Ողբերգական գիշեր՝ Ռուսաստանում․ ինչ է հայտնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ռուսական շրջանների վրա ոչնչացրել են ուկրաինական 26 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։
Գերատեսչությունը մանրամասնել է, որ Ուկրաինայի Զինված ուժերի ինը անօդաչու թռչող սարք է խոցվել Վորոնեժի շրջանի, ութը՝ Բելգորոդի շրջանի տարածքում։ Թշնամու չորս անօդաչու թռչող սարք է ոչնչացվել նաև Կուրսկի շրջանում՝ երկուականը՝ Լիպեցկի շրջանի և Ղրիմի, ևս մեկը՝ Մոսկվայի շրջանում։