Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս խոտաբույսը սպանում է քաղցկեղածին բջիջների 98 տոկոսը` ընդամենը 16 ժամվա ընթացքում

Քաղցկեղը (կարցինոմա) չարորակ ուռուցք է, որը զարգանում է տարբեր օրգանների, այդ թվում՝ մաշկի էպիթելային հյուսվածքի բջիջներից։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում օնկովիրաբույժ Յորգ Հութերը՝ University Hospital of Salzburg-ից (Ավստրիա) մի քանի փաստ է ներկայացրել, որոնց մասին պետք է իմանան բոլորը։ 

1. Քաղցկեղն աշխարհում մահացության գլխավոր պատճառներից է

Աշխարհում չարորակ ուռուցքներով հիվանդության տարեկան շուրջ 6 մլն նոր դեպք է գրանցվում եւ հիվանդությունը շարունակում է աճել։ Շատ մասնագետներ դրա աճը կապում են բնակչության ծերացման եւ կյանքի միջին տեւողության աճի հետ։ Պատահական չէ, որ ուռուցքներ հիմնականում առաջանում են 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ, իսկ յուրաքանչյուր երկրորդ օնկոլոգիական հիվանդությամբ տառապող 60 տարեկանից բարձր է։ Սակայն վերջին տարիներին քաղցկեղածին հիվանդություններ սկսել են հաճախ ախտորոշվել նաեւ երիտասարդների շրջանում։ Օնկոլոգիական հիվանդությունների պատճառով մահացությունն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում։ Ըստ մահացության ցուցանիշի՝ քաղցկեղը զիջում է միայն սիրտ-անոթային եւ շնչառական համակարգի հիվանդություններին։ Յորգ Հութերի խոսքով՝ եվրոպական երկրներում գրեթե յուրաքանչյուր երկրորդ մահ կապված է քաղցկեղի հետ։

2. Քաղցկեղը կարելի է կանխարգելել

Շատ գիտնականներ պնդում են, որ քաղցկեղը կարելի է կանխել առողջ կենսակերպ վարելու միջոցով։ Յորգ Հութերը նշեց, որ դրա համար անհրաժեշտ է իմանալ ռիսկի գործոնների մասին եւ անել ամեն ինչ՝ դրանք բացառելու համար։

Ռիսկի որոշ գործոնների վրա (օրինակ՝ ժառանգականության) մարդը չի կարող ազդել, սակայն մյուսները նրանից են կախված։ Օրինակ՝ ծխելը թոքերի քաղցկեղի, միզապարկի եւ քաղցկեղի այլ տեսակների զարգացման հիմնական գործոն է համարվում։ Ծխելուց հրաժարվելը պրոֆիլակտիկ առաջին միջոցն է։ 

3. Սքրինինգային հետազոտությունները կօգնեն ժամանակին հայտնաբերել քաղցկեղը

Որպես կանոն՝ քաղցկեղածին հիվանդությունների արդյունավետ բուժումը հաճախ կախված է ժամանակին ախտորոշումից։ Սակայն քաղցկեղի շատ տեսակներ վաղ փուլերում ախտանշաններ չունեն։ Դրանք ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ հիվանդությունը տարածված է լինում, իսկ բուժումը ցանկալի արդյունք չի տալիս։

Քաղցկեղը ժամանակին հայտնաբերելուն կօգնեն սքրինինգային հետազոտությունները։ Օրինակ՝ կոլոնոսկոպիան կարող է օգնել ախտորոշել աղեհամակարգի քաղցկեղը եւ նույնիսկ նախաքաղցկեղային վիճակը։ Եվրոպայում խորհուրդ են տալիս 50 տարեկանում կոլոնոսկոպիա անել, եթե նույնիսկ հիվանդության ախտանշաններ չկան։ Եթե պարզ լինի, որ աղեհամակարգն առողջ է, դա պետք է կրկնել 7 տարի անց։ Իսկ եթե հիվանդի մոտ գտնեն փոքր պոլիպներ, որոնք հետագայում կարող են քաղցկեղի վերածվել, հեշտությամբ կարելի է հեռացնել։

Պրոֆիլակտիկայի եւ քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու համար կանանց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ մամոգրաֆիա անցնել, իսկ տղամարդկանց՝ PSA թեստ։

Իսկ 50 տարեկանից բարձր ծխողներին խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ թոքերի ռենտգեն կամ համակարգչային տոմոգրաֆիա անցնել։

4. Քաղցկեղը մահվան դատավճիռ չէ 

Յորգ Հութերը նշեց, որ Հայաստանում շատերը դեռ կարծում են, որ եթե հիվանդ են քաղցկեղով, կմահանան, ուստի ավելի լավ է ինքնասպանություն գործել, քան մահանա; քաղցկեղի պատճառով։ Իրականում քաղցկեղն ամենեւին էլ մահվան դատավճիռ չէ, եւ եթե մարդու մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, չի նշանակում, որ նա անպայման պետք է մահանա։

Ժամանակակից ախտորոշման պարագայում քաղցկեղի շատ տեսակներ բուժելի են։ Մասնագետը նշեց նաեւ, որ քաղցկեղը քրոնիկական բնույթ կարող է ունենալ։ Մարդը կարող է տարիներ շարունակ ապրել այդ հիվանդությամբ եւ ժամանակ առ ժամանակ բուժում ստանալ։ Հնարավոր է՝ ամբողջությամբ բուժվել չհաջողվի, բայց հիվանդը կարող է բավական երկար կյանք ունենալ եւ կյանքի լավ որակ ապահովել։

5. Քաղցկեղի բուժումն ամենեւին էլ սարսափելի չէ 

Շատերը վախենում են քիմիաթերապիայից եւ բուժման այլ մեթոդներից՝ կարծելով, որ բուժման ընթացքում անպայման կկորցնեն մազերը, սրտխառնուք կունենան եւ իրենց շատ վատ կզգան։ Մասնագետը պնդում է, որ այդ ամենն առասպելներ են։ Բացի այդ՝ բժշկությունը տեղում չի դոփում։ Այսօր քաղցկեղի բուժման համար գործածվում է իմունաթերապիան, հակամարմինների օգտագործմամբ թերապիան, բուժման ժամանակակից շատ մեթոդներ, որոնք ավելի քիչ կողմնակի ազդեցություններ ունեն եւ բավական խոստումնալից են թվում։

Մասնագետը նշել է, որ հանրությունը պետք է իմանա, որ բուժման նման մեթոդներ գոյություն ունեն, իսկ կառավարությունն ու առողջապահական համակարգը այդ բոլոր մեթոդները երկրի քաղաքացիների համար հասանելի պետք է դարձնեն։

Առավել մանրամասն՝ Այստեղ

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ Թուրքիայում
Ամենադիտված