութ գունդ»–ն է: Բացի դրանից կան ամերիկյան բիլիարդի երկու տասնյակից ավելի տեսակներ՝ ինչպես սիրողական, այնպես էլ մրցաշարային: 

Ամերիկյան բիլիարդի զարգացման պատմությունն առանձնացնում է խաղի զարգացման 3 հիմնական շրջան: Վաղ շրջանը 1847-1870 թվականներն են: Այդ տարիներին է խաղը վերափոխվել: ԱՄՆ-ի խաղացողներն աստիճանաբար սկսել են հեռանալ ավանդական բիլիարդից՝ ստեղծելով իրենց յուրահատուկ խաղը։ Դասական պուլ բիլիարդի ժամանակաշրջանն է  1871-1949 թվականները: Այդ փուլում այն ձեռք է բերել իր «ամերիկյան առանձնահատկությունները»։ Խաղը տեղափոխվել է 10 ոտնաչափանոց սեղան, իսկ գրպանները դարձել են 4 դյույմ, ինչը, ի վերջո, այդ խաղը դարձրել է ավելի դժվար և ավելի քիչ զվարճալի: Հետո եկել է ժամանակակից պուլ բիլիարդի շրջանը: Ամերիկյան բիլիարդի կոնգրեսն է իսկական հեղափոխություն բերել այդ խաղում, որն արագորեն կորցնում էր ժողովրդականությունը։ Գրպանների լայնացման (դրանք դարձել են 5 դյույմ), սեղանի նոր չափի (9 ոտնաչափ երկարություն և 4,5 լայնություն) անցնելու շնորհիվ ամերիկյան բիլիարդը դարձել է ավելի արագ և տպավորիչ, ինչը վերածնել է նրա նախկին ժողովրդականությունը: 

Իսկ 1980-ականները եղել են ոսկե դարաշրջան են պուլ բիլիարդի համար: Այդ տարիներին է աշխարհը ծանոթացել այդ խաղի բազմաթիվ աստղերի ու լեգենդների հետ։ Բացի այդ, խաղի հանրահռչակմանը մեծապես նպաստել են ֆիլմերը, որտեղ հերոսները բիլիարդ են խաղում: Սկսվել են անցկացվել պուլ բիլիարդի պաշտոնական մրցաշարեր, որոնք հեռարձակվել են հեռուստատեսությամբ:

Ներկայումս պուլ բիլիարդը հայտնի է նրանով, որ այն մի կողմից պրոֆեսիոնալ սպորտ է, իսկ մյուս կողմից՝ պարզապես ժամանց։ Ավելին, դժվար է գտնել մեկ այլ խաղ, որտեղ մարդ կարող է բացահայտել իրեն բոլոր առումներով։ Այդ խաղում բացահայտվում են մարդու ֆիզիկական և ինտելեկտուալ հմտությունները, ինչպես նաև գեղարվեստական կարողությունները: Այդ խաղը  նաև օգնում է ամրապնդել հոգեկան կայունությունը, լավ ժամանակ անցկացնել և գործնական կապեր հաստատել կոմերցիոն բանակցությունների ժամանակ։
 
Կ. Խաչիկյան

Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 5 վիրավորներից մեկը մահացավ17-ամյա պատանին ծնողների հետ հուղարկավորվեց. Ուկրաինա (տեսանյութ)Ողբերգական դեպք Լոռիում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացածԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ» Տաճատ Վարդանյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ» Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․«Հրապարակ» Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ «Ժողովուրդ» Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապարակ» Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան
Ամենադիտված