Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կշեռքներին նպաստավոր օր է սպասվում աշխատելու համար․ մարտի 26-ի աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ

Մինչև կսկսեք գործել, նայեք ձեր շուրջը, համոզվեք, որ ձեր գործողությունները ոչ մեկին վնաս չեն պատճառի: Բանն այն է, որ ցանկացած նման քայլ, որ դուք (պատահաբար կամ ոչ) կկատարեք մարդկանց նկատմամբ, նույնությամբ կվերադարձվի ձեզ: Կարևոր է արտահայտությունների մեջ լինել զուսպ, որովհետև ձեզ համար կարևոր մարդուն վիրավորելն այսօր շատ ավելի դյուրին է, քան երբևէ: Վատ օր չէ աշխատանքի համար, հատկապես ստեղծագործական և ձեզ համար հետաքրքիր աշխատանքի: Կարելի է սկսել նոր բիզնես ծրագրեր, այդ թվում՝ այնպիսիք, որոնք պահանջում են զգալի նյութական ներդրումներ:

Ցուլ

Ամեն ինչ ընթանում է ոչ վատ, սակայն հնարամտություն և համառություն ցուցաբերելու դեպքում կարող եք հասնել մեծ հաջողությունների: Հին ընկերները կլինեն ձեր կողքին, որպեսզի լավ խորհուրդներ տան կամ օգնության հասնեն, ինչի կարիքը կարող եք զգալ կեսօրին: Հնարավոր է առաջընթաց գործնական բանակցություններում, որոնք ընթանում են արդեն մեկ շաբաթից ավելի: Ստիպված կլինեք չարչարվել, որպեսզի անձնական հարաբերություններում հասնեք ներդաշնակության: Ճիշտն ասած՝ ոչ բոլոր Ցլերն են այդ հարցերում զերծ թերություններից: Հատկապես պետք է ուշադրություն դարձնեք մեծացող երեխաների հետ հարաբերություններին: Այս ոլորտում դուք տառացիորեն քայլում եք ականապատ դաշտով, և ձեր յուրաքանչյուր քայլ կարող է որոշիչ լինել:   

Երկվորյակ

Հաջող օր է, տեղի կունենան իրադարձություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, ձեր առջև նոր հորիզոններ կբացեն: Վստահեք աստղերին, այսօր նրանք ձեր կողմից են: Կարելի է նոր գործեր սկսել, այդ թվում՝ կարևոր և ծանր, լուծել կազմակերպչական խնդիրներ: Տեղին կլինի առաջնորդի որակներ դրսևորելը: Երկվորյակ ղեկավարներին կհաջողվի համախոհների թիմ ստեղծել: Մոտ մարդկանց հետ դուք առանց դժվարության եք լեզու գտնում: Այս օրը ձեզ վեճեր և տարաձայնություններ չի բերի: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի ռոմանտիկ հանդիպումներ:

Խեցգետին

Մի անհանգստացեք դատարկ բաներից, այսօր ձեզ սպառնում են միայն աննշան խնդիրներ, որոնք դուք հեշտությամբ կլուծեք: Օրը նպաստավոր է տեղափոխության կամ աշխատանքը փոխելու, ինչպես նաև ձեզ որևէ նոր դերում փորձելու համար: Իմիջի փոփոխման հետ կապված փորձերը կլինեն հաջող: Կենսասիրության պոտենցիալը բարձր է, դուք լի եք էներգիայով և նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում հոգնածություն չեք զգում: Օրը նպաստավոր է պարբերական մարզումներ սկսելու, առողջ ապրելակերպի անցնելու համար դուք հեշտությամբ կհարմարվեք նոր ռեժիմին:  

Առյուծ

Օրվա առաջին կեսը զերծ չի լինի դժվարություններից, ինչն աստղակերպի այս նշանի ներկայացուցիչների պարագայում կապված է լուրջ էմոցիոնալ ցնցումների հետ: Վտանգ կա, որ կվիճեք ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Կեսօրը նպաստավոր չէ գործնական բանակցությունների համար: Սակայն ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը մեծանում է, խնդիրները լուծվում են, ամեն ինչ գնում է դեպի լավը: Երեկոն խոստանում է լինել հրաշալի հատկապես նրանց համար, ովքեր այն կանցկացնեն ռոմանտիկ հանդիպումներում կամ ուղղակի սիրելի մարդու հետ:

Կույս

Հնարավոր են անհաջողություններ և լուրջ խնդիրներ առաջին հերթին ձեր անձնական հարաբերություններում: Դուք դժկամությամբ եք ընդունում ուրիշների կարծիքներն ու խորհուրդները, ականջի ետև եք գցում, բայց իզուր: Դրանցից կարելի է դրական ինչ-որ բան վերցնել: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Գործարքներ կնքելու համար օրը նպաստավոր չէ: Մտերիմների հետ ոչ միշտ է հաջողվում լեզու գտնել, ձեր ծրագրերը նրանք չեն ողջունում, չեն հասկանում ստեղծված իրավիճակի հետ կապված ձեր հայացքները: Բայց ամենասուր անկյուններն, այնուամենայնիվ, կհաջողվի հարթել:  

Կշեռք

Նպաստավոր օր է աշխատելու համար: Դուք հրաշալի հարաբերությունների մեջ եք գործընկերների հետ, ձգտում եք մասնագիտական հաջողությունների, առանձին դեպքերում հաղթահարում եք այնպիսի բարձունքներ, որոնց մասին շատերը կարող են միայն երազել: Դա չի կարող չնկատել այդ ամենով հետաքրքրված ղեկավարությունը, հնարավոր է շուտով որոշում ընդունվի ձեզ ավելի բարձր պաշտոնի տեղափոխման մասին: Պակաս հաջող չեն դասավորվի ձեր գործերն անձնական կյանքում, այդ օրվա իրադարձությունները միայն ուրախացնում են: Դուք լեզու եք գտնում նույնիսկ նրանց հետ, ում հետ ոչ ոք չի կարողանում հարաբերվել, աջակցում եք վիրավորված և զգացմունքային մարդկանց, հույս եք տալիս հուսահատվածներին:

Կարիճ

Թեև աշխատավայրում իրավիճակը իդեալական չէ, դուք ինքնատիրապետումը չեք կորցնում և ստեղծված դժվարությունները հաղթահարում եք ոչ վատ: Գործընկերների հետ վեճերը ձեզ այնքան էլ չեն դառնացնում, որովհետև ձեզ հաջողվում է համոզիչ կերպով ապացուցել, որ դուք ճիշտ եք, ինչպես նաև լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, ում կարծիքը ձեզ համար անկարևոր չէ: Բայց և այնպես, ձեզ չի հաջողվում տանել կարևոր, իսկական հաղթանակներ: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ ընտանիքում, մտերիմները ոչ միշտ են բավարարված ձեր արարքներով, բայց դուք անգամ փոքրիկ կասկած չունեք, որ ձեզ սիրում ու սիրով են ընդունում: Հիշեք, որ երեխաներն այսօր ավելի են զգում ձեր ուշադրության կարիքը, քան սովորաբար:  

Աղեղնավոր

Թեև այսօր բարդ խնդիրների լուծման առջև կկանգնեք, այնուամենայնիվ, կհաղթահարեք դրանք: Այդ հարցում ձեզ կօգնեն ոչ միայն մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունը, այլև այն փորձն ու գիտելիքները, որ կուտակել եք ժամանակի ընթացքում: Ֆինանսական հարցերում հնարավոր են դրական փոփոխություններ: Հարազատներից ակնկալում եք աջակցություն, սակայն սպասելիքները ոչ միշտ են արդարանում: Ամենևին էլ պետք չէ հուսահատվել, ընդհանուր առմամբ հարաբերությունները վատը չեն, փոքր-ինչ ջանք գործադրելու դեպքում անպայման լեզու կգտնենք նրանց հետ:

Այծեղջյուր

Աստղերը հեշտությամբ տրվող մեծ հաջողություններ չեն խոստանում, կարիք կլինի շատ աշխատել, իսկ արդյունքը բնավ չի գոհացնի: Այնուամենայնիվ, ձեռքերը ծալած նստել չարժե, անիմաստ վատնած ժամանակը նոր անհաջողությունների, ֆինանսական խնդիրների, ինչպես նաև գործընկերների հետ տարաձայնությունների առիթ կդառնա: Լավ տրամադրություն պահպանելու համար նշեք անգամ ամենափոքր ձեռքբերումները, հարազատներին ևս մասնակից դարձրեք դրանց, վերջիններս սիրով կկիսեն ձեր ուրախությունը: Ուշադրություն դարձրեք առողջությանը: Այսօր հատկապես խոցելի է շնչառական համակարգը:  

Ջրհոս

Արգասաբեր օր է, առավել նպատակահարմար կենտրոնացում պահանջող խնդիրներով զբաղվելու, այլ ոչ թե ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք, որքան էլ գայթակղիչ թվան, մի շտապեք ընդունել դրանք: Անձնական հարցերում նախաձեռնող եղեք: Կարող եք ծանոթություն հաստատել ձեզ հետաքրքրող մարդու հետ: Օրվա ընթացքում առողջական խնդիրներն իրենց զգացնել կտան: Աչքերում լարվածություն կզգաք:

Ձկներ

Փորձում եք ամեն բան հասցնել, ինչն էլ թույլ չի տալիս կենտրոնանալ: Սա կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ, եթե գործ ունեք փաստաթղթերի, հաշվարկների և ճշգրտություն պահանջող այլ գործերի հետ: Հարազատների հետ վիճաբանություններ չեն լինի, անգամ կարող եք հաշտվել նրանց հետ, ում հետ վերջերս լեզու չեք գտել: Ֆիզիկական ակտիվությունը պետք է լինի չափավոր: Սպորտով զբաղվեք միայն մարզչի հսկողությամբ:

Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգություն
Ամենադիտված