Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

novayagazeta.eu–ն «Զորավարժություններ ենթատեքստով» վերնագրով հոդվածում գրում է, որ առաջին անգամ հայ-իրանական սահմանին տեղի են ունեցել երկու երկրների հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններ։ Զորավարժությունները ոչ միայն ռազմական համագործակցության նոր քայլ են, այլ նաև ազդանշան հարևաններին՝ Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում։

Զորավարժությունները տեղի են ունեցել ապրիլի 9-10-ը 44 կիլոմետրանոց հատվածում, որտեղ ռուս սահմանապահները հերթապահել էին մինչև հունվարի 1-ը: Նրանց դուրսբերումը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում: Ֆորմալ առումով դա ինքնիշխանության դրսևորում էր, սակայն փորձագետները չեն բացառում, որ խոսքը իրականում ոչ թե Երևանի նախաձեռնության, այլ Մոսկվայի՝ Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրության թուլացման մասին է։

Իրանի հետ սահմանը կարճ է, բայց Հայաստանի համար ռազմավարական, հատկապես հաշվի առնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները փաստացի մնում են փակ: Այս պայմաններում էլ երկիրը այլընտրանքներ է փնտրում, և Իրանի հետ համագործակցությունը ոչ այնքան ընտրություն է, որքան հարկադրված միջոց։

Նախկինում Հայաստանի և Իրանի պաշտպանության ոլորտում համագործակցությունը սահմանափակվում էր պատվիրակությունների այցելություններով, փորձի փոխանակմամբ, փակ խորհրդակցություններով։

Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է իրանցի միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը, համատեղ զորավարժությունները ճանապարհ են բացում անվտանգության ոլորտում համագործակցության սերտացման համար: Նա նաև հավելել է, որ զորավարժությունները երկար բանակցությունների արդյունք են, որոնք սկսվել են դեռ 2024 թվականին, սակայն հետաձգվել են Նովրուզի տոնակատարության պատճառով։ Ամսաթվի ընտրությունը ևս, ըստ նրա, պատահական չէ. դա Հայաստանի վրա հարևանների ճնշումների աճի, այդ թվում՝ Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության քարոզարշավի ֆոնին է եղել: Մովահեդիանը կարծում է, որ այս զորավարժությունները սոսկ ռազմական իրադարձություն չեն, այլ հստակ քաղաքական ազդանշան։

«Իրանը ցույց է տալիս, որ ձգտում է խաղաղության և կայունության, սակայն նրա կարմիր գծերը՝ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը և Սյունիքի անվտանգությունը, մնում են անփոփոխ։ Ամեն անգամ, երբ Բաքուն ռազմական սադրանք է նախապատրաստում, նա հայտարարում է, որ Հայաստանն իբր խախտել է հրադադարը։ Բոլորն են հասկանում, որ դա ապատեղեկատվություն է։ Այդ իսկ պատճառով նման զորավարժությունները կարևոր են ցույց տալու համար, որ Թեհրանը լրջորեն է տրամադրված իր կարմիր գծերը պաշտպանելու հարցում»,- ասել է նա։

Իրանագետը նաև հերքել է այն միտքը, որ Իրանում իշխանափոխությունը կարող է ազդել Իրանի կովկասյան քաղաքականության վրա: «Այս դիրքորոշումները ամրագրված են երկրի պաշտպանական դոկտրինում։ Դրանք չեն փոխվում կառավարությունների հետ։ Բոլորը պետք է հասկանան, որ Իրանի սահմանը Հայաստանի հետ ռազմավարական անվտանգության հարց է»,– ասել է նա։

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ Վալիոլլահ Մադանին էլ իր հերթին նշել է, որ զորավարժություններն անցկացվել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման շահերից ելնելով: Ըստ նրա, երկու երկրների միջև սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով դրանց «զգայուն դիրքը»:

Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումների հերթական ալիքի ֆոնին։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սյունիքի մարզով Նախիջևան տանող անարգել ցամաքային ուղի։ Երևանում դա դիտվում է որպես արտատարածքային տարանցում պարտադրելու փորձ, որը սպառնում է ինքնիշխանությանը։ Թեհրանը պարբերաբար շեշտում է, որ Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխություն Իրանի համար «կարմիր գիծ» է։ Թեև պաշտոնական Բաքուն պնդում է, որ խոսքը միայն 2020 թվականի համաձայնագրերի շրջանակներում ամրագրված տրանսպորտային հասանելիության մասին է, բայց գործնականում ավելի ու ավելի է օգտագործում ռազմական հռետորաբանություն։ Դա հատկապես նկատելի է սահմանին փոխհրաձգությունների մասին նրա հայտարարությունների ֆոնին, որոնք Երևանը հերքում է՝ անվանելով ապատեղեկատվություն և «ճնշումների համար տեղեկատվական ֆոն պատրաստելու փորձ»։ Երևանի որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Բաքուն օգտագործում է դա՝ որպես ճնշման գործիք և միջոց, որպեսզի հետաձգի խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Թեհրանի դիրքորոշումը ևս հարցեր է առաջացնում. մի կողմից՝ Իրանը հայտարարում է Հայաստանի կայունությանն ու տարածքային ամբողջականությանն իր հավատարմության մասին, մյուս կողմից՝ վերջերս Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել։ Այսպիսով, Թեհրանը շարունակում է հավասարակշռել իր երկու հարևանների միջև՝ փորձելով ուղղակիորեն չներքաշվել նրանց առճակատման մեջ։ Այնուամենայնիվ, Հայաստանի հետ սահմանափակ մասշտաբով այս ցուցադրական վարժանքն ընկալվում է որպես ազդանշան՝ Իրանը պատրաստ է ցույց տալ իր ներկայությունը տարածաշրջանում։ Բայց արդյո՞ք նա պատրաստ է գործնական քայլերի. այս հարցը մնում է բաց:

Հայ-իրանական համատեղ զորավարժությունները ոչ միայն մարտավարական զորավարժություններ են, այլ նաև քաղաքական ժեստ, որը նախատեսված է միաժամանակ մի քանի լսարանի համար։ Օրինակ՝ Բաքվի համար դա ազդանշան է ընդունելի ճնշման սահմանների մասին, առաջին հերթին՝ Զանգեզուրի հարցի համատեքստում։ Այնուամենայնիվ, զորավարժությունների մասշտաբները նվազագույն էին, դրանց ռազմական նշանակությունը՝ պայմանական, և հենց ձևաչափը (յուրաքանչյուր բանակ՝ իր տարածքում) ավելի շատ խոսում է կողմերի անտեսանելի գիծը չհատելու ցանկության, քան լիարժեք ռազմավարական դաշինքի մասին։ Առայժմ դա ավելի շատ խորհրդանիշ է, քան գործիք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Աննման․ նոր կադրեր են հրապարակվել դերասանուհու հարսանիքիցԵրևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը Ծառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը Ռոզա Դավթյանի հարսանիքի առաջին կադրերըՎրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ) Հայաստանի հավաքականը մինչև 18 տ. պայքարում մեդալներ է նվաճել Սամբոյի ԵԱ-ում Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ Ով է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ) Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը
Ամենադիտված