Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ տեսակի կարող են լինել տղամարդկաց առնանդամները. Այն պատմում է տղամարդկանց սեքսուալ կարողությունների մասին

ՎԻԴԵՈ

Բազմաթիվ փնթփնթոցներ են հնչում առ այն, որ կունիլինգուսի, կնոջ օրգազմների տեսակների, վագինիզմի ու կարմիր օրերի մասին նյութեր կան սյունակում, իսկ տղամարդու հպարտության ու ներշնչանքի աղբյուրի մասին՝ ոչ այնքան: Խոսքն առնանդամի մասին է, որի մասին քաղհանել եմ ամենահետաքրքիր փաստերը. մտերիմ ընկերոջը պետք է դեմքով եւ հոգով ճանաչել:): 
1.Առնանդամի 2 տեսակ կա: Առաջին տեսակն էրեկցիայի դեպքում ընդլայնվում ու երկարում է («grower»): Երկրորդ տեսակը հանգիստ վիճակում խոշոր է թվում, բայց էրեկցիայի ժամանակ շատ ավելի քիչ է մեծանում(«shower»): Միջազգային հանրահայտ «Men’s Health» ամսագիրը տեղեկացնում է, որ տղամարդկանց 79%-ն առաջին տեսակին է դասվում, 21%-ը՝ երկրորդին: 

2.Ըստ հետազոտությունների՝ առնանդամների միջին չափերը տարբեր երկրներում տարբեր են: Օրինակ, Հարավային Կորեայում տղամարդու սեռանդամի երկարության միջին թիվը 9,6սմ է, Հնդկաստանում՝ 10,2սմ, Բրազիլիայում՝ 12,4սմ, Մեծ Բրիտանիայում այդ թիվը 12,9 է, Իսպանիայում՝ 14, Գերմանիայում՝ 14,4, Իտալիայում՝15: Ֆրանսիայում, ուշադրություն՝ 16 սմ, ու ես կասկածներ ունեմ, որ այնտեղ բնակվող մեծաքանակ սեւամորթների առնանդամներն են ձեւավորում այդ հետաքրքրաշարժ թիվը:

3.Առնանդամը տեսողականորեն կարելի է երկարացնել նիհարելու դեպքում:Եթե, իհարկե, կան ավելորդ կգ-եր ու ճարպային շերտ: Կորցրած յուրաքանչյուր 6կգ-ին բաժին է հասնում տեսողականորեն երկարող առնանդամի մինչեւ 1սմ: Այս փաստը կարելի է տպել ու որպես թռուցիկներ բաժանել «ուտել-խմելու» վայրերը մտնող բոլոր տղամարդկանց: Միգուցե կա՞պ նկատեն մեծ փորիկների ու ցածրորակ սեքսուալ կյանքի միջեւ:

4.Տղամարդու օրգազմը տեւում է շուրջ 6 վայրկյան: Դե, կանանցն արդեն գիտենք՝ մոտ 20 վայրկյան: 
5.Գրանցված ամենախոշոր սեռանդամն ունի 34,3 սմ երկարություն եւ 15,9 սմ շրջագիծ: Իսկ, տեսնես, սույն տղամարդու հետ սեռական կապ ունեցած կանանց գրանցե՞լ են ռեկորդների որեւէ գրքում կամ հերոսների ցանկում:

6.Ըստ գերմանացի հետազոտողների՝ միջին վիճակագրական սեռական ակտը տեւում է 2ր 50 վրկ: Մինչդեռ կանանց թվում է, որ այն տեւում է 5ր 30վրկ: Երկուսից մեկը՝ կամ կանայք սիրում են ինքնաբավարար… էէէ, ինքնախաբեությամբ զբաղվել, կամ փեթինգը մեծահոգաբար ներառում են սեռական ակտի մեջ: Բայց, դե, ով է տեսել մեծահոգի կին այս աշխարհում…

7.Չափսն իրապես կարեւոր է: Այո: Կարեւոր է: Առաջարկում եմ համակերպվել այս մտքի հետ: Ու, աղջիկներ, եթե որեւէ տղամարդ կպնդի՝ «չափսը կարեւոր չէ, կարեւոր է տեխնիկան, ինքնատիրապետումը, մատներն ու աչքերի գույնը», ուրեմն նրա գլխավոր աքսեսուարի երկարությունը տեղավորվում է, օրինակ, 11,3-14,9 սմ-ի միջակայքում: Հակառակ դեպքում, որտեղից է «համոզված», որ չափսն, իբրեւ, կարեւոր չէ: Եթե, իհարկե, նա հոմոսեքսուալ կամ բիսեքսուալ չէ:   

8.Էրեկցիայի ու սերմնաժայթքման համար պատասխանատու է ոչ թե գլխուղեղը, այլ ողնուղեղը: Իսկ դա նշանակում է, որ էրեկցիա կարող է «պատահել» որեւէ պատահական ու անվերահսկելի պահի: Սերմնաժայթքման ազդանշանը նույնպես ստացվում է ողնուղեղի կողմից եւ իրականցվում փոքր կոնքի ու մեջքի գոտկային հատվածի մկանների կրճատման արդյունքում: Ինչպիսի կուրիոզ. փաստորեն, տղամարդու կյանքի գլխավոր գործունեություններից մեկն ուղեղի հետ շատ քիչ կապ ունի:

9.Առնանդամի վնասվածքների ամենահաճախ հանդիպող պատճառը չափազանց ինտենսիվ մաստուրբացիան է: Ի դեպ, առնանդամը հնարավոր է «կոտրել»: Դա, որպես կանոն, տեղի է ունենում կամ ագրեսիվ սեքսի, կամ կտրուկ անհարմար շարժման, կամ վերը նշված ժրաջան մաստուրբացիայի դեպքում: «Կոտրվելու» պահին խռթոց է լսվում, որին հաջորդում են տանջալից ցավերը:  
10.Գոյություն ունի բժշկական մի պաթոլոգիա, որը կոչվում է աֆալիա. երբ տղամարդու մոտ առհասարակ բացակայում է առնանդամը:  

11.Առնանդամների մեծ մասը էրեկցիայի վիճակում թեքվում են փոքր-ինչ դեպի աջ կամ ձախ: Լինում են նաեւ դեպքեր, երբ սեռանդամն այն աստիճանի թեք է, որ սեքսով զբաղվելը գրեթե անհնար է:

12.Առնանդամը, որպես կանոն, ավելի մուգ գույնի է, քան մարմնի այլ հատվածներ: Դա կապված է նրա հետ, որ սեռանդամի վրա ավելի շատ մաշկ կա, քան թվում է: Այդ մաշկը պետք է ձգվի էրեկցիայի ժամանակ ու թուլանա: Ըստ այդմ, պիգմենտների քանակը նույնպես ավելի շատ է: 

13.Ոչ մի կապ չկա կոշիկի չափսի, ձեռքի ափի, դաստակների, քթի չափերի ու տղամարդու առնանդամի չափի միջեւ: Ասեմ ավելին, ձեզ կարող է մի պահ թվալ, որ ուղիղ համեմատական կապ կա մեծ, հզոր ավտոմեքենայի եւ առնանդամի չափի միջեւ: Բայց նման բան նույնպես չկա: Եթե լինում էլ է, ավելի շատ՝ հակադարձ. որքան ահռելի է ավտոմեքենան, այնքան կասկածելի է առնանդամի չափն ու մարտունակությունը:

Աուրա Ֆ.

Թրամփի օրոք Բաքու-Վաշինգտոն հարաբերությունները շատ հաջող զարգանում էին՝ ի տարբերություն վերջին 4 տարիների. Ալիև«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են կանեփի սերմնահատիկներԵվրոպան ցանկանում է սահմանափակել գազի գները «Կրակոցներ են եղել, մարդիկ են մահացել իմ գրասենյակում». Զելենսկին՝ պատերազմի սկզբում մահափորձերի մասինՈ՞վ ձեզ փաստաթուղթ չի տալիս, կարող ենք գնալ նրանց հետևից. Փաշինյանը՝ հարկային փոփոխություններից դժգոհող տնտեսվարողներինՌուսաստանը երբեք չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման. Պեսկով Հուսով եմ, որ USAID-ի հետ կապված պատմությունը ԱՄՆ-ում մեծ հեղափոխության սկիզբ է․ ՇոյգուԶինվորի մարմինը մի կոդի տակ համ ինձ են տվել, համ ծնող Գայանեին, իմ տղան չէ․ զոհված զինծառայողի մայրԵվրոպան հայտարարել է՝ ԵՄ-ի համար դժվար կլինի խաղաղապահներ ուղարկել ՈւկրաինաՀայտնի են Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի զուգերը «Ձայնս բարակ է և նուրբ, պահի տակ թվում է՝ երեխա է երգում, սպասում էի նման մեկնաբանությունների». Անահիտ ԱդամյանՉեք կարող 2 միլիոն մարդու ասել՝ գուշակեք, թե ինչ՝ դուք տեղափոխվելու եք. Մակրոնը քննադատել է պաղեստինցիների վերաբերյալ Թրամփի ծրագիրըՄասկի 4-ամյա որդին դարձել է Սպիտակ տանը Թրամփի հետ քննարկման «աստղը» (լուսանկարներ) Փարիզն իրեն ստախոսի պես պահեց․ Զախարովա Հունաստանի խորհրդարանը նախագահ է ընտրել Կոստաս Տասուլասին Աշոտ Բադալյանը՝ ՔԿ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Աբխազիայի հայ համայնքը դիմել է ՀՀ կառավարությանը՝ բնակչության պաշտպանությունն ապահովելու պահանջով Լճաշենցի կինը 24-ամյա ընկերոջը վնասել է ծծմբաթթվով․ վերջինս մահացել էԱնսկզբունքայնությունը Փաշինյանի համար հպարտության առիթ էՄիջազգային հանրությունն էլ չի հավատում Փաշինյանի հավաստիացումներին Գյումրին կարող է դնել Փաշինյանի իշխանազրկման սկիզբը Մահացել է Համբարձում Տոնոյանը Անվտանգության հարցերը պահանջում են Մոսկվայի և Աստանայի ուշադրությունը. Շոյգու Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար. կառավարությունը որոշում է ընդունել Քանի ՀՀ քաղաքացի է հրաժարվել կապույտ անձնագրից 10 տարում Հայ աթլետները մրցաշրջանը կսկսեն Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցելով «Google Calendar»-ը հեռացնում է ԼԳԲՏ տոները և այլ իրադարձություններ Արտակարգ դեպք օդանավակայանում․ ՌԴԳրանցվել է 14 պատահար․ 17 անձ վնասվածքներ է ստացելԹրամփը գովել է Ռուսաստանին Պայթյուններ, հրդեհներ և զոհ. ռուսները գրոհել են Կիևի վրա Առողջապահության Նախարարությունը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ …ձուեփիչԲաքվում հապճեպ շենքից վտարել են «Ռուսական տան» աշխատակիցներին ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը. Թրամփ ««Եվ վերջ՝ մենք հեռացել ենք». Սատանովսկին «թաղել» է ամեն կողմից տանջված Հայաստանի Ռուսաստանից օգնության հույսերը»«Պետք չէ առաջ ընկնել. Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Ոստիկանների վրա կրակnցներ արձակածը կալանավորել էՍկսվել է ճակատամարտն Օմարի լեռնանցքի համար․ պատմության այս օրը (12 փետրվար)ԱԱԾ-ն բացահայտում է արելList.am-ում ապրանք վաճառող կնոջ անունով վարկ է ձևակերպվել. խարդախության նոր տեսակ է գործի դրվելԿիևում բազմաթիվ շենքեր են այրվել․ FaktiԱԽ քարտուղարը ոչինչ չունի ասելու իր այն թիմակիցներին․ Աբրահամյան Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել. Սուրենյան«Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթել է չինական ակումբին Փետրվարի 12-13-ը լույս չի լինելուՋրաշենի դաշտերում բռնկված հրդեհը մարվել է ՌԴ ՊՆ-ն` հաղթական գիշերվա մասինԱդրբեջանն օկուպացված Արցախում իրականացնում է աննախադեպ մշակութային ցեղասպանությունՌուբլին թանկացել է, դոլարն ու եվրոն՝ էժանացել
Ամենադիտված