Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարիամն առաջին անգամ խոսում է իր և Էրիկի կոնֆլիկտի և The Voice-ում մեծ աղմուկ բարձրացրած ելույթի մասին

ՎԻԴԵՈ

Երգչուհի Միրիամ Բաղդասարյանին Հայաստանում ճանաչեցին «X ֆակտոր» նախագծից: Նրա մասին սկսեցին ավելի շատ խոսել Էրիկ Կարապետյանի հետ ունեցած կոնֆլիկի ժամանակ։ Ամբողջ համացանցը բաժանվել էր երկու բանակի․ ոմանք խրախուսում էին Էրիկի արարքը, ոմանք էլ՝ մեղադրում, որ հաշվի չի առել երգչուհու այդքան լավ ձայնային տվյալները: Այս ամենը, ինչպես և նախագիծը մոռացվեցին մինչև վերջերս, երբ Կանադայում Միրիամը, մասնակցելով The Voice նախագծին, ստիպել էր ժյուրիի անդամներին փշաքաղվել իր կատարումից: BlogNews.am-ը զրուցել է Միրիամի հետ, ով առաջին անգամ խոսել է իր և Էրիկի կոնֆլիկտի, Կանադա տեղափոխվելու և Լառա Ֆաբիանի մասին:

«Իմ ներկայությունը հայկական «X Factor» նախագծում հաջող ավարտ է ունեցել: Դա ինձ համար մի նոր հաջողության սկիզբ էր: Կար մի ժամանակ, երբ ես ինձ կոտրված էի զգում։ Կարծում եմ՝ ով էլ լիներ իմ փոխարեն, այդ միջադեպից հետո իրեն վատ կզգար: Հիմա կարող եմ ասել, որ դա արդեն անցյալում է, իսկ ես չեմ ուզում ապրել անցյալով, մտածում եմ միայն ապագայի մասին: Չեմ ցանկանում և չեմ հիշում, չեմ ուզում քննարկել իմ և տվյալ պրոդյուսերի հարաբերությունները: Նախագծի շնորհիվ ես կարողացա ինձ պատրաստել ավելի մեծ բեմերի հասնելու համար: Շնորհակալ եմ ինքս ինձ և բոլոր աշխատակիցներին, ովքեր ինձ տվեցին այդ հնարավորությունը»,- նշում է Միրիամը և ավելացնում, որ, չնայած նրան մեղադրեցին ստելու մեջ, նա ազնիվ է եղել:

«Զայրույթ և նմանատիպ այլ էմոցիաներ եղել են, բայց կարող եմ հստակ ասել, որ չեմ ստել: Այդ երեկո եղբայրս ինձ անակնկալ էր արել և եկել էր Հայաստան: Պատկերացրեք, երբ նրան տարիներով չես տեսնում, և նա գալիս է: Իմ ուրախությունն այնքան մեծ էր, որ ասացի՝ արի գնանք Երևանի փողոցներով զբոսնելու, ես քեզ պետք է միանգամից ամեն ինչ ցույց տամ: Քայլեցինք, հետո մի քանի ընկերների էլ հավաքեցի, երգեցինք, պարեցինք, ուրախացանք: Երևի մինչև ժամը մեկը: Կային մարդիկ, ովքեր կարող էին հիմնավորել ասածներս, բայց, չգիտես ինչու, չուզեցին մտնել այս պատմության մեջ: Մեր ուրախությունը կիսեցի Ինստագրամի սթորիներում։ Ես զգում էի, որ երգելու ընթացքում իմ կոկորդն ահավոր փակվում է: Իհարկե դա իմ սխալն էր, իհարկե ես պետք է մտածեի իմ կարիերայի մասին՝ շուտ տուն գնայի և պատրաստվեի հաջորդ օրվան: Բայց ես մեր խմբում միակն էի, ով զրոյից էր սկսում, և դրա համար ինձ տրված էր երեք-չորս օր, իսկ ես երբ երգի հետ չեմ կապվում, ինձ համար դժվար է սովորելը: Ես փորձեցի ամենը, որ այդ երգը մաքսիմալ գեղեցիկ ներկայացնեմ իմ պրոդյուսերին, այլ նաև հանդիսատեսին և հեռուստադիտողին: Երևի ինձ մոտ չստացվեց, քանի որ դա բնական երևույթ է, որ, երբ երգը քոնը չէ, դու չես կարողանում ներկայացնել այնպես, ինչպես պետք է: Եվ, երբ կապված չես երգի հետ, և կերպարդ քոնը չէ, իհարկե չես կարող լավ կատարել աշխատանքդ, երբ դու դու չես»:

Նախագծից դուրս մնալուց և Երևանում որոշ ժամանակ ապրելուց հետո Միրիամը կրկին մեկնեց Կանադա, որպեզի բարձրագույն կրթություն ստանա: Ասում է՝ բացի երաժշտությունից՝ հետաքրքրված է նաև նկարչությամբ և ընդհանուր համաշխարհային արվեստի պատմությամբ. «Կարճ ժամանակ հետո մայրս ևս տեղափոխվեց Կանադա: Հիմա վայելում ենք կյանքը, աշխատում ենք, և միայն երգով չեմ զբաղվում․ շատ մեծ խանութներից մեկում գանձապահ եմ աշխատում: Սովորում եմ մեծահասակների դպրոցում, շաբաթը հինգ օր գնում եմ այնտեղ: Բավականին հաջողությունների եմ հասել և դեռ ձգտում եմ ավելիին հասնել, ինձ երջանիկ եմ զգում իմ աշխատանքի արդյունքը տեսնելով, բայց միառժամանակ ոչ ինքնագոհ` որպիսզի անեմ ավելին: Ես չեմ հավատում միայն բախտին, հավատում եմ նաև նախախնամությանը»:

Երգչուհու մասին նորից խոսեցին, երբ համացանցում տարածվեց կանադական The Voice նախագծում նրա ելույթը: Նախագծի ժյուրիի բոլոր անդամները հոտնկայս էին ծափահարում երգչուհուն: Բոլորն այն կարծիքին էին, որ նրա ձայնը կախարդական է, իսկ ժյուրիի անդամները պատրաստ էին հանուն նրա հայերեն սովորել:

«Ես սպասում էի նման արձագանքի: Կարծես պետք է հենց այսպես էլ լիներ։ Ուրախ եմ, որ ճիշտ ժամանակին եզրափակիչ չմտա «X ֆակտոր» նախագծում, որ եկա Կանադա, ուրախ եմ, որ շատ մեծ փորձ ունեցա «X ֆակտորի» բեմում երգելով։ Եթե ես այս փորձը ձեռք բերած չլինեի, ես այստեղ ինձ ավելի ինքնավստահ չէի զգա: Չեմ կարող ասել, թե ինչ փուլում է գտնվում նախագիծը, քանի որ խոսելու իրավունք չունեմ: Ժամանակի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ականատես լինելու երաժշտական ասպարեզում իմ հետագա գործունեությանը: Եթե ես Հայաստանում չանցնեի այս ամենի միջով, եթե Հայաստանում այդ ամենը չանեի, չէի լինի այն, ինչ կամ, ես այստեղ կձուլվեի և ուրիշ աղջիկ կլինեի»:

Միրիամը պատմում է, որ նախագծին որոշել է մասնակցել հորեղբոր խորհրդով. «Երբ վերադարձա Կանադա, այլ որոշումներով էի եկել: Ես միտք չունեի այստեղ ինչ-որ մրցույթի մասնակցելու: Մի օր, երբ աշխատանքից տուն էի վերադառնում, զանգահարեց հորեղբայրս և ասաց, որ The Voice-ի հայտերի լրացման վերջին օրն է, և չեմ ուզում արդյոք ուժերս փորձել: Նա ասաց, որ ռիսկի դիմեմ, բայց ես ցանկություն չունեի փորձելու: Չմասնակցելու պատճառներից մեկն էլ այն էր, որ ինձ մրցութային երգչուհի չեմ համարում, երգն ինձ համար թերապիա է, և ամեն մարդ այն յուրովի է ընկալում: Մրցելը և միմյանց համեմատության մեջ դնելը միշտ չեմ հասկացել, բայց իհարկե կյանքն արդեն ինքնին մրցույթ է և մենք` մրցողներ : Այդ, իսկ պատճառով երբեմն այդ մրցումները զարդարում են կյանքը: Այս մտորումներն ինձ բերեցին նրան, որ հասկացա՝ կա հնարավորություն կրկին բեմում երգելու, որը միշտ չէ, որ տրվում է: Այս ամենն ինձ դրդեց, որ փոխեմ որոշումս: Լառա Ֆաբիանին ընտրեցի միայն նրա համար, որ նա կարծես իմ երկրորդ մայրը լինի»,- եզրափակեց երգչուհին:

Անհետ կորածների հարազատների մասնակցությամբ խորհրդարանական լսումները տեղի կունենան հունվարի 30-ինԻրանի ԱԳ նախարարը հեգնել է Թրամփին՝ առաջարկելով իսրայելցիներին վերաբնակեցնել Գրենլանդիայում Ֆրանսիական Mirage-ներն առաջիկայում կլինեն Ուկրաինայի երկնքում. ԱԳ նախարար Աղետն է այսօր գլխավոր հրամանատարի պաշտոնին. Բագրատ ՍրբազանԻրանի բանակը ներկայացրել է իր առաջին ճշգրիտ լազերային ռումբը Իսրայելը և ԱՄՆ-ն պետք է խելագար լինեն` Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար. Աբբաս Արաքչի «Երազում էի քիթս վիրահատել, որովհետև ասում էին, որ մայրիկիս նման չեմ, հայրիկիս եմ նման». Լիլի Էլբակյան «Լիոն»-ի գլխավոր մարզիչը լքել է պաշտոնը Coca-Cola-ն եվրոպական շուկայից հետ է կանչում ըմպելիքները՝ քիմիական քլորատի բարձր մակարդակի պատճառով Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը Տեղեկատվական անվտանգության մասնագետը նախազգուշացնում է հեռախոսային խաբեության մասին Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի համար «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի մշակման վերաբերյալ Բիթքոյնն արժեզրկվել է Թրամփի հրամանագրից հետոMicrosoft կորպորացիան բանակցություններ է վարում TikTok-ի ամերիկյան ստորաբաժանումը ձեռք բերելու շուրջ ԵՄ-ն շարունակում է պատժամիջոցների քաղաքականությունը․ մենք դրանք անվանում ենք անօրինական սահմանափակումներ․ Պեսկով Վերջակետը կդնենք շուտով, այն, ինչ առաջիկայում է լինելու, շատերդ տեղյակ եք. Բագրատ Սրբազան Զելենսկին գնահատել է զորացրման հավանականությունը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների մրցակիցներն ԵԱ-ում հայտնի են Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ նոր մանրամասներ Հայերի հասցեին հայհոյանքներից հետո երևանյան սրճարանում ծեծել են ռուս տրանսգենդեր տիկտոկերին Թրամփի հարվածը Հայաստանի «սորոսական» ՀԿ-ներինՌուսական բիզնեսին հրահանգել են նախագծեր չանել Հայաստանում ԱՄՆ-ն կվերսկսի նավթի արդյունահանումը Ալյասկայից․ Թրամփ Նոր մանրամասներ շվեյցարահայերի հետ հանդիպումից ՆԳՆ-ից հորդորում են չանհանգստանալ Ռուսաստանը բացեիբաց սպառնացել է Նիկոլին. վերջինս պատեպատ է զարկվում Խոշոր վթար՝ Կոտայքի մարզումԵվրամիությունը կչեղարկի Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը Լոռու մարզում կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդունԵ՞րբ կնշվի ԶատիկըՀայաստանը հանուն խաղաղության պատրաստ է գնալ զիջումներիԹոշակների մասինԳալիս է Փաշինյանի համար նոր կարևոր որոշումներ կայացնելու ժամանակըՎաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրած Երևանը նպատակ ունի հրաժարվել ռուս սահմանապահներից Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանինԿա երկու աթոռ. Փաշինյանը Հայաստանին թողել է առանց լավ սցենարների. Հանրապետության կործանման տարեգրությունըԻ՞նչ պատիժ է սահմանված հայտարարագիրը չներկայացնելու համար Հայաստանի զինված ուժերի օր. պատմության այս օրը (28 հունվար)Արցախի ամբողջական օկուպացիայից հետո հունվարի 28-ի խորհրդանշական օրը շատերիս սիրտն ու հոգին տակնուվրա է անում․ Աբրահամյան Թալանել են «Ուիգմոր» ԲԿ-ի վիրաբույժի բնակարանըԵրևանում և 7 մարզերում լույս չի լինելու Երևան-Դիլիջան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակըՀայտնի են գարնանային արձակուրդի օրերըԱրցախի հերոսի հորը թույլ չեն տվել մոտենալ որդու շիրիմին այն պահին, երբ Եռաբլուրում իշխանավորներն էին (տեսանյութ)Ժամեր շարունակ ջուր չի լինիԻսլամ Մախաչևը նշել է, թե ում հետ կցանկանար առաջիկայում մենամարտել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Մինչև -15 ցուրտ․ եղանակը՝ հունվարի 28-31-ըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված