Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարուհի Լյուդմիլան՝ հայրենիքի, պարերի, սիրո, հեռուստասերիալում նկարահանվելու, միջազգային մրցույթներում ՀՀ հիմնը հնչեցնելու մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Իմ զրուցակիցն է Մոսկվայում գործող ՛՛Կիլիկիա՛՛ պարային համույթի ղեկավար, պարուհի, գեղեցկուհի, մի շարք միջազգային մրցույթների հաղթող Լյուդմիլա ՄԿՐՏՉՅԱՆԸ
Լյուդմիլա, դու այսօր հայրենիքում ես ՛՛Իմ Հայաստան՛՛ փառատոնի շրջանակներում:

Ես ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում:

Ցավալի է, որ այս օրերին խաղաղ չէր երկիրս ու ես անընդհատ աղոթում էի, որ ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ստանա, որ հայի արյուն չթափվի:

Ինչպիսի զգացողություններ ես ապրում

Երջանիկ եմ, որ հիմա գտնվում եմ Հայաստանում՝ իմ հայրենիքում և հնարավորություն ունեմ իմ արվեստը ցույց տալու իմ ազգին, քանզի համոզված եմ, որ բարձր գնահատական կարող ենք ստանալ այստեղ՝ մեր հայենիքում, որովհետև այստեղի հանդիսատեսը ավելի խիստ է քան դրսում, որովհետև այստեղի հանդիսատեսն ավելի լավ է հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում հայ ազգայի մշակույթը:

Հետաքրքիր է Լյուդմիլա, այստեղի արվեստագետները երազում են, փորձում են ճանաչում ստանալ դրսերում, թեկուզ հենց Մոսկվայում: Իսկ դու Մոսկվայում կայացած, հայտնի պարուհի ես, բայց ուզում ես գնահատականի արժանանաս հենց Հայաստանում: Մի քիչ կպատմե՞ս Մոսկվայում ինչ գործունեություն ես ծավալում
Ես այնտեղ ունեմ պարի ստուդիա՝ ՛՛Կիլիկիա՛՛ պարային համույթով:

Մեր համույթը մշտապես շարժման մեջ է: Մենք շատ համերգների ենք մասնակցում, միաժամանակ մասնակից ենք լինում գրեթե բոլոր հայտնի հայ աստղերի համերգային համարներին, ովքեր Մոսկվա են գալիս համերգներով:

Ես գիտեմ, որ դու երեք օր շարունակ մասնակցություն ես ունեցել Ձախ Հարութի՝ Մոսկվայում տեղի ունեցած, համերգներին :

Այո, սիրված երգչի մենահամերգը տեղի է ունեցել Կրեմլի դահլիճում և երեք օր անշլագ է ապահովել: Այդ օրերն նրա միակ պարուհին ես եմ եղել:

Է՞լ որ հայա երգիչների համերգներին ես մասնակցել որպես պարուհի
Շատերի. Մարտին Մկրտչյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Արամեի, Սիլվա Հակոբյանի , այսինքն գրեթե բոլոր հայ երգիչ-երգչուհիների հետ մասնակցել ենք տարբեր մեծ համերգների, ինչի համար շնորհակալ եմ իմ կոլեգաներին: Բայց մի բան միանշանակ է:

Որքան էլ ճանաչում ձեռք բերես դրսերում, միևնույնն է մենք հայ ենք, իսկ հայասիրությունը սկսվում է հայրենիքից, ուստի հենց իմ հայրենիքում եմ ուզում ծավալել իմ գործունեության մի մասը:


Լյուդմիլա, կարո՞ղ է գալ մի օր, որ դու որոշես մնալ, ապրել ու ստեղծագործել Հայաստանում:


Շատ կուզենայի այստեղ ևս շատ ծավալուն կերպով սկսել իմ գործունեությունը, բայց և հասկանում եմ, որ ՛՛Կիլիկիան՛՛ ոչ միան աստեղ է պետք, այլ նաև իր հայ ազգին, հայ համայնքին դրսում: Որովհետև դրսում ապրող հայ երեխաները, իսկապես կարիք ունեն հայ արվեստի ճանաչման, պահպանման: Հայ ազգագրական պարը դրսում. այնտեղ երեխաներն ու նրանց ծնողները մեծ կարոտով ու սիրով են այն ընդունում և ես իմ ուժերի ներածի չափով փորձում եմ լինել օգտակար:


Իսկ ինչու՞ հենց ազգագրական պար: Կարծում եմ այն այդքան էլ ցավոք, բայց եկամտաբեր չէ, ապա՛՛ինչաբեր է՛՛:


Ճիշտ եք ասում, ես այն չեմ ընտրել որպես եկամտի աղբյուր, այլ ընտրել եմ իմ հոգու կանչով: Դեռ 5 տարեկանից եմ սկսել պարել հայկական ժողովրդական պարեր: Ճիշտ է, ես հնարավորություն ունեի պարելու, զբաղվելու տարբեր ազգերի պարերով, շատ մոդեռն, ժամանակակից, բայց ընտրեցի այն, ինչն ավելի մոտ է իմ սրտին ու հոգուն՝ հայկական պարը: Իմ ընտրության մեջ փոքր չէ նաև ընտանիքիս դերը:

Մենք արմատներով մշեցի ենք և հայրենիքի սերը, կարոտը արյան մեջ փոխանցվում է սերնդե-սերունդ: Դա գիտակցված ընտրություն է, քանզի հայն ունի դարերից եկող հայկական պարի պատմություն և պարտավոր ենք այն փոխանցել նոր սերունդներին: Դրսում շատ մեծ է ձուլման վտանգը: Իսկ երբ հայ փոքրիկները գալիս են ստուդիա և հայկական պար սովորելուն զուգընթաց նաև սովորում են հայոց պատմություն, հայ պարի պատմություն, շորերի պատմություն և այլն, արդեն մի քանի ամիս անց նրանք շատ բան են իմանում իրենց ազգի մասին:


Լյուդմիլա, քանի որ դու փոքր տարիքից ես պարում, բնականաար ունես բազմաթիվ պատվորգեր , մեդալներ: Սակայն կա՞ն անպիսիք , որոնք քո համար շատ կարևոր են:

-Այո կան և դրանք մի քանիսն են. 2014-ին Մոսկվայում կայացավ համաշխարհային պարային օլիմպիադա, որտեղ հենց այդ թվականից սկսած սկսեցի ներկայացնել Հայաստանը: Մասնակցեցի սոլո նոմինացիայով՝Սայաթ Նովա պար: Ժյուրին միջազգային էր, գլխավորը՝ ՛՛բրոդվեյ՛՛ մյուզիկլի նախկին ռեժիսորը:

Մասնակցում էր 64 երկիր: Պետք է նշեմ, որ շատ երկար պատմություն ունի այդ օլիմպիդան, սակայն հենց 2014 թվականին առաջին անգամ Հայաստանը գրավեց 1-ին պատվավոր տեղը: Դա իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն եմ համարում, որ Հայաստանի հիմնը իմ միջոցով հնչեց աշխարհով մեկ:

2 Օգոստոս, 2016 13:54
Պարուհի Լյուդմիլան՝ հայրենիքի, պարերի, սիրո, հեռուստասերիալում նկարահանվելու, միջազգային մրցույթներում ՀՀ հիմնը հնչեցնելու մասին

 


Իմ զրուցակիցն է Մոսկվայում գործող ՛՛Կիլիկիա՛՛ պարային համույթի ղեկավար, պարուհի, գեղեցկուհի, մի շարք միջազգային մրցույթների հաղթող Լյուդմիլա ՄԿՐՏՉՅԱՆԸ
Լյուդմիլա, դու այսօր հայրենիքում ես ՛՛Իմ Հայաստան՛՛ փառատոնի շրջանակներում:
Ես ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում: Ցավալի է, որ այս օրերին խաղաղ չէր երկիրս ու ես անընդհատ աղոթում էի, որ ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ստանա, որ հայի արյուն չթափվի:
Ինչպիսի զգացողություններ ես ապրում
Երջանիկ եմ, որ հիմա գտնվում եմ Հայաստանում՝ իմ հայրենիքում և հնարավորություն ունեմ իմ արվեստը ցույց տալու իմ ազգին, քանզի համոզված եմ, որ բարձր գնահատական կարող ենք ստանալ այստեղ՝ մեր հայենիքում, որովհետև այստեղի հանդիսատեսը ավելի խիստ է քան դրսում, որովհետև այստեղի հանդիսատեսն ավելի լավ է հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում հայ ազգայի մշակույթը

Հետաքրքիր է Լյուդմիլա, այստեղի արվեստագետները երազում են, փորձում են ճանաչում ստանալ դրսերում, թեկուզ հենց Մոսկվայում: Իսկ դու Մոսկվայում կայացած, հայտնի պարուհի ես, բայց ուզում ես գնահատականի արժանանաս հենց Հայաստանում: Մի քիչ կպատմե՞ս Մոսկվայում ինչ գործունեություն ես ծավալում

Ես այնտեղ ունեմ պարի ստուդիա՝ ՛՛Կիլիկիա՛՛ պարային համույթով: Մեր համույթը մշտապես շարժման մեջ է: Մենք շատ համերգների ենք մասնակցում, միաժամանակ մասնակից ենք լինում գրեթե բոլոր հայտնի հայ աստղերի համերգային համարներին, ովքեր Մոսկվա են գալիս համերգներով:
Ես գիտեմ, որ դու երեք օր շարունակ մասնակցություն ես ունեցել Ձախ Հարութի՝ Մոսկվայում տեղի ունեցած, համերգներին :
Այո, սիրված երգչի մենահամերգը տեղի է ունեցել Կրեմլի դահլիճում և երեք օր անշլագ է ապահովել: Այդ օրերն նրա միակ պարուհին ես եմ եղել:


Է՞լ որ հայա երգիչների համերգներին ես մասնակցել որպես պարուհի
Շատերի. Մարտին Մկրտչյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Արամեի, Սիլվա Հակոբյանի , այսինքն գրեթե բոլոր հայ երգիչ-երգչուհիների հետ մասնակցել ենք տարբեր մեծ համերգների, ինչի համար շնորհակալ եմ իմ կոլեգաներին: Բայց մի բան միանշանակ է: Որքան էլ ճանաչում ձեռք բերես դրսերում, միևնույնն է մենք հայ ենք, իսկ հայասիրությունը սկսվում է հայրենիքից, ուստի հենց իմ հայրենիքում եմ ուզում ծավալել իմ գործունեության մի մասը:
Լյուդմիլա, կարո՞ղ է գալ մի օր, որ դու որոշես մնալ, ապրել ու ստեղծագործել Հայաստանում:
Շատ կուզենայի այստեղ ևս շատ ծավալուն կերպով սկսել իմ գործունեությունը, բայց և հասկանում եմ, որ ՛՛Կիլիկիան՛՛ ոչ միան աստեղ է պետք, այլ նաև իր հայ ազգին, հայ համայնքին դրսում: Որովհետև դրսում ապրող հայ երեխաները, իսկապես կարիք ունեն հայ արվեստի ճանաչման, պահպանման: Հայ ազգագրական պարը դրսում. այնտեղ երեխաներն ու նրանց ծնողները մեծ կարոտով ու սիրով են այն ընդունում և ես իմ ուժերի ներածի չափով փորձում եմ լինել օգտակար:


Իսկ ինչու՞ հենց ազգագրական պար: Կարծում եմ այն այդքան էլ ցավոք, բայց եկամտաբեր չէ, ապա՛՛ինչաբեր է՛՛:


Ճիշտ եք ասում, ես այն չեմ ընտրել որպես եկամտի աղբյուր, այլ ընտրել եմ իմ հոգու կանչով: Դեռ 5 տարեկանից եմ սկսել պարել հայկական ժողովրդական պարեր: Ճիշտ է, ես հնարավորություն ունեի պարելու, զբաղվելու տարբեր ազգերի պարերով, շատ մոդեռն, ժամանակակից, բայց ընտրեցի այն, ինչն ավելի մոտ է իմ սրտին ու հոգուն՝ հայկական պարը: Իմ ընտրության մեջ փոքր չէ նաև ընտանիքիս դերը:

Մենք արմատներով մշեցի ենք և հայրենիքի սերը, կարոտը արյան մեջ փոխանցվում է սերնդե-սերունդ: Դա գիտակցված ընտրություն է, քանզի հայն ունի դարերից եկող հայկական պարի պատմություն և պարտավոր ենք այն փոխանցել նոր սերունդներին: Դրսում շատ մեծ է ձուլման վտանգը: Իսկ երբ հայ փոքրիկները գալիս են ստուդիա և հայկական պար սովորելուն զուգընթաց նաև սովորում են հայոց պատմություն, հայ պարի պատմություն, շորերի պատմություն և այլն, արդեն մի քանի ամիս անց նրանք շատ բան են իմանում իրենց ազգի մասին:

Լյուդմիլա, քանի որ դու փոքր տարիքից ես պարում, բնականաար ունես բազմաթիվ պատվորգեր , մեդալներ: Սակայն կա՞ն անպիսիք , որոնք քո համար շատ կարևոր են:


-Այո կան և դրանք մի քանիսն են. 2014-ին Մոսկվայում կայացավ համաշխարհային պարային օլիմպիադա, որտեղ հենց այդ թվականից սկսած սկսեցի ներկայացնել Հայաստանը: Մասնակցեցի սոլո նոմինացիայով՝Սայաթ Նովա պար: Ժյուրին միջազգային էր, գլխավորը՝ ՛՛բրոդվեյ՛՛ մյուզիկլի նախկին ռեժիսորը:

Մասնակցում էր 64 երկիր: Պետք է նշեմ, որ շատ երկար պատմություն ունի այդ օլիմպիդան, սակայն հենց 2014 թվականին առաջին անգամ Հայաստանը գրավեց 1-ին պատվավոր տեղը: Դա իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն եմ համարում, որ Հայաստանի հիմնը իմ միջոցով հնչեց աշխարհով մեկ:

Հաջորդը ՛՛Եվրոպայի պարային չեմպիոնատ՛՛-ն է, որին մասնակցում էի ՛՛ժողովրդկան պարեր ՛՛ նոմինացիայում և կրկին գրավեցի 1-ին հորիզոնականը՝ կրկին ներկայացնելով Հայաստանը:

՛՛Աշխարհի գավաթ՛՛, որին մասնակցել եմ ՛՛դուետ՛՛ նոմինացիայում Վահագն Թադևոսյան պարողի հոտ, ով նույնպես շատ հատնի ու սիրված է Ռուսաստանում: Այդ անգամ ներկայացրեցինք Ռուսաստանը և կրկին առաջին տեղ գրավեցինք: ՛՛Ռուսաստանի գավաթ՛՛,՛՛Մոսկվայի գավաթ՛՛ և էլի մի շարք փառատոններ ու մրցույթներ, որոնք երևի չթվարկեմ՝ շատ չծավալվելու համար

Լյուդմիլա, լսել եմ, որ հայկական հեռուստալիքներից մեկը քեզ հրավիրել է հեռուստասերիալումնկարահանվելու, դա ճի՞շտ է:
Այո, եղել է հրավեր, բայց ես մերժեցի, որովհետև իմ ֆորմատը չէր, իսկ եթե լինի իմ ֆորմատը՝ կարծում եմ կմասնակցեմ:

Հնարավո՞ր է , որ գեղեցկուհի Լյուդմիլան իր երկրորդ կեսին հենց Հայաստանում գտնի:
Իհարկե կարող է: Ես միշտ հավատում եմ, որ աստղերը վերևից են ուղարկում, մատնանշում այն մարդուն, ով պետք է լինի քո կողքին: ՈՒստի եթե նա իմ հայրենիքում է ապրում, ուրեմն մեծ սիրով կլինեմ նրա կողքին:

Այսինքն դու պատրա՞ստ ես հանուն սիրո թողնել ամեն ինչ….
Եթե լինի այնպիսի մարդ հանուն ում սիրո ես կարող եմ թողնել իմ ամեն ինչը, գալ հայրենիք, ստեղծել ամուր ընտանիք՝ ես պատրաստ եմ: Բայց մի պայմանով՝ պարելը երբեք չեմ թողնի /ծիծաղում է/:

Կպարեք միասին

Կամ էլ կպարենք միասին….

 

Զրուցեց Արփի ՎԱՆՅԱՆԸ

Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար
Ամենադիտված