Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս կնոջ ինտիմ հատվածներում սարսափելի պզուկներ էին առաջացել. Տեսեք, թե ինչն էր դրա պատճառը և խուսափեք այդ անելուց

ՎԻԴԵՈ

Կարծում եմ, որ անիվ չեմ հայտնագործի` խոսելով կնոջ ինտիմ հիգիենայի մասին,քանզի դրա մասին բոլորս տեղեկություններ ենք ստանւմ դեռ մանկուց`լսելով մայրիկից,տատից,կիսվելով ընկերուհիների հետ կամ կարդալով որոշ գրականություն: Հաճախ այդ տեղեկությունները չհիմնավորված են լինում, չհիշվող, երբեմն նաև իրարամերժ,իսկ դրանց հետևողական կիրառումը առավել քան թերի է լինում, որը հաճախ նախադրյալ է հանդիսանում միզասեռական համակարգում բորբոքային հիվանդությունների առաջացման հարցում: Ուստի ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, ինչու չէ նաև տեղեկացնել կնոջ ինտիմ հիգիենայի հիմնական դրութները:

Նախ, մի քիչ նրա մասին,թե ինչ է ինտիմ հիգիենան,  և ինչու է այն կարևոր: Ինչպես յուրաքանչյուր օրգան-համակարգում, այնպես էլ սեռական համակարգում գոյություն ունեն որոշակի պաշտպանիչ մեխանիզմներ,որոնց անխափան աշխատանքը ապահովում է տվյալ համակարգի առողջ գործնեությունը:Ինտիմ հիգիենան` բոլոր այն միջոցառումների համակարգն է, որն ուղղված է պաշտպանելու  ինտիմ գոտու պաշտպանիչ մեխանիզմները,ինչպես նաև ավելի կոփելու այն:Այդ պաշտպաններն են բնության կողմից տրված արտաքին սեռական օրգանների մազածածկույթը, քրտնա- և ճարպագեղձերը,հեշտոցի թթու միջավայրը իր լակտոբակտերաներով` Դոդերլեյնի ցուպիկներով: Նորմայում կնոջ հեշտոցում թթու միջավայր է,որն ապահովում են լակտոբակտերիաները, որոնց աճի համար էլ պարտադիր պայման է ախտածին միկրոբների բացակայությունը ,պայմանական միկրոբների քիչ քանակը և կնոջ էստրոգենային բավարար հագեցվածությունը: Հասկանալի է դառնում,որ ինտիմ գոտին առավել խոցելի է նախաարբունքային (մինչսեռահասւն) շրջանում,երբ դեռևս չկա բավարար էստրոգենային հագեցվածությունը,կլիմակտերիկ շրջանում,երբ արդեն էստրոգենների պակաս է դիտվում, հղիության ժամանակ,երբ առկա է հորմոնալ համակարգի վերակառուցում և տարբեր ծագման հորմոնալ խախտումների ժամանակ:

Այժմ անդրադառնանք ինտիմ հիգիենայի հիմնական դրույթներին:
1.    Ինտիմ գոտին լվանալ ոչ շատ տաք ջրով, մաքուր ձեռքերով` չօգտագործելով օճառ, սպունգ օրը մեկ- երկու անգամ: Ձեռքի և ջրի շթի ուղղությունը պետք է լինի առջևից դեպի հետ: Կնոջ ինտիմ գոտում իրար հարակից են միզային, սեռական և աղիքային համակարգերը, յուրաքանչյուրում առկա են միկրոբներ,որոնք չեն վնասում, նույնիսկ օգնում են տվյալ ուղղու նորմալ գործունեությանը,սակայն երբ ներթափանցում են այլ համակարգեր` առաջացնում են ախտահարում: Ամենամաքուրը, ամենաքիչ միկրոբներովը, միզուկն է,հետո` հեշտոցը,այնուհետև` հետանցքը, ուստի լվանալով վերը նշված ուղղությամբ` կանխվում է հետանցքից  դեպի հեշտոց և միզուկ միկրոբների ներթափանցումը:Լվանալուց հետո չորացնել ոչ թե սրբելով, այլ թեթև հպումներով` չվնասելու համար ինտիմ նուրբ գոտին:Կարելի է չորացնել մաքուր, փափուկ և միայն անհատական օգտագործման սրբիչով կամ ուղղակի զուգարանի թղթով:Դաշտանի օրերին նախընտրելի է ավելի հաճախակի լվանալ,սակայն խուսափել լոգանքից, լողավազանում լողալուց, ցանկալի է միայն ցնցուղ ընդունել:
2.    Բնական կարիքները հոգալուց հետո զուգարանի թղթի ուղղությունը կրկին պետք է լինի առջևից հետ: Նախընտրելի է կղելուց հետո լվացվել գոլ ջրով:Մուսուլմանական աշխարհը ավելի առաջադեմ է այդ հարցում, նրանք օգտագործում են միայն ջուր,ընդորում սառը, որը նաև կանխարգելում ու պարտադիր է ուղիղ աղու հեմոռոյի դեպքում:Ամերիկյան գրականության մեջ խորհուրդ են տալիս կղելուց առաջ և հետո հետանցքը պատել նարդոսի (лаванда )յուղով,հեշտացնելու համար  կղման ակտը և հետանցքի միկրովնասումները կղման ժամանակ:
3.    Ներլվացումներ կատարեք միայն բժշկի ցուցումներով :Հիշեք- ներլվացումը միջոց չէ անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար,ինչպես  շատերը կարծում են,քանի որ դրա ժամանակ հեռացվում են նաև հեշտոցի համար կարևոր լակտոբակտերաները և փոփոխվում է միջավայրի ph-ը: 
4.    Դաշտանի օրերին միջադիրնեը հաճախակի փոխեք`4-6 անգամ: Ցանկալի է խուսափել  տամպոնների օգտագործումից, քանզի դրանց մեջ կուտակվող արյունը բարենպաստ միջավայր է ախտածին միկրոբների բազմացման համար,քիչ չեն դրանց օգտագործման ժամանակ դիտվող տոքսիկ շոկերը: Եթե անխուսափելի է օգտագործումը,ապա փոխեք դրանք ամեն 2 ժամը մեկ:
5.    Ամենօրյա միջադիրների օգտագործմամբ մի տարվեք: Նրանք չեն թողնում օդի ազատ փոխանակությանը` առաջացնելով այսպես կոչված < ջերմոցային էֆեկտ>-տաք և խոնավ, հաճախ են որպես հետևանք դիտվում կանդիդոզը, բակտերալ վագինոզը: Ցանկալի է օգտագործել նախա-, հետդաշտանային շրջանում, և երբ մոմիկներ են օգտագործվում:
6.    Կրեք մարմինը ոչ կիպ գրկող բնական մանրաթելերից պատրաստված ներքնաշորեր: Սինթետիկները, թեև հաճախ ավելի գեղեցիկ են,նույն մեխանիզմով,ինչ ամենօրյա միջադիրները վնասում են: Նույնը վերաբերում է նաև ստրինգներին,որոնք նաև մեխանիկորեն նպաստում են հետանղքից դեպի միզուկ և հեշտոց միկրոբների ներթափանցմանը: Այո, գեղեցկությունը հաճախ զոհեր է պահանջում,սակայն փոքր և խելամիտ,ուստի կրեք ոչ ամեն օր և կարճատև:
7.    Սեռական հարաբերությունից հետո դատարկեք միզապարկը: Այսպես դուք կկանխեք հարաբերության ժամանակ հեշտոցից և հետանցքից միկրոբների ներթափանցումը միզուկ,քանի որ միզելու ժամանակ մեխանիկորեն կհեռացվենք դրանք:
8.    Դաշտանի ժամանակ խուսափեք սեռական հարաբերություններից: Այդ օրերին մեծանում է սեռական օրգանների ախտահարման վտանգը:
9.    Ինտիմ գելերի օգտագործման դեպքում հաշվի առեք, որ  դրանց մեջ մտնող հոտավետ նյութերը, գունանյութերը և նույնիսկ բուսական բաղադրիչները կարող են ալերգիայի, ալերգիկ վուլվովագինիտի  առաջացման պատճառ հանդիսանալ:
10.     Ինտիմ գոտում դիտվող դիսկոմֆորտի դեպքում անհապաղ դիմեք մասնագետի` առաջացնող պատճառը վաղ հայտնաբերելու և համապատասխան բուժում ստանալու համար: Դիսկոմֆորտ ասելով հաշվի են առնվում`քոր, այրոց,ցավ, ցանավորում, յուրահատուկ տհաճ հոտով արտադրություն կամ դաշտանից դուրս արյունային արտադրություն ինտիմ գոտում,ցավեր որովայնի ստորին շրջանում, գուկատեղում և այլն:                

Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ
Ամենադիտված