Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ipg-journal.io–ն «Քաղաքական հակասեպտիկ. ինչպե՞ս է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց» վերնագրով հոդվածում գրում է, որ իշխանության դեմ հայ հասարակության հիմնական բողոքները վերաբերում են ոչ այնքան արտաքին քաղաքականությանը, որքան սոցիալ-տնտեսական ոլորտում ձախողումներին: Իշխանություններն ունեն գործիքներ, որոնք կարող են ազդել սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման վրա, մասնավորապես ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների իրականացման միջոցով: Բայց, չնայած այն հանգամանքին, որ համաձայնագիրն ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ՝ պետական կառավարման համակարգի բարելավումից մինչև սպառողների իրավունքների պաշտպանություն, այն գործնականում չի քննարկվում հանրային օրակարգում։ Ավելին, փորձագետները հաճախ շեշտում են, որ դրա շրջանակներում կատարված պարտավորությունների ծավալը մնում է ծայրահեղ սահմանափակ։

Այս պայմաններում էլ հանրային ուշադրությունը տեղափոխվում է դեպի ավելի հավակնոտ, բայց ոչ կոնկրետ թեմա, այն է՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը։ Ենթադրվում է, որ այդ ձևաչափը պետք է ներառի անվտանգության բարեփոխումների և վիզային ռեժիմի ազատականացման հարցերը։ Այնուամենայնիվ, այդ ամենը մշուշոտ է: Իրականում կոնկրետից վերացականին անցումը և նոր «պատմական նպատակի» ձևավորումը թույլ է տալիս իշխանություններին խուսափել ընթացիկ խնդիրների շուրջ խոսակցություններից և խոսել ապագայի մասին։ Միևնույն ժամանակ, ԵՄ–ին անդամակցության օրենքը առաջ մղելով՝ Հայաստանի ղեկավարությունը ձգտում է պահպանել մանևրելու հնարավորությունները: Ընդգծում են, որ դա պաշտոնական դիմում չէ, և որ անդամակցությունը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։ Նման հռետորաբանությունը թույլ է տալիս «մակարդակ պահել» Արևմուտքի և ներքին լսարանի առջև՝ առանց անվերադարձ սրելու Մոսկվայի հետ հարաբերությունները: Այդ հավասարակշռությունը չափազանց կարևոր է այն պատճառով, որ հայկական բիզնեսի, առևտրային շղթաների և աշխատանքային միգրացիայի զգալի մասը մնում է կապված Ռուսաստանի հետ: Իշխանությունները չեն կարող իրենց թույլ տալ հստակ խզում: Իշխող կուսակցության և անձամբ նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության անկման ֆոնին, որի աջակցությունը տատանվում է 16-20 տոկոսի սահմաններում, ԵՄ թեման է դառնում լեգիտիմությունը վերականգնելու գործիք։

Իշխանությունների համար չափազանց կարևոր է ոչ միայն մոբիլիզացնել իր ավանդական ընտրազանգվածը, այլ նաև վերադարձնել անտարբեր կամ հիասթափված ընտրողներին։ Եվրոպական օրակարգը, ի տարբերություն Ղարաբաղի կամ Ռուսաստանի շուրջ գաղափարական տարաձայնությունների, հատկապես է արժեքավոր դառնում իշխանությունների համար, որոնք, ըստ էության, ձգտում են ոչ այնքան 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում բացարձակ հաղթանակի հասնել, որքան պարտությունից խուսափել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Աննման․ նոր կադրեր են հրապարակվել դերասանուհու հարսանիքից
Ամենադիտված