Պակիստանում պայթյունի հետևանքով 25 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանի հյուսիս-արևմուտքում շուկաներից մեկում 2 պայթյուն է որոտացել: մահացել է 25 մարդ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շուկայում մարդիկ գնումներ են կատարել Ռամադանի ավարտի հետ կապված:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հրամանով երկրում ուժեղացվել է անվտանգության ռեժիմը: