Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գևորգ Միրզոյան. «Ադրբեջանցիների ու հայերի ամուսնություններից հիանալի երեխաներ են ծնվել» - ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

ՎԻԴԵՈ

Միջազգային հարաբերությունների ոլորտում ռուս փորձագետ, ՌԳԱ-ի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գիտաշխատող Գևորգ Միրզոյանը haqqin.az-ին տված հարցազրույցում կիսվել է՝ ռուս-թուրքական հաշտության և հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ընթացող գործընթացների մասին իր կարծիքներով։

Armenia.Az-ը ընթերցողներին է ներկայացնում  հարցազրույցի լրիվ տեքստը։

- Անձամբ Ձեզ համար անսպասելի չէ՞ր արդյոք ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումը։

- Ինձ համար անսպասելի էր այն, որ Էրդողանը այդպես արագ գնաց ներողության։ Իրականում այդ քայլին նա պետք է դիմեր ավելի վաղ, երբ ռուսական պատժամիջոցների հետևանքով  թուրքական տնտեսությանը դեռ այդպիսի վիթխարի վնաս չէր հասցվել և, երբ Ռուսատանի հաշվին ազդեցության լծակը կորցնելու արդյունքում թուրքական արտաքին քաղաքականությունը վնաս կրեց։ Եթե չլինեին ռուս-թուրքական հարաբերութունների նման կտրուկ սառեցումը, ապա Եվրոպան չէր կարողանա Թուրքիայի հետ անցագրային, իսկ ԱՄՆ-ը՝ քրդական հարցերով այդպես կտրուկ խոսել։ Նրանք կզգուշանային նրանից, որ Թուրքիան կկարողանա Ռուսաստանի աջակցությամբ պատասխանել նրանց։ Թուրքիան մնաց մեկուսացման մեջ, բոլորն զգացին դա, իսկ ինչպես հայտնի է, միջազգային քաղաքականության մեջ թույլերին  միշտ խփում են։

Նշանակություն ուներ նաև անձնական գործոնը։ Չէի կարծում, որ Էրդողանը սկզբունքայնորեն կարող է ներողություն խնդրել, հաշվի առնելով, որ այդ մարդն ինքն  իրեն շատ է սիրում, և ընդհանրապես ներողություն խնդրելը կարող է վնասել նրա անձնական հեղինակությանը։ Սակայն վերջին հաշվով, նրա մեջ հաղթանակել է նպատակահարմարությունը։

Էրդողանը հիշել է, թե նա ինչպիսին է եղել մինչ «արաբական գարունը», երբ նա ամեն ինչ արել է պրագմատիկորեն, և որոշել է դիմել Ռուսաստանի հետ հաշտության, որն անշուշտ շատ լավ է հենց Թուրքիայի համար։ Բնական է, որ կորուստների մի մասը, որը Թուրքիան արդեն կրել է,  հազիվ թե ետ բերի, սակայն կկարողանա ինչ որ վնասներ ծածկել։

- Այսինքն, դեռևս չարժե՞ սպասել հարաբերությունների լրիվ ծավալով վերականգնմանը:

- Իհարկե ոչ։ Համագործակցությունը վերականգնել այն մակարդակին, որը եղել է մինչև 2015 թվականը՝  հնարավոր չէ: Եվ ոչ թե նրա համար, որ մենք Թուրքիային չենք սիրում, այլ որովհետև,  մեր միջև չափազանց շատ են հակասությունները։ Մեր միջև հակասություններն անցնում են երեք գծով. Ղրիմի հարցում, որտեղ Թուրքիան աջակցում է ղրիմա-թաթարական համայնքի այն մասին, որը հանդես է գալիս հակառուսական դիրքորոշմամբ, Հարավային Կովկասի հարցով և Սիրիայի հարցով։

Այդ հակասությունները եղել են նաև մինչ անցյալ տարվա նոյեմբերը, բայց դրանք մեղմացվում էին լավ, ես կասեի՝ ռուս-թուրքական ռազմավարական հարաբերություններով։ Սակայն այժմ, քանի դեռ մենք չենք լուծել այդ հակասությունները՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ոչ մի ռազմավարական գործընկերության մասին խոսք չի կարող լինել։ Լավագույն դեպքում կարելի է խոսել բարի դրացիական հարաբերություններ մասին։ Եվ դա արդեն լավ է։

- Սակայն Ռուսաստանը արդեն վերացնում է Թուրքիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցները։ Այսպես, օրինակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Նախարարների կաբինետին կհանձնարարի՝ սկսել առևտրատնտեսական ոլորտում հարբերությունների վերականգնման մասին բանակցությունները։

- Վերացնել պատժամիջոցները՝ դա մի բան է, հարաբերությունները մինչև ռազմավարական մակարդակի՝ մասնավորապես մինչև «Թուրքական հոսքի» շինարարությանը վերադարձնելն այլ բան է։ «Թուրքական հոսքը» կառուցել կարելի է միայն ռազմավարական հարաբերությունների դեպքում։ Մենք դա ուզում էինք կառուցել ոչ թե նրա համար, որ չգիտենք որտեղ ծախսել մի քանի միլիարդ դոլարը, այլ որովհետև,  պլանավորել էինք  անհուսալի տարանցիկ երկրից փրկվել՝  ի օգուտ հուսալի տարանցիկ երկի։ Այժմ Թուրքիան չի հանդիսանում հուսալի գործընկեր։

- Սանկտ-Պետերբուրգում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի հունիսյան հադիպումը ազդեցություն կգործի՞ արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։

- Չգիտեմ։ Ես այդ հանդիպմանը ներկա չեմ եղել։ Իմ կարծիքով, այդ հանդիպման գլխավոր նպատակը՝  հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարն է։ Եթե կողմերը գոնե համաձայնություն են ձեռք բերել դրանում, ապա դա արդեն լավ է։ Իսկ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությունը հանդիսանում է շատ բարդ, տարածաշրջանում ամենադժվար կարգավորվող հակամարտություններից մեկը։ Այժմ դրա կարգավորման ճանապարհով գնալը շատ բարդ է։ Ավելի հեշտ է այն սառեցնել և սպասել լուծման համար առավել հարմար պահի։

- Եվ այնուամենայնիվ, մենք նկատում ենք, որ այժմ հատկապես Ռուսաստանը, այլ ոչ թե Եվրոպան, կամ ԱՄՆ-ը առավել մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության լուծման համար …

- Այլ կերպ չի էլ կարող լինել։ Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության ոլորտն է։ Ղարաբաղյան հակամարտության ցանկացած սրումը նախ և առաջ ձեռնատու չէ Ռուսաստանին, քանզի այն նրան ստիպում է գրավել, կամ Ադրբեջանի, կամ Հայաստանի կողմը։ Ում կողմը կգրավի Մոսկվան, կարծում եմ բոլորին հասկանալի է։ Բայց այդ դեպքում դա կփչացնի նրա հարաբերությունները մյուս կողմի հետ։ Հետևաբար Ռուսաստանը ծայրահեղ շահագրգռված է նրանում, որպեսզի ոչ մի սրում չլինի ղարաբաղյան հակամարտության գոտում։ ԵԱՀԿ-ն ի վիճակի չէ նման բնույթի միջնորդություն իրականացնել։ ԵՄ-ն այժմ ժամանակը չունի զբաղվելու  հայ-ադրբեջանական խնդրով։ Իսկ թե ինչպես է ԱՄՆ-ը կարողանում լուծել հակամարտությունները՝ մենք արդեն տեսել ենք։

- Դուք հասկացրեցիք, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստան կգրավի Հայաստանի կողմը։ Այդ դեպքում Դուք ինչպե՞ս  եք բացատրում՝ այս տարվա ապրիլի իրադարձություններին Ռուսաստանի չմիջամտելուն Երևանի դժգոհությամբ ծագած հայկական որոշ ԶԼՄ-ներում հակառուսական ճարտասանությունը։

- Ռուսատանն այժմ  փորձում է հավասարակշռություն պահապանել խաղաղ հոլովման շրջանակներում։ Եթե կա խաղաղ իրավիճակ, ապա Ռուսաստանը փորձում է լավ հարաբերություններ պահապանել և Ադրբեջանի, և Հայաստանի հետ։ Որովհետև նա առնվազն միջնորդ է։ Իսկ բանակցային գործընթացում միջնորդը չի կարող գրավել ինչ որ մեկի կողմը։Սակայն, եթե Ղարաբաղի շուրջ հակամարտությունը սառեցվի, ապա այդ ժամանակ Ռուսաստանը կգրավի ՀԱՊԿ-ի գծով իր դաշնակցի կողմը, քանի որ Ռուսաստանին նման տարբերակ ձեռնատու չէ, դրա համար էլ նա ամբողջ ուժով փորձում է թույլ չտալ հակամարտության սառեցումը։

- ՀԱՊԿ-ի երաշխիքները չե՞ն տարածվում Ղարաբաղի վրա …

- Չեն տարածվում։ Սակայն բոլոր շահագրգռված կողմերը գիտեն, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանին երաշխիքների հետ զուգահեռ, Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղին տալիս է ներկա ստատուս-քվոն պահապանելու ոչ պաշտոնական երաշխիքներ, այսինքն՝ դե ֆակտո անկախություն։

- Դրանով հադերձ, Ղարաբաղը ճանաչելով իրավաբանորեն Ադրբեջանի տարածք …

- Հարավային Օսիան 2008 թ. նույնպես իրավաբանորեն եղել է Վրաստանի տարածքը։ Սակայն դա Ռուսաստանին չի խանգարել Հարավային Օսիային տալ ստատուս-քվոյի պահապանման երաշխիք, իսկ այնուհետև այդ երաշխիքները օգտագործել այն ժամանակ, երբ կպահանջվի։ Այստեղ հարցը ոչ թե նրանում է,որ  Մոսկվան ինչ որ մեկին սիրում է, իսկ մյուսին ոչ, այլ ռուսական ազգային շահերում է։ Մենք բոլորս հիանալի հասկանում ենք, թե մեզ ինչով է սպառնում Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապակայունացումը և ղարաբաղյան խնդրի ուժային լուծումը։ Չէի ցանկանա, որպեսզի Հարավային Օսիայի հետ իրավիճակը կրկնվեր Ղարաբաղի հետ, քանի որ դա Ռուսաստանին կկանգնեցնի ընտրության առջև, իսկ այժմ նա չի ուզում ընտրություն անել։ Սակայն մինչև լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ իրավիճակի սրման դեպքում ես չեմ բացառում հարավօսական սցենարը։

- Որոշ հայկական ԶԼՄ-ներում Ձեր ելույթով տեսանյութը, որի մեջ նշվում է, որ իրավաբանորեն Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, հանդիպել են սվիններով։ Ձեզ նույնիսկ անվանել են «Կրեմլի կամակատար»։

- Եթե ես լինեի Կրեմլի կամակատար, ապա դրա համար ինձ փող կվճարեին։ Բայց ես դրանք, ցավոք չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է այդ տեսահոլովակին, ապա նա համատեքստից պոկված է ներկայացվում։ Ես իրոք ասել եմ, որ իրավաբանորեն, մյուս երկրների կողմից միջազգային իրավունքի ըմբռնման տեսակետից Ղարաբաղը՝ Ադրբեջանի տարածք է։

Բայց դա ոչ մի նշանակություն չունի, քանզի համաշխարհային քաղաքականության մեջ կարևոր չէ այն, թե իրավաբանորեն ում է պատկանում տարածքը, կամ ով նրա նկատմամբ ունի պատմական իրավունք, այլ այն, թե կոնկրետ տվյալ պահին ով է այն վերահսկում։ Ղրիմը հանդիսանում է ռուսական ոչ թե որովհետև այնտեղ քվեարկություն է անցկացվել, այլ նաև որովհետև նրան վերահսկում է Ռուսաստանը։ Ղարաբաղը դե յուրե կարող է պատկանել Ադրբեջանին, բայց դե ֆակտո այն պատկանում է հայերին, քանզի հատկապես հայերն են այն վերահսկում։ Իրավիճակը կարող է փոխվել, եթե Ադրբեջանը կարողանա վերադարձնել վերահսկողությունը Ղարաբաղի վրա։ Այդ ժամանակ նա կդառնա ադրբեջանական հող, քանզի հատկապես ադրբեջանցիները այն կվերահսկեն։

- Դուք ի՞նչ եք կարծում, կկարղանան արդյոք ադրբեջանցիները և հայերը խաղաղ գոյակցել։ Թե՞ ճիշտ է եղել Ռոբերտ Քոչարյանը՝ ասելով, որ նրանք էթնիկապես անհամատեղելի են և արդեն չեն կարողանա միասին ապրել։

- Իմ պապի անունը Իսրաիլ էր։ Ադրբեջանական անուն, չնայած նա եղել է զտարյուն հայ։ Բանը նրանում է, որ իմ նախապապի լավագույն ընկերը եղել է Իսրաիլ անունով ադրբեջանցի, և նա իր որդուն անվանել է լավագույն ընկերոջ պատվին։

Ցավոք սրտի, նման բան հազիվ թե շուտով կկրկնվի։ Չնայած հայերը և ադրբեջանցիները, որոնք ապրում են Հայաստանից ու Ադրբեջանից դուրս և որոնք չեն ենթարկվում իրենց երկրների տեղեկատվական ազդեցությանը՝ հիանալի համերաշխ են միմյանց հետ։ Ես ունեի մի քանի ադրբեջանցի լավ ուսանողներ, և մենք հիանալիորեն շփվում էինք։ Հենց այդպես էլ նրանք շփվում էին հայ ուսանողների հետ։ Խնդիրը նրանում է, որ և Հայաստանում, և Ադրբեջանում քարոզվում է սահմանից այն կողմից մարդկանց նկատմամբ ատելություն։ Այսօր, ցավոք, արդեն հեռանում են հայերի ու ադրբեջանցիների այն սերունդները, որոնք հիշում են միմյանց հետ բարեկամությունը։ Իսկ հայերի ու ադրբեջանցիների նոր սերունդները միմյանց մասին գիտեն միայն այն, ինչ իրենց հայտնում է քարոզչությունը։ Նրանք նույնիսկ իրար չեն տեսել, բայց արդեն ատում են միմյանց։ Եթե նույնիսկ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի, այդ ատելությունը կմնա։ Ծայրահեղ դեպքում, ներկա սերնդի մոտ։

Այո և ի՞նչ է նշանակում «էթնիկական անհամատեղելիություն»։ Եթե մեր ժողովուրդների մոտ գոյություն ունեն խառը ամուսնություններ և այդ ամուսնություններից ծնվում են հիանալի երեխաներ, ապա ո՞ր էթնիկական անհամատեղելիության մասին է խոսքը։

Թրամփի օրոք Բաքու-Վաշինգտոն հարաբերությունները շատ հաջող զարգանում էին՝ ի տարբերություն վերջին 4 տարիների. Ալիև«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են կանեփի սերմնահատիկներԵվրոպան ցանկանում է սահմանափակել գազի գները «Կրակոցներ են եղել, մարդիկ են մահացել իմ գրասենյակում». Զելենսկին՝ պատերազմի սկզբում մահափորձերի մասինՈ՞վ ձեզ փաստաթուղթ չի տալիս, կարող ենք գնալ նրանց հետևից. Փաշինյանը՝ հարկային փոփոխություններից դժգոհող տնտեսվարողներինՌուսաստանը երբեք չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման. Պեսկով Հուսով եմ, որ USAID-ի հետ կապված պատմությունը ԱՄՆ-ում մեծ հեղափոխության սկիզբ է․ ՇոյգուԶինվորի մարմինը մի կոդի տակ համ ինձ են տվել, համ ծնող Գայանեին, իմ տղան չէ․ զոհված զինծառայողի մայրԵվրոպան հայտարարել է՝ ԵՄ-ի համար դժվար կլինի խաղաղապահներ ուղարկել ՈւկրաինաՀայտնի են Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի զուգերը «Ձայնս բարակ է և նուրբ, պահի տակ թվում է՝ երեխա է երգում, սպասում էի նման մեկնաբանությունների». Անահիտ ԱդամյանՉեք կարող 2 միլիոն մարդու ասել՝ գուշակեք, թե ինչ՝ դուք տեղափոխվելու եք. Մակրոնը քննադատել է պաղեստինցիների վերաբերյալ Թրամփի ծրագիրըՄասկի 4-ամյա որդին դարձել է Սպիտակ տանը Թրամփի հետ քննարկման «աստղը» (լուսանկարներ) Փարիզն իրեն ստախոսի պես պահեց․ Զախարովա Հունաստանի խորհրդարանը նախագահ է ընտրել Կոստաս Տասուլասին Աշոտ Բադալյանը՝ ՔԿ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Աբխազիայի հայ համայնքը դիմել է ՀՀ կառավարությանը՝ բնակչության պաշտպանությունն ապահովելու պահանջով Լճաշենցի կինը 24-ամյա ընկերոջը վնասել է ծծմբաթթվով․ վերջինս մահացել էԱնսկզբունքայնությունը Փաշինյանի համար հպարտության առիթ էՄիջազգային հանրությունն էլ չի հավատում Փաշինյանի հավաստիացումներին Գյումրին կարող է դնել Փաշինյանի իշխանազրկման սկիզբը Մահացել է Համբարձում Տոնոյանը Անվտանգության հարցերը պահանջում են Մոսկվայի և Աստանայի ուշադրությունը. Շոյգու Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար. կառավարությունը որոշում է ընդունել Քանի ՀՀ քաղաքացի է հրաժարվել կապույտ անձնագրից 10 տարում Հայ աթլետները մրցաշրջանը կսկսեն Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցելով «Google Calendar»-ը հեռացնում է ԼԳԲՏ տոները և այլ իրադարձություններ Արտակարգ դեպք օդանավակայանում․ ՌԴԳրանցվել է 14 պատահար․ 17 անձ վնասվածքներ է ստացելԹրամփը գովել է Ռուսաստանին Պայթյուններ, հրդեհներ և զոհ. ռուսները գրոհել են Կիևի վրա Առողջապահության Նախարարությունը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ …ձուեփիչԲաքվում հապճեպ շենքից վտարել են «Ռուսական տան» աշխատակիցներին ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը. Թրամփ ««Եվ վերջ՝ մենք հեռացել ենք». Սատանովսկին «թաղել» է ամեն կողմից տանջված Հայաստանի Ռուսաստանից օգնության հույսերը»«Պետք չէ առաջ ընկնել. Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Ոստիկանների վրա կրակnցներ արձակածը կալանավորել էՍկսվել է ճակատամարտն Օմարի լեռնանցքի համար․ պատմության այս օրը (12 փետրվար)ԱԱԾ-ն բացահայտում է արելList.am-ում ապրանք վաճառող կնոջ անունով վարկ է ձևակերպվել. խարդախության նոր տեսակ է գործի դրվելԿիևում բազմաթիվ շենքեր են այրվել․ FaktiԱԽ քարտուղարը ոչինչ չունի ասելու իր այն թիմակիցներին․ Աբրահամյան Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել. Սուրենյան«Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթել է չինական ակումբին Փետրվարի 12-13-ը լույս չի լինելուՋրաշենի դաշտերում բռնկված հրդեհը մարվել է ՌԴ ՊՆ-ն` հաղթական գիշերվա մասինԱդրբեջանն օկուպացված Արցախում իրականացնում է աննախադեպ մշակութային ցեղասպանությունՌուբլին թանկացել է, դոլարն ու եվրոն՝ էժանացել
Ամենադիտված