Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրանք համապատասխան վայրում եւ մթնոլորտում կոտրվում են. Արթուր Պետրոսյանի անկեղծ զրույցը՝ դերասանական արվեստում այսօրվա խնդիրների մասին

ՎԻԴԵՈ

Life.panorama.am-ը զրուցել է դերասան Արթուր Պետրոսյանի հետ, ով հայտնի է մի շարք հեռուստասերիալներից եւ մանրապատումներից: Հիմնականում մարդասպանի, թմրամոլի եւ դաժան կերպարներով հանդես եկող դերասանի հետ խոսել ենք դերասանական արվեստի եւ այդ ոլորտում այսօրվա խնդիրների մասին:

  • Արթուրնկատելի էոր Ձեր մասին տեղեկությունները շատ քիչ ենՁեզ հետ կապվածհարցազրույցներն անգամ խիստ սակավաթիվ ենինչո՞ւ:
  • Իմ տեսակով այնպիսինն եմ, որ չեմ սիրում շատ խոսել իմ մասին, առավել եւս՝ չեմ սիրում քննարկել մասնագիտությունիցս դուրս ինձ հետ կապված հարցեր: Պատասխանը շատ պարզ է՝ նախընտրում եմ ավելի շատ գործել, քան խոսել:
  • Նախկինում աշխատել եք ԳՍունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնումԻնչո՞ւ հեռացաք եւ կրկին վերադառնալ թատրոն արդյոք չեք ուզում:
  •  Թատրոնը շատ ժամանակ է ուզում, որ հատկացնես իրեն: Ժամանակս չէր բավարարում եւ այդ պատճառով դուրս եկա, բայց, իհարկե, թատրոն վերադառնալու ցանկությունը միշտ կա եւ հիմա էլ այդ ուղղությամբ աշխատում եմ: Դերասանը պետք է լինի թատրոնում, նա այնտեղ է անընդհատ կոփվում, իսկ էկրան կարելի է նաեւ փողոցից մարդկանց բերել, ի վերջո, շնորհալի մարդիկ կան նաեւ փողոցում: Իհարկե, դա հազվադեպ կարող է պատահել, բայց բացառություններ լինում են, պարզապես կարեւոր է, թե ով է ռեժիսորը: Մի հայտնի խոսք կա մեր ասպարեզում՝ «Ֆելինիի մոտ կարտոֆիլի պարկն էլ է հանճարեղ դերասան», այսինքն, եթե լավ ռեժիսոր լինի, հաստատ կգտնի ճիշտ դերակատարների:
  • Արթուրայսօր շատ դերասաններ սրտնեղում ենոր տարբեր հեռուստանախագծերումիրենց հետ խաղում են մասնագիտությամբ ոչ դերասաններԱյս խնդիրը Ձեզ եւս հուզո՞ւմէ:
  • Խնդիրը շատ ավելի բարդանում է այն ժամանակ, երբ նրանց շարքում լինում են մեծամիտներ, որոնք կարծում են, թե դերասան են: Անշուշտ, նրանք համապատասխան վայրում եւ մթնոլորտում կոտրվում են, նրանք հաստատ դերասանների կողքին իրենց հնարավորությունների պակասը զգում են, բայց այդ մթնոլորտից դուրս նրանք իրենց մեգաաստղ են զգում: Ես դեմ չեմ նրանց, խանդ չունեմ, ես դերասան եմ, ինձ դա է հետաքրքրում: Հիմա սուտ ռեյտինգացավ կա, որը մեր օրերում անգամ առնում են, բայց ես ոչ հասկանում եմ այդ երեւույթը, ոչ էլ դրան տեղիք տվողներին: Ռեյտինգի այսօրվա չափանիշն ինձ համար հիմնականում անընդունելի է:
  • Բայցորպես դերասանՁեր աշխատանքին խոչընդոտո՞ւմ է այնոր խաղընկերդդերասան չէ:
  • Որոշ իմաստով այո, որովհետեւ այդ պարգայում դու խաղընկերոջիցդ փոխադարձություն չես տեսնում: Ճիշտ է՝ այդ դեպքում դերասանի համար պայմանները նպաստավոր չեն, բայց նա, միեւնույն է, իր աշխատանքը կատարում է: Միաժամանակ, պետք է գիտակցել, որ լավ արդյունքը միայն դերակատարներց կախված չէ, ողջ թիմն է կարեւոր՝ ռեժիսորից մինչեւ օպերատոր:
  • Մեր օրերում հաճախ քննարկվում է նաեւ լավ սցենարներ չունենալու հարցըՀամաձայ՞նեքոր դրա պակասն իսկապես կա:
  • Իհարկե, ամեն ինչ սկսում է լավ սցենարից, դրա բացակայության դեպքում անգամ լավ դերասանները չեն կարող նախագծին լավ արդյունք բերել: Այո, սցենարական լավ դպրոց չկա: Իհարկե, պատահում են լավ պատմություններ, լավ դրվագներ, բայց, միեւնույն է, ընդհանուր թուլություն կա: Այսօր լավ բացատրություն է հորինված՝ ժողովուրդն է պահանջում: Սա ինձ համար անընդունելի է: Եթե պետք է գնանք դեպի վատ ճաշակ ու ասենք, որ դա է պահանջում ժողովուրդը, ուրեմն էլ ինչու ենք աշխատում: Պետք է լավ բան արվի, իսկ ժողովուրդն անպայման կհավանի:
  • Արթուր, առաջարկներ ստանալիս, ինչի՞ դեպքում եք հրաժարվում:
  • Ճիշտն ասաց՝ իմ գործունեության ընթացքում գրեթե բոլոր առաջարկներն էլ ընդունել եմ, քանի որ դրանք հետաքրքրել են ինձ, բայց երկու անգամ պատահել է, երբ նախագծի կեսից խնդրել եմ, որ ինձ հանեն այդ պրոեկտից: Միօրինակությունը ինձ արդեն հունից հանում էր, այդ պատճառով այդ երկու անգամը պարզապես հրաժարվել եմ շարունակել նկարվել:
  • Այսօր կա դերասանների՝ բազմաժանրության խնդիր, եւ դուք էլ այդ խնդրից դուրս չեք մնում: Ձեզ մեծամասամբ տեսնում ենք բացասական եւ երբեմն էլ դաժան մարդու կերպարներում: Արդյոք մասնագիտության մեջ զարգացում ապրելուն չի խանգարում անդադար նույնօրինակ դերերով հանդես գալը:
  • Այո, շատ ժամանակ ինքս եմ ասում ռեժիսորներին, որ բավական է ինձ հանձնեք նման դերեր, ես հոգնել եմ դրանցից, երբեմն նաեւ բարի կերպարներ տվեք: Օրինակ, տարիներ առաջ «Կյանքի կարուսել» մանրապատումների շարքում ես հնարավորություն ունեի ամեն անգամ նոր դերերով ներկայանալ, դրանց շարքում ես հանդես եմ եկել եւ բարի, եւ չար կերպարներով: Միաժամանակ, նկատել եմ, որ մարդիկ ինձ հետ կապված բացասական կերպարներն են հիշում, ու հարցեր են առաջ գալիս՝ գուցե վատ կերպարներն ավելի լա՞վ են ստացում, գուցե իմ արտաքինին, իմ կատարողականությանը ավելի համահո՞ւնչ են բացասական հերոսները, գուցե հեռուստադիտողը սիրում է ինձ տեսնել հենց նման կերպարներո՞ւմ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մինչ այսօր դեռ չեմ գտել, բայց փաստ է, որ մարդիկ հիշում են հենց բացասական հերոսներիս: Արդյունքում ուզում եմ հասկանալ՝ ինձ հետ կապված բացասական կերպարների վրա ռեժիսորների եւ պրոդյուսերների սեւեռվածությունը կապված է ժողովրդի ընկալման վրա՞, թե ոչ: Այս հարցերի պատասխանները չգիտեմ, բայց ամեն դեպքում, ինքս ցանկություն ունեմ հանդես գալ բազմաժանր դերերով:
Թրամփի օրոք Բաքու-Վաշինգտոն հարաբերությունները շատ հաջող զարգանում էին՝ ի տարբերություն վերջին 4 տարիների. Ալիև«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են կանեփի սերմնահատիկներԵվրոպան ցանկանում է սահմանափակել գազի գները «Կրակոցներ են եղել, մարդիկ են մահացել իմ գրասենյակում». Զելենսկին՝ պատերազմի սկզբում մահափորձերի մասինՈ՞վ ձեզ փաստաթուղթ չի տալիս, կարող ենք գնալ նրանց հետևից. Փաշինյանը՝ հարկային փոփոխություններից դժգոհող տնտեսվարողներինՌուսաստանը երբեք չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման. Պեսկով Հուսով եմ, որ USAID-ի հետ կապված պատմությունը ԱՄՆ-ում մեծ հեղափոխության սկիզբ է․ ՇոյգուԶինվորի մարմինը մի կոդի տակ համ ինձ են տվել, համ ծնող Գայանեին, իմ տղան չէ․ զոհված զինծառայողի մայրԵվրոպան հայտարարել է՝ ԵՄ-ի համար դժվար կլինի խաղաղապահներ ուղարկել ՈւկրաինաՀայտնի են Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի զուգերը «Ձայնս բարակ է և նուրբ, պահի տակ թվում է՝ երեխա է երգում, սպասում էի նման մեկնաբանությունների». Անահիտ ԱդամյանՉեք կարող 2 միլիոն մարդու ասել՝ գուշակեք, թե ինչ՝ դուք տեղափոխվելու եք. Մակրոնը քննադատել է պաղեստինցիների վերաբերյալ Թրամփի ծրագիրըՄասկի 4-ամյա որդին դարձել է Սպիտակ տանը Թրամփի հետ քննարկման «աստղը» (լուսանկարներ) Փարիզն իրեն ստախոսի պես պահեց․ Զախարովա Հունաստանի խորհրդարանը նախագահ է ընտրել Կոստաս Տասուլասին Աշոտ Բադալյանը՝ ՔԿ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Աբխազիայի հայ համայնքը դիմել է ՀՀ կառավարությանը՝ բնակչության պաշտպանությունն ապահովելու պահանջով Լճաշենցի կինը 24-ամյա ընկերոջը վնասել է ծծմբաթթվով․ վերջինս մահացել էԱնսկզբունքայնությունը Փաշինյանի համար հպարտության առիթ էՄիջազգային հանրությունն էլ չի հավատում Փաշինյանի հավաստիացումներին Գյումրին կարող է դնել Փաշինյանի իշխանազրկման սկիզբը Մահացել է Համբարձում Տոնոյանը Անվտանգության հարցերը պահանջում են Մոսկվայի և Աստանայի ուշադրությունը. Շոյգու Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար. կառավարությունը որոշում է ընդունել Քանի ՀՀ քաղաքացի է հրաժարվել կապույտ անձնագրից 10 տարում Հայ աթլետները մրցաշրջանը կսկսեն Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցելով «Google Calendar»-ը հեռացնում է ԼԳԲՏ տոները և այլ իրադարձություններ Արտակարգ դեպք օդանավակայանում․ ՌԴԳրանցվել է 14 պատահար․ 17 անձ վնասվածքներ է ստացելԹրամփը գովել է Ռուսաստանին Պայթյուններ, հրդեհներ և զոհ. ռուսները գրոհել են Կիևի վրա Առողջապահության Նախարարությունը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ …ձուեփիչԲաքվում հապճեպ շենքից վտարել են «Ռուսական տան» աշխատակիցներին ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը. Թրամփ ««Եվ վերջ՝ մենք հեռացել ենք». Սատանովսկին «թաղել» է ամեն կողմից տանջված Հայաստանի Ռուսաստանից օգնության հույսերը»«Պետք չէ առաջ ընկնել. Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Ոստիկանների վրա կրակnցներ արձակածը կալանավորել էՍկսվել է ճակատամարտն Օմարի լեռնանցքի համար․ պատմության այս օրը (12 փետրվար)ԱԱԾ-ն բացահայտում է արելList.am-ում ապրանք վաճառող կնոջ անունով վարկ է ձևակերպվել. խարդախության նոր տեսակ է գործի դրվելԿիևում բազմաթիվ շենքեր են այրվել․ FaktiԱԽ քարտուղարը ոչինչ չունի ասելու իր այն թիմակիցներին․ Աբրահամյան Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել. Սուրենյան«Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթել է չինական ակումբին Փետրվարի 12-13-ը լույս չի լինելուՋրաշենի դաշտերում բռնկված հրդեհը մարվել է ՌԴ ՊՆ-ն` հաղթական գիշերվա մասինԱդրբեջանն օկուպացված Արցախում իրականացնում է աննախադեպ մշակութային ցեղասպանությունՌուբլին թանկացել է, դոլարն ու եվրոն՝ էժանացել
Ամենադիտված