Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է զգուշացնում Սամվել Կարապետյանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են լուրջ տնտեսական հետևանքների հանգեցնել»,- հայտարարել է Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ Մոսկվայում Հայ գործարարների ասոցիացիայի կազմակերպած բիզնես ֆորումի ժամանակ:

Սա այն դեպքերից է, երբ առնվազն չի կարելի անտեսել հնչեցված դիտարկումները, հատկապես՝ այդ դիտարկումների տնտեսական բաղադրիչը: Սամվել Կարապետյանը նախ ընդգծել է, որ Ռուսաստանում հայ գործարարները ոչ միայն ամրապնդում են իրենց դիրքերը բիզնեսում, այլև ակտիվորեն աջակցում են Հայաստանին՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, ներդրումներ կատարելով տնտեսության առանցքային ոլորտներում, խթանելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը: Նրա խոսքով, չնայած բոլոր մարտահրավերներին, հայ գործարար համայնքը մնում է Հայաստանի տնտեսական կայունության և բարգավաճման հուսալի հենարանը: Բայց այդ բոլոր ջանքերը կարող են հայտնվել լրջագույն հարցականի, եթե ոչ՝ սպառնալիքի տակ:

Փաշինյանի իշխանությունը, ինչպես հայտնի է, «սուրում» է դեպի Եվրամիություն, անգամ դրան նվիրված օրենք ընդունեցին օրերս՝ առանց հաշվի առնելու, որ Եվրամիությունում, այն էլ այս խառը ժամանակներում, Հայաստանին ոչ ոք չի սպասում: Նման անլուրջ մոտեցումներով Փաշինյանը Հայաստանը Եվրամիություն հազիվ թե կարողանա քարշ տալ, բայց կարող է արմատապես փչացնել հարաբերությունները ԵԱՏՄ-ի ու Ռուսաստանի հետ:

Ի՞նչ է զգուշացնում Սամվել Կարապետյանը. «Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա գների և մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները կդադարեն գործել, ինչը նշանակում է, որ կբարձրանան գազի, նավթամթերքի և էլեկտրաէներգիայի գները: Այսինքն, Հայաստանի ողջ տնտեսությունը կարող է լուրջ հարվածի ենթարկվել, որը կարող է հանգեցնել տնտեսության առանձին հատվածների կաթվածահարմանը և երկրի տնտեսական համակարգի կայունության խաթարմանը։ Կարևոր է հասկանալ, որ էներգետիկ անվտանգությունը միայն տնտեսական հարց չէ, այլ ռազմավարական գործոն, որից կախված է երկրի ապագան: Եվ ցանկացած քայլ, որը կարող է վտանգի տակ դնել անվտանգությունը, պետք է մանրակրկիտ հաշվի առնվի՝ ելնելով ոչ թե կարճաժամկետ քաղաքական հաշվարկներից, այլ ազգային իրական շահերից»:

Կլսե՞ն այդ խելամիտ զգուշացումները Փաշինյանի կառավարությունում: Խիստ կասկածելի է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի 35-ամյա տղամարդը թմրանյութը գնել էր Տելեգրամի միջոցով. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀայտնաբերվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողըՉեմ կարծում՝ Ուկրաինան երբևէ կկարողանա ՆԱՏՕ-ի անդամ դառնալ. Թրամփ Մերձմոսկովյան Բալաշիխայում մեքենայի պայթյունից ՌԴ ԶՈւ ԳՇ գեներալ է զոհվելԽստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար. ՍԱՏՄՄեսսին նշել է համաշխարհային ֆուտբոլի 10 գլխավոր տաղանդներին Հայտնի է զոհի ինքնությունըԱրագածոտնում վրացական համարանիշերով բեռնատարը բախվել է գազատար խողովակներինՀռիփսիմե Ելինյանը Հաղարծին վանական համալիրից ֆոտոշարք է հրապարակել Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ (տեսանյութ)Սահմանապահ զորքերի զինվոր է կյանքից զրկվել Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն. կոնգրեսական Փալոունը քննադատել է Թրամփին` «ցեղաuպանnւթյnւն» եզրույթը չարտաբերելու համարԱնցած գիշեր ՌԴ ՀՕՊ համակարգերը 79 ուկրաինական ԱԹՍ են խոցել Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը. Քարնի Ներկայումս երկկողմ բանակցություններ են ընթանում Հայաստանի հետ. Ալիև Հայտնի է՝ երբ կնշվի Քաղաքացու օրն այս տարի. որտեղ կանցակցվեն միջոցառումներ Ղրիմը «կշարունակի մնալ Ռուսաստանի Դաշնության կազմում». Թրամփ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին․ Քամալա Հարիս 2024-ին բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին՝ պաշտպանելով WBU-ի չեմպիոնի տիտղոսըԻնքնաթիռ է կործանվել. կան զոհերԽոշոր վթար՝ Սևանում․ վիրավորներ կան Մասկը խոսել է 2032 թվականին Թրամփի վերընտրվելու մասին Ջուր չի լինելու որոշ հասցեներում Գազամատակարարման դադարեցում․ հասցեներ Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացելԷրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն էԿապահովվի անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ժարնակի հարվածը դուելում Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել «Երկու աթոռներն իրարից հեռանում են. Փաշինյանը խոստացել էր հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում, բայց վերջնագիր է ստացել Եվրամիությունից» «Քո հետքերով». երգիչ Ջանագան նոր երգ ունի Արթուր Ալեքսանյանի եղբայրը վրաերթի է ենթարկել 2 մանկահասակ երեխաների«Երբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար» ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության, սակայն որոշակի տարրեր պետք է քննարկվեն․ Լավրով Ով է Էջմիածնում դաժանաբար ծեծված տղան Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից․ պատմության այս օրը (25 ապրիլ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Կիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է ջերմաստիճանի նվազում և հորդառատ անձրևներANCA-ն դատապարտում է Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը Տեղացել է 13,5 սանտիմետր տրամագծով հսկայական կարկուտ․ ԱՄՆ Անկում՝ տարադրամի շուկայումԱննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ «Հրապարակ» Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել մինչև վերջինիս հեռանալը. «Ժողովուրդ» Ռուսաստանում փնտրտուքի մեջ են․ «Հրապարակ»
Ամենադիտված