Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչու են հայ կանայք իրենց այնպես պահում անկողնում, որ տղամարդը ստիպված սիրուհի է գտնում…»

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

«Ինձ անընդհատ մի հարց է անհանգստացնում, ինչու են հայ կանայք իրենց այնպես պահում անկողնում, որ տղամարդը ստիպված սիրուհի է ձեռք բերում… Ինչու ազատ չեն, ինչու անկողնում ամուսինը պետք է համոզողի դերում լինի, հետո չհասնի իր ուզածին և նորից զանգահարի այն երրորդին, որպեսզի գնա, առանց սիրո բավարարի իր ցանկությունները:
Չգիտեմ, ճիշտ եմ, թե ոչ, բայց երբեմն մտածում եմ, որ պատճառը կարող է սիրո բացակայությունը լինել (չնայած նա կասկածելու տեղիք չի տվել), բայց ինչպե՞ս հասկանալ կանացի այդ տեսակ անտարբերությունը»:
Արտյոմ, 27 տ. ք. Երևան

Պատասխան

Արմեն Աբգարյան, հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեթերապևտ

- Տղամարդու բնազդներում առաջին տեղում սեքսն է: Տղամարդու համար սեքսն ամենակարևորն է, նա ամեն պահի պատրաստ է, եթե իհարկե իմպոտենտ չէ: Իսկ կնոջը պետք է նախապատրաստել, տաքացնել: Եթե կինը հոգնած է, նյարդայնացած է, նա անտարբեր կլինի սեքսի նկատմամբ:
Կանանց մոտ առաջնայինը մայրական բնազդն է, այսինքն` ի սկզբանե ուզում են լինել գեղեցիկ ու հաճելի, հնարավորինս դուր գալ տղամարդկանց և նրանցից ընտրել ամենաարժանիին, ով իրենց համար առողջ սերունդ ունենալու և այդ սերունդը հասունացնելու հենարան կլինի:

Կոպիտ ասած՝ կնոջ համար սեքսը միջոց է նպատակներին հասնելու համար` ունենալ ընտանիք, երեխաներ և այլն:

Կարելի է ասել նաև, որ կնոջ համար սեքսը վճար է ընտանիքի համար, իսկ տղամարդու համար ընտանիքը (որը նաև բեռ է) վճար է սեքսի համար:

Սեքսի հանդեպ կանանց անտարբերությունը կարող է ունենալ նաև այլ պատճառներ.


1. Շատ կարևոր է, թե ով է եղել կնոջ առաջին տղամարդը. եթե անփորձ մեկը, բնականաբար, բացի ցավից, կինը, ոչ մի հաճույք չստանալով, հետագայում նույնպես անտարբերություն է ցուցաբերում սեքսի նկատմամբ:

2. Սոցիալական դաստիարակությունը, երբ մանկուց ասում են՝ «չի կարելի», որից աղջիկների մոտ տղամարդկանց և սեքսի հանդեպ տհաճություն է առաջանում և ամուսնանալով՝ նրանք կարող են նույնիսկ իրենց ամուսիններին մոտ չթողնել: Իմ աշխատանքային փորձում հանդիպել եմ նորապսակների, ովքեր թեկուզ սիրելով են ամուսնացել, բայց կինը ամուսնության առաջին ամսում ամուսնուն մոտ չի թողել:

3. Տղամարդկանց անգրագիտությունը, երբ չհասկանալով կնոջ հոգեբանությունը՝ նրա սեռական կարիքները չափում են իրենց կարիքներին հավասար: Բայց փորձառու տղամարդը, ով ծանոթ է կնոջ հոգեբանությանը, լավ գիտի, որ ի տարբերություն տղամարդու՝ կնոջ համար սեքսն առաջնային չէ, և միշտ չէ կինը պատրաստ լինում սեքսով զբաղվելու: Կնոջ համար կարևոր է տղամարդու ուշադրությունը, փաղաքշանքը, նուրբ վերաբերմունքը:
Երբեմն, երբ կինն անկողնում ինչ-որ ազատություն է թույլ տալիս, տղամարդը միանգամից սկսում է հետաքրքրվել, թե որտեղից գիտի այդ ամենն ու հենց ինքն է «փակում» կնոջը:
Որոշ դեպքերում էլ տղամարդը, ճիշտ է, ցանկանում է կնոջը տեսնել սիրուհու դերում, բայցև հասկանալի հետևանքներից ելնելով՝ չի փորձում «բացել», ազատություն տալ նրան, քանի որ վախենում է՝ կինը դավաճանի իրեն:

Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն, Անահիտ Վարդանյան, 56 տ.

«Ոչ մի խելացի կին թույլ չի տա, որ ամուսինն, իր սեռական կարիքները բավարարելու համար սիրուհի ձեռք բերի: Ու քանի որ ընտանիքը մութ անտառ է, հնարավոր չէ հասկանալ, թե կոնկրետ այս դեպքում ի՞նչ է պահանջում նամակագիրն իր կնոջից: Բայց կնոջը սիրող ամուսնուն ոչ մի սիրող կին չի մերժի:

Իսկ եթե ամուսինը անտարբեր է կնոջ նկատմամբ, հարբում է, անարգում կամ խաբում է նրան, կնոջ իրավունքները ոտնահարվում են ամուսնու կողմից, բնական է, որ ոչ մի կին անկողնում նման տղամարդու որևէ ցանկության չի ընդառաջի: Ստիպելով ոչինչ հնարավոր չէ, ամեն ինչ պետք է լինի սիրով: Կինը պետք է իրեն սիրված զգա նաև ցերեկը, որպեսզի գիշերը ամուսնու ցանկությունները նրա համար չդառնան բռնաբարության նման մի բան»:

Փոխադարձ սիրո և հարգանքի առկայությունը փաստում է զույգերի ներդաշնակության մասին:
Եթե ձեր միջև կա այդ սերն ու հարգանքը, ուրեմն փորձեք ձեր մեջ փնտրել պատճառը, երբ ձեր կնոջից անտարբերություն եք նկատում: Ավելի ուշադիր եղեք նրա նկատմամբ, օրվա ընթացքում գրկեք, համբուրեք նրան, փաղաքշեք, եթե հեռու եք, զանգահարեք, որպեսզի նա զգա, որ միշտ է սիրված ու ցանկալի:

Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարում
Ամենադիտված