Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Ավետիսյան. «Իմ ստեղծագործելու, ներաշխարհիս խթանիչ ուժը սերն է»

ՎԻԴԵՈ

Ընտանիքից թանկ, ընտանիքից վեհ ու սրբազան էլ ինչ կա աշխարհում. ահա այս հարցն է առաջանում, երբ դիտում ես Արայիկ Ավետիսյանի նոր «Իմ նվեր» տեսահոլովակը, որը կարճ ժամանակահատվածում մեկ միլիոնից ավելի սրտեր գերեց: Հետաքրքիր էր նաև զրույցը երիտասարդ երգչի հետ, ով սիրով պատասխանեց մեր հարցերին, որոնք էլ ինչ-որ չափով մեր առաջ բացեցին նրա մարդ տեսակը:

- Ո՞րն է ամենաթանկ նվերը քեզ համար:

- Ըստ իս՝ դա Աստծո պարգևն է, այն ծնողներիս միջամտությամբ ինձ կյանք տալն է, շռայլորեն ձայն նվիրելը, որը կրթության ու աշխատասիրության արդյունքում ես փորձում եմ ներկայացնել հանրությանը: Ինձ համար թանկ նվեր է նաև հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը:

- Նոր տեսահոլովակում շատ սեր կա: Սերը ի՞նչն է քեզ համար առաջնահերթ:

- Իմ ստեղծագործելու, ներաշխարհիս խթանիչ ուժը սերն է: Ապրելու, ապրեցնելու, արարելու, որևէ բարի գործ կատարելու, մերձավորին սատարելու, կարոտելու, ուրախանալու հիմքը սերն է:

- Ընտանիքի դե՞րը քո կյանքում:

- Ավանդական ընտանիքում եմ մեծացել, որտեղ մեկն ապրում է մյուսի համար: Կյանքի ամենամեծ արժեքը, որի համար արժե ապրել, ծնունդ տալ` ընտանիքն է: Իմ ամեն քայլով փորձում եմ վերադարձնել այն սերը, որ ինձ տվել են ծնողներս: Ես ծնողներիս արտացոլանքն եմ, նրանց դաստիարակության վառ պատկերը:

- Խաղաղ, կայուն բնույթով Արայիկը ի՞նչը չի կարող հանդուրժել:

- Երկերեսանի մարդկանց չեմ կարողանում հանդուրժել: Երբ սուտ են խոսում, արագ հասկանում ես, իսկ երկերեսանիները խաղում են երբեմն կեղտոտ կանոններով ու ցավացնում են խորը: Խառնակիչներին նույնը կասեմ ` օգտվելով որևէ իրավիճակից՝ իրենց շահի համար կարող են երկու մտերիմների անհաշտ վիճակում դնել և ցավալի է, որ հնարավոր է այն դառնա ճակատագրական կորուստ ընկերներից մեկի համար, ով ժամանակին թանկ էր քեզ համար:

- Ի՞նչը չես ցանկանա կորցնել:

- Կան արժեքներ, որոնց համար պայքարում ենք, որպեսզի մեր կյանքը արժանապատիվ, սիրով ողողված լինի: Աշխատանքը, որ ես սիրով եմ անում, կարծես առաքելություն լինի ինձ համար, պիտի տաս, հասցնես մարդկանց այն, ինչը շնորհ է, չապրես միայն քեզ համար, ցանկացած իրավիճակում՝ թե՛ փառքի մեջ, թե՛ կարիքի մեջ, չկորցնես դեմքդ, տեսակդ: Կյանքի վայրիվերումները չպետք է դառնան գերիշխող, որպեսզի չամաչես անցյալիցդ ներկան համեմատելուց:

- Արայի՛կ, կանանց մեկամսյակն է. նվեր ունե՞ս հարազատ կանանց, երկրպագուհիներդ համար:

- Օրերս համացանցում հասանելի կլինի իմ նոր տեսահոլովակը, որը նվիրված է հայուհիներին, այդկերպ կփորձեմ ուրախացնել նրանց:

Կնոջը խաբել են՝ համոզելով, որ հանդիպում է Բրեդ Փիթի հետ Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆՀայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարարՈվքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտումԿալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է
Ամենադիտված