Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են արտահայտում զայրույթը կենդանակերպի տարբեր նշանները

ՎԻԴԵՈ

Խոյ
Անկասկած, Խոյը ամենաբռնկվող նշաններից է: Եվ դա զարմանալի չէ՝ նրա տարերքը կրակն է: Յուրաքանչյուր Խոյի ներսում հուր կա, և զայրույթի պահին այն դուրս է գալիս: Խոյը կարող է վիրավորվել անմեղ մի արտահայտությունից, եթե կարծի, որ այն ինչ-որ կերպով դիպչում է իր ինքնասիրությանը: Այս իրավիճակներում Խոյը վերածվում է կամակոր երեխայի, ուշադրություն չի դարձնում ուրիշների զգացմունքներին և արտահայտվում է ամենայն անկեղծությամբ: Սովորաբար Խոյը երբեք առաջինը չի սկսում վիճել: Սակայն վեճն ավարտելու Խոյի ունակությանը կարելի է նախանձել: Բայց նրանք հանդարտվում են նույնքան արագ, որքան բռնկվում են: Խոյին հանգստացնելու լավագույն միջոցն է՝ պահպանել հանգստություն և չարձագանքել նրա սադրանքներին: 
Ցուլ
Զայրանում է, բարկանում է երկար ժամանակ, իսկ հետո պայթում: Որպես կանոն, Ցուլը բավականին բարի է և հունից հանելը նրան այնքան էր դյուրին չէ: Սակայն եթե դա Ձեզ հաջողվեց՝ զգուշացեք: Սկզբում Ցուլը ակնարկում է, որ իրեն ինչ-որ բան չի բավարարում, և եթե Դուք անտեսեք նրա ակնարկները, գործ կունենաք ամենուր հուր կատաղություն ցայտող հրաբխային ժայթքումների հետ: Իրականում Ցուլերին զայրացնում են դավաճանությունները, անհավասարություններն ու խաբեությունը: Մնացած հարցերում Ցուլը գերադասում է ուժ չվատնել կատաղությունն արտահայտելու համար: Սակայն եթե Ցուլը զայրացավ, երկար կտևի: Ժամանակ տվեք նրան, որպեսզի հետո չափսոսեք: Բայց եթե Ցուլը հանդարտ է և ունակ է քննարկել տեղի ունեցածը՝ տվեք նրան այդ հնարավորությունը: Հակառակ դեպքում նա կզայրանա ավելի շատ: 
Երկվորյակներ
Երկվորյակը անդադար խոսում է, երբ զայրացած է, և կանխատեսել իր վարքը հնարավոր չէ: Արտաքնապես նրանք կարող են լինել բավականին հանգիստ և կենտրոնացած, սակայն իրենց սուր խոսքը կարող է խոցել Ձեզ մինչ հոգու խորքը: Զայրացած Երկվորյակները կարող են բղավել, վիճել, ծաղրել թունավոր վիրավորանքներով, բայց նաև կարող են պահպանել սառնությունը և բաց թողնել վիրավորական և նախապես մտածված ծաղրը: Ամեն դեպքում, Երկվորյակներին զայրացնելիս պատրաստ եղեք կոպտության և  հեգնանքի, ինչը կարող է վերածվել վիրավորական մեղադրանքների հոսքի: Բարեբախտաբար նրանք հակված չեն երկար ժամանակ զայրացած մնալ: 
Խեցգետին
Խեցգետինները հակասող զգացողություններ ունեն, երբ զայրացած են: Նրանք շատ քնքուշ, հասկացող, հավատարիմ և սիրող մարդիկ են: Եվ իրենք շրջապատից միայն փոխադարձ վերաբերմունք են ակնկալում: Եթե  Խեցգետինը սիրո, գովասանքի պակաս է զգում, կամ վիրավորված է, ապա սակավախոս է դառնում: Եթե Դուք այդ ակնարկը չհասկացաք, Խեցգետինը կիրառում է պասիվ-ագրեսիվ գրոհը: Եթե Դուք դա էլ անտեսեք, Խեցգետինը ուղղակի կթաքնվի իր կաղապարում: Մի շարունակեք անտեսել նրան, դա կարող է վատ ավարտ ունենալ: Ցույց տվեք Ձեր սերն ու հոգատարությունը: Որպես կանոն, նա ուզում է հաշտվել Ձեզ հետ, սակայն առաջին քայլը սպասում է Ձեր կողմից: Եթե Խեցգետնին ուշադրություն չդարձնեք, դա կարող է հիստերիայի վերածվել, քանի որ լինելով էությամբ սիրող և հավատարիմ՝ նրանք Ձեզանից էլ նույնն են ակնկալում:
Առյուծ
Առյուծը մռնչում է զայրույթի պահերին: Առյուծի հետ վեճերի ընթացքում հաղթում է նա, որ ավելի բարձր է մռնչում: Առյուծին հունից հանել կարող է ցանկացած մանրուք, և նա անմիջապես դա կարտահայտի: Նա կատաղում է, բղավում, իրեր նետում, քանի որ իր կարծիքով՝ որքան բարձր բղավես, այդքան ավելի լավ: Կոնֆլիկտային իրավիճակում Առյուծը սկսում է վիրավորել առանց մտածելու: Հնարավոր է Ձեր հասցեին վիրավորանքների տարափի արժանանաք, սակայն դա տեղի է ունենում բացարձակապես չմտածված և ինքնաբերաբար, այնպես որ սրտին մոտ մի ընդունեք: Պարզապես Առյուծն իր զայրույթն է արտահայտում նրան, ով հանդիպի իր ճանապարհին: Հանդարտվելուց հետո Առյուծը որոշ ժամանակ անց կսկսի շփվել Ձեզ հետ այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Եթե Զայրույթի պատճառը եղել է Ձեր որևիցե քայլը կամ արտահայտությունը, հույս կա, որ նա կների Ձեզ, սակայն իր վարքի համար երբեք ներողություն չի խնդրի:
Կույս
Զայրույթի պահին ինքնամփոփ է դառնում: Կույսը ամենասիրող և դիմացկուն նշաններից մեկն է: Կույսերը բավականին երկար կարող են դիմանալ մարդկանց կողմից իրենց համբերությունն օգտագործելու փաստին: Որոշ Կույսեր այնքան տևական են իրենց ներսում պահում սքողված վիրավորանքը, որ վտանգում են իրենց առողջությունը: Շրջապատը հաճախ չի հասկանում Կույսերին, ինչն էլ շփոթություն առաջացնում, և իրենք ի վերջո պայթում են: Իրենք ամեն կերպ փորձում են շրջանցել այս տեսակ իրավիճակները, քանի որ անհարմար են զգում, երբ ստիպված են բացահայտ բարկանալ: Սակայն եթե նրանք որոշել են չթաքցնել իրենց զայրույթը, ապա զայրույթը կլսվի նույնիսկ հարևան սենյակում: Սովորաբար Կույսերը ամեն գնով փորձում են խուսափել կոնֆլիկտներից: Բարկանալով Կույսը նախընտրում է հեռանալ՝ զգացմունքներին ազատություն տալու և արտահայտվելու փոխարեն: Եթե ինչ-որ մեկը չի արդարացնում Կույսի վստահությունը, դժվար թե կարողանա երբևէ վստահության արժանանա։
Կշեռք
Պատահական չէ, որ Կշեռքը հավասարություն է խորհրդանշում: Սա խաղարարության նշան է: Այս նշանի տակ ծնվածները միշտ պահպանում են հավասակաշռությունը և հավասարությունը շրջապատի հետ շփման մեջ: Եվ այդ պատճառով էլ հակված են լռելու ամեն գնով՝ խուսափելով վեճերից: Կշեռքները կարևորում են հմայքն ու գրավչությունը, իսկ զայրույթն իրենց կարծիքով, փչացնում է ամբողջ տպավորւթյունն իրենց մասին: Սակայն, լինելով նշաններից ամենազգայունը՝ Կշեռքները կարող են դուրս գալ ափերից ցանկացած իրավիճակում: Նրանք նախըտրում են հեռանալ վեճի բռնկման պահին, և նույնիսկ պայթյունից առաջ կփորձեն զսպել, լավ մտածել և թաքցնել իրական զգացողությունները անթերի քաղաքավարության դիմակի տակ: 
Կարիճ
Կարիճը հուզական քաոս է ստեղծում զայրույթի պահին: Պարզապես նայեք Կարիճի աչքերի մեջ, եթե ցանկանում եք իմանալ՝ զայրացա՞ծ է նա, թե՞ ոչ: Որպես կանոն՝ աչքերն ավելի են արտահայտում բարկությունը, քան խոսքերն ու ժեստերը: Կարիճն ունակ է զսպել զայրույթը: Սովորաբար նա որոշ ժամանակ բարկանում է, իսկ հետո պլանավորում է հետագա անելիքը՝ ելնելով իր սեփական տրամադրվածությունից: Երբեմն Կարիճը լռում է, որովհետև պատրաստում է հաջորդ կոնֆլիկտը: Սովորաբար դա լինում է մինչև զայրույթի կիզակետին հասնելն ու պայթելը: Այնպես որ, եթե բարկացած հայացքին հետևում է  անսպասելի լռությունը, ավելի լավ է հեռու մնացեք, մինչև նա կորոշի խոսել Ձեզ հետ: Մի փորձեք ստիպել Կարիճին խոսել ձեզ հետ, եթե նա դեռ պատրաստ չէ: Կարիճները հիշաչար են. ներել կարող են, սակայն մոռանալ՝ երբեք:
Աղեղնավոր
Խաբեությունը, դաժանությունը, դավաճանությունն ու այլատյաց արտահայտությունները՝ այս ամենը կարող է մեկ ակնթարթում զայրացնել Աղեղնավորին, իսկ զայրույթի պահերին նա ահավոր է: Աղեղնավորները գտնվում են կրակի հովանավորության ներքո, և զարմանալի չէ, որ բռնկվում են ակնթարթորեն: Բարկության պահին նրանք կարող են հեռացնել իրենց կյանքից նույնիսկ ընկերներին: Սակայն շփման մեջ նրանք բավականին համբերատար են:  Մոտեցող բարկության առաջին նշաններից է այրող հեգնանքը: Աղեղնավորների մեծամասնությունը փորձում է սանձել զայրույթը՝ գիտակցելով, որ երբ բարկությունն անցնի, իրենք կամաչեն ինքնատիրապետումը կորցնելու համար: Կարևոր է հետևել, որ Աղեղնավորը ձանձրույթից դրամայի չվերածի կյանքը, քանի որ իրենք սիրում են խնդիրներ լուծել և դժվարություններ հաղթահարել: 
Այծեղջյուր
Այծեղջյուրին հովանավորող տարերքը Երկիրն է, և այդ պատճառով էլ նա ժամանակի մեծ մասը բավականին հանդուրժող և հարմարվող է: Սակայն, այդուհանդերձ, նա կարող է խիստ պահանջներ ներկայացնել, որոնք անհրաժեշտ են ընտանեկան անդորրը պահպանելու համար: Այծեղջյուրները գնահատում են կարգապահությունը և պատասխանատվությունը՝ ինչպես սեփական, այնպես էլ ուրիշների: Պարզապես նրանք ցանկանում են, որպեսզի իրենց սեփական տարածությունը լինի այնպիսին, ինչպիսին իրենց է դուր գալիս: Երբեք չգիտես, թե ինչից կարող է բարկանալ Այծեղջյուրը: Ավելին՝ սկզբում հնարավոր է և չհասկանաք, որ նա զայրացած է: Բանն այն է, որ Այծեղջյուրները փորձում են զսպել իրենց բարկությունը: Նրանց հատուկ չէ բղավելը, նախընտրում են լռել և ակնհայտորեն անտեսել Ձեզ: Ի վերջո, իրենք մեկ ակնթարթում կարող են դուրս գալ ափերից, աղմուկ բարձրացնել, սակայն շատ արագ հանդարտվել: 

Շարունակությունը ՝ այստեղ

ԵՀ-ն պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի դեմ Իսրայելը կշարունակի զորքերի դուրսբերումը Լիբանանից Ամերիկան արգելում է անձնագրում սեռը փոխելը (տեսանյութ) ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագիծն ԱԺ-ում հավանության արժանացավ «BMW»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել էԹեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին 2025 թվականի հունվարի 27-ից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ. ՊԵԿ «Տանը մենակ» ֆիլմի հայկական տարբերակն է նկարվում, որտեղ մարմնավորում եմ ավազակներից մեկին». Ռաֆայել Երանոսյան Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ» Դիմակավորված անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը Ստամբուլում (տեսանյութ) Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)«Բիթլզ» ռոք խումբը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT մրցանակաբաշխությանը Թբիլիսիում հաքերները կոտրել են հասարակական տրանսպորտում վճարումների համար սարքերը Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով կան զոհեր ու 17 տուժած Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական դպրոցի վրա Հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան. ԱԳ փոխնախարար Հայհոյանքներ, միջադեպ. ինչ է կատարվել Գյումրու համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից առաջՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտինՔրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կան վիրավորներ Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ոչ ալկոհոլային օղիԻնչ եղանակ է սպասվումՎաչե Թոմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը նոմինացվել է Օսկարի վեց անվանակարգերում «Խաղեր է տալիս Արևմուտքի հետ. Փաշինյանը Պուտինին խնդրել է վատ չմտածել Հայաստանի մասին» «Հայաստանը շուտով կվերանա. ինչո՞ւ է Փաշինյանը նոր պատերազմ հրահրում Անդրկովկասում» Լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակաhարել Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը․ պատմության այս օրը (24 հունվար)Մոսկվան և Կիևը ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածների Մարզերում ձյուն է տեղումՆշել է ծննդյան 39-ամյակը, հաջորդ օրը մահացել․ մանրամասներ ողբերգական դեպքիցՔանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր. պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից Որոշ հասցեներում ջուր չի լինի5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչու է որդին կյանքից զրկել հորը ու դանակը թողել նրա մարմնի մեջՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ ՀԷՑ-ը պլանային անջատումների մասին է հայտնում Ռուբլին շարունակում է աճելՀայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ» ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ» Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ» 25 անձի տուգանք. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ» Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ» Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ» Տավուշում վարժանք է անցկացվելու Թրամփը չի բացառել՝ Բայդենի դեմ կարող է հետաքննություն սկսվել Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. երեկ նրա ծննդյան օրն է եղել
Ամենադիտված
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը