Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեռական շահագործում եւ «կեղտոտ աշխատանք». նույնասեռական դատապարտյալները «դժոխքում» են ապրում

ՎԻԴԵՈ

   
Medialab.am-ը գրում է՝
 

«Զոնի հայաթում 12 տեղանոց զուգարան կա, ըտեղ ամեն օր սեքս էին անում, նույնասեռականներին զոռով մտցնում էին զուգարան ու …»,- 31-ամյա Գոռը անցած տարի է դուրս եկել կալանավայրից, հիշողությունները դեռ թարմ են:

Գոռը (անունը փոխված է) նույնասեռական է: Կալանավայրում բոլորը տեղյակ են եղել երիտասարդի սեռական կողմնորոշման մասին:

«Մարդկանց թվում ա, եթե դու նույնասեռական ես, ուրեմն ինչ տղա գա, պիտի հետը սեքս անես, բայց ես ընդամենը մի հոգու հետ եմ կապված եղել, 9 ամիս ա տեւել մեր կապը, ուրիշի հետ սեքս չեմ արել, չնայած շատ են ստիպել…»,- պատմում է Գոռը:

Տղան մեծացել է Երեւանի մանկատներից մեկում, հետագայում որդեգրվել է Շիրակի մարզում ապրող ընտանիքի կողմից: Չափահաս դառնալուց հետո Գոռը մեկնել է Թուրքիա, որտեղ աշխատել է որպես մատուցող:

2007 թ. Հայաստան վերադառնալուց հետո նա դատապարտվել է 7 տարի ազատազրկման՝ սպանություն եւ գողություն անելու մեղադրանքով: Գոռի խոսքով՝ ինքը հանցագործ չէ, իր «գլխին սարքել են», քանի որ տեղյակ են եղել սեռական կողմնորոշման մասին:

«Իմ կյանքը չստացվեց…ես չգիտեմ, իմ իսկական ծնողներն ովքեր են, անձնական կյանքս սենց դասավորվեց, հետո անիմաստ տեղը 7 տարի նստեցի…մեկ-մեկ որ հիշում եմ, քիչ ա մնում թոկը գցեմ վզիս ու կախվեմ…»,- ասում է Գոռը:

Երիտասարդը 7 տարիների ընթացքում հասցրել է լինել մի քանի կալանավայրերում՝ Արթիկ, Սեւան, Կոշ, Նուբարաշեն: Գոռի խոսքով՝ նույնասեռականների նկատմամբ վերաբերմունքը բոլոր կալանավայրերում գրեթե նույնն է. եթե նույնասեռական ես, պիտի պատրաստ լինես ամենադաժան վերաբերմունքի եւ ստորացումների:

«Ինձ ուզել են ստիպեն, որ զուգարան մաքրեմ, բայց ես չեմ մաքրել, դրա համար ինձ ծեծել են, հետո զանգել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, էնտեղից եկել են, դրանից հետո ինձ էլ բան ասող չկար»,- պատմում է Գոռը:

Կալանավայրերում նույնասեռականներին առանձին խուց են հատկացնում՝ նրանց իսկ անվտանգության համար, թեեւ դա էլ դատապարտյալներին չի երաշխավորում  սեռական բռնությունից եւ շահագործումից.

«Զոնի «լավ տղերքը» կալանավայրի աշխատողին 1000-2000 դրամ են տալիս, որ նույնասեռականներից մեկին բերեն իրենց խուց, եթե չի էլ ուզում, զոռով են տանում, էդ տղուն ոնց ասես օգտագործում են, հետո նույն աշխատողը հետ ա տանում իրենց խուց: Աշխատողներն են դաբրո տալիս կալանավորներին, ասում են՝ ոնց ուզում եք, ըտենց էլ շարժվեք»,- պատմում է Գոռը:

Նրա խոսքերը հաստատում են «Նոր սերունդ» հասարակական կամակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը եւ ՀԿ-ի բազմազանության խթանման բաժնի համակարգող Արման Սահակյանը, ովքեր 2013 թվականից հանդիսանում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի անդամ:

«Միայն նույնասեռական լինելը բավական է, որ այդ մարդկանց կալանավայրում ազատ հայհոյեն, նրանց ծնողներին հայհոյեն եւ մնան անպատիժ»,- «Մեդիալաբին» ասում է Սերգեյ Գաբրիելյանը:

Սերգեյ Գաբրիելյանի խոսքով՝ նույնասեռականներին ստիպում են զբաղվել կալանավայրում ամենաանպատվաբեր աշխատանքով՝ զուգարանների մաքրմամբ: Ընդ որում, դատապարտված նույնասեռականը ստիպված է լինում մաքրել ոչ միայն իր խցի զուգարանը, այլեւ մյուս խցերինը եւս:

«Նույնասեռականներն իրավունք չունեն օգտվեն ընդհանուր ճաշարանից, նրանց սպասքն առանձնացված է հատուկ նշաններով: Կա քրեակատարողական հիմնարկ, որտեղ հակառակն է տեղի ունեցել, քանի որ նույնասեռական անձն արդեն օգտվել է ճաշարանից, մյուսները չեն գնում այդտեղ հաց ուտելու»,- նշում է Գաբրիելյանը:

Արման Սահակյանն էլ նշում է, որ նույնասեռականների նկատմամբ խտրական վերաբերմունքն ակնհայտ է ոչ միայն քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) աշխատակիցների կողմից գործածվող հայհոյախառն պիտակներից, այլեւ նրանց կենցաղային պայմաններից.

«Նույնասեռականներին հատկացված խցերը տարբերվում են այլ խցերից, գույքը մաշված է, տաքացուցիչ չկա, սպիտակեղենները կեղտոտ են»,-«Մեդիալաբին» ասում է Սահակյանը:

Դիտորդները նշում են, որ կալանավայրում գտնվող նույնասեռականները հիմնականում խուսափում են բարձրաձայնել իրենց հետ տեղի ունեցած բռնությունների մասին, սակայն այլ նույնասեռական դատապարտյալների վերաբերյալ պատմում են զարհուրելի դեպքեր:

«Երբ մենք նույնասեռական դատապարտյալին կոչ ենք անում, որ նա բողոք ներկայացնի՝ այդպիսով փորձելով պաշտպանել իր իրավունքները, նա ասում է՝ ես չեմ ուզում, ինձ ոչինչ պետք չէ, մենակ թե դուրս գամ էս դժոխքից, նրանք օրացույց ունեն եւ օրերն են ջնջում՝ անհամբերությամբ սպասելով իրենց ազատության օրվան»,- ասում է Սերգեյ Գաբրիելյանը:


Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվել
Ամենադիտված