Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են հայկական շոու բիզնեսի top 10 բիզնես լեդիները

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերին չի բավարարում աշխատանքը միայն շոու բիզնեսում։ Հաճախ նրանք եկամտի կողմնակի աղբյուր են փնտրում և բիզնես հիմնում։ Երբեմն այդ բիզնեսը համապատասխանում է իրենց նախասիրություններին, երբեմն պարզապես լրացուցիչ գումար աշխատելու միջոց է։ Ներկայացնում ենք շոու բիզնեսի top 10 հայուհիներին, ովքեր կայացած ու ինքնավստահ բիզնես լեդիներ են:

 

Սիրուշո

17493471_369829733410613_2181180131748347904_n

Սիրուշոն թողարկել է զարդերի «Պռեգոմեշ» հավաքածուն, որը լայն տարածում գտավ երիտասարդ աղջիկների շրջանում։ Երգչուհին  իր առջև խնդիր է դրել ցույց տալ, որ ազգային հագուստը կարող է քայլել ժամանակակից նորաձևության հետ: «Պռեգոմեշ» հավաքածուում ընդգրկված են համանուն տեսահոլովակը հիշեցնող հայկական խորհրդանիշներ, որոնք կարելի է համադրել ժամանակակից հագուստի հետ:

 

Լուսինե և Իրինա  Թովմասյաններ

14723594_612352535556715_3423803428491493376_n

Գեղեցկուհի քույրերն արդեն մի քանի տարի է՝ զբաղվում են ծննդյան տոների, համերգների ու տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ: Ունեն իրենց սեփական ընկերությունը: Նրանք համոզված են, որ բիզնեսը մեծ պահանջարկ ունի, բացի դրանից՝ անում են մի գործ, որն առնչվում է երեխաների հետ և որից միայն հաճույք են ստանում: 

Սոնա Շահգելդյան

IMG_ (20)

Սոնա Շահգելդյանը ևս որոշ ժամանակ առաջ բիզնես սկսեց։ Նա պայուսակների օնլայն վաճառքով է զբաղվում։ «Սոնա Շահգելդյան» ապրանքանիշը ներկաայացնում է փայտե պայուսակների հետաքրքիր ու յուրօրինակ տարբերակներ։ Ի դեպ՝ շեշտեմ, որ մեկ պայուսակից երկրորդը չի պատրաստվում, քանի որ մեկ պայուսակ պատրաստելու համար մոտ երկու ամիս է պահանջվում։ Փոքր պայուսակներն արժեն 40.000 դրամ, իսկ մեծ տարբերակները՝ 50.000 դրամ։ 

Անահիտ Սիմոնյան

26871596_329713737517038_7609494434220081152_n

Երգելու հետ մեկտեղ Անահիտը գտել է իր երկրորդ գործը: Նա հանդես է գալիս որպես դիզայներ՝ ներկայացնելով գեղեցիկ, յուրօրինակ ու չկրկնվող զգեստներ: Նորաձևությամբ զբաղվել է մանկուց, գծագրել ու կարել, իսկ հասուն տարիքում արդեն իրականացրել երազանքը՝ ունենալով դիզայներական ստուդիա: Անահիտն ընտրել է բիզնեսի այս տարբերակը՝ մտածելով, որ, երգարվեստում ունենալով ընկերներ ու ծանոթներ, կարող է հեշտությամբ այն աշխատեցնել:

Իվետա Մուկուչյան

IMG_2972

Իվետան և քույրը՝ Մարիաննան, հիմնադրել են «Մուկուչյան» բրենդը, որը ներառում է փետրավոր ականջօղեր (tribe feathers), ժամացույցներ և «Ամենա-Ամենա» բլուզներ: Իրեն դիզայներ չհամարող Իվետան ներկայացնում է այն հագուստն ու աքսեսուարները, որոնք կրում է և՛ ինքը, և՛ Մարիաննան: Մուկուչյան քույրերի ապրանքանիշը ներկայացված է ոչ միայն Հայաստանում, այլև Իբիցայում։ 

Մայա Պողոսյան

25025009_308608129628697_9149207396285939712_n

«Էլ սթայլ» ամսագրի գլխավոր խմբագիր, հեռուստահաղորդավարուհի Մայա Պողոսյանը ևս հաջողակ բիզնես լեդի է: Նա և ամուսինը՝ Ավետիս Խախամյանը, ղեկավարում են El holding-ը: Ամուսիններն ունեն մի քանի սրճարաններ  մայրաքաղաքի տարբեր հատվածներում, հագուստի բրենդային խանութ, որտեղ ներկայացված են Մայայի մոդելավորած զգեստները:

 

Արմինկա

26866029_144262002907211_2461567734408806400_n

Արմինկան ժամանակին Երևանում գեղեցկության սրահ ուներ։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո լուրեր տարածվեցին, որ երգչուհին վաճառել է այն։ Այժմ նա իր ատելյեն ունի ու զբաղվում է հագուստի դիզայնով։

 

Նունե Եսայան

23164311_158200438253764_3534258987933368320_n

Շոու բիզնեսի ամենահին բիզնես լեդիներից է երգչուհի Նունե Եսայանը: Նրա գեղեցկության սրահը գործում է 2001 թվականից։ Մատնահարդարման, մազերի խնամքի, բիոէպիլացիայի, դաջվածքի, դիմահարդարման ծառայություններ է մատուցում սրահը։ Գեղեցկության սրահի այցելուները տարբեր են՝ շոու բիզնեսի աստղեր, պաշտոնյաների կանայք ու շարքային քաղաքացիներ:

Լիլիթ Հովհաննիսյան

25009664_131315064229530_2220861996021055488_n

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն էլ կարծես չի բավարարվում հարսանիքների, տեսահոլովակների ու շրջագայությունների միջոցով հսկայական գումարներ վաստակելով և որոշել է օնլայն բիզնես սկսել։ Նա ներկայացնում է իր ONLINE shop-ը: Լիլիթ Հովհաննիսյանը համարվում է այս կայքի հիմնադիրը և այնտեղ վաճառվող զգեստների դիզայները։ 

Լուսինա

07660586

Երգչուհի Լուսինան՝ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի դուստրը, ևս բիզնեսով է զբաղվում։ Նա Լիբանանում արտադրվող «Patchi» շոկոլադի հայաստանյան ներկայացուցիչն է։ Լուսինան բավականին շատ է սիրում շոկոլադ, այն համտեսել է Բեյրութում և մտածել, որ Հայաստանում այն ևս պետք է լինի։ «Patchi» շոկոլադի 1 կգ-ը սկսվում է 29 հազար դրամից:

Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգություն
Ամենադիտված