Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան գոհ էր հեղափոխությունից, բայց ամեն ինչ կփոխվի ժամերի անց

ՎԻԴԵՈ

ՌԴ դաշնային հեռուստաալիքները վերջին օրերին լուսաբանում էին հայաստանյան իրադարձությունները որոշակիորեն հավասարակշիռ:

Իսկ Կրեմլն էլ հայտարարում է, թե գոհ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը չի զարգանում ապակայունացման ճանապարհով, և հույս է հայտնում, որ կայունությունը կպահպանվի ու քաղաքական փոխհամաձայնություն կհաստատվի: «Այն, ինչ կատարվում է Երևանում, մեր հայ բարեկամների, դաշնակիցների ներքին գործն է», երեկ ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք հույս ունենք, որ Հայաստանում կպահպանվի կարգուկանոնը, կայունությունը, և ամենամոտ ժամանակում ի հայտ կգան հայ ժողովրդին ներկայացնող ուժերի փոխհամաձայնությամբ որոշված քաղաքական կոնֆիգուրացիայի ուրվագծերը»,- նաև ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը: Ըստ էության՝ նա կրկնել է Սերժ Սարգսյանի հրաժարականից կես ժամ առաջ արած իր նախորդ հայտարարությունը: Հիշեցնենք՝ երեկ Պեսկովը դեռ մինչև Սարգսյանի հրաժարականն ասել էր․ «Սա բացառապես Հայաստանի ներքին գործն է։ Մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններին: Հայաստանը մեր մտերիմ դաշնակիցն է, որի հետ մենք զարգացնում ենք ամենամտերիմ հարաբերություններ»:

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ արդյո՞ք Ռուսաստանի իշխանությունները կարող են միջամտել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Պեսկովը հակադարձել էր․ «Իսկ ինչո՞ւ պետք է Մոսկվան միջամտի այդ իրադարձություններին: Կարծում եմ, որ հիպոթետիկ բնույթի նման դատողությունները բացարձակապես տեղին չեն»:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը նաև նշել էր, թե տեղյակ չէ՝ արդյո՞ք պաշտոնական Երևանը վերջին օրերին փորձել է կապ հաստատել Կրեմլի հետ` երկրում ստեղծված իրադրության կապակցությամբ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

Ռուսաստանյան մամուլը, առավելապես՝ Կրմելից անկախ լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում էին Հայաստանում ծավալվող իրադարձություները դեռ ապրիլի 13-ից սկսած: Սակայն՝ ՌԴ դաշնային հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերն այդ թեմային գրեթե չէին անդրադառնում: Թեմային գրեթե անդրադարձ չէր կատարվում նաև դաշնային հեռուստաալիքներով հեռարձակվող բազմաթիվ թոք-շոուներում: Վերջին օրերին այդ հաղորդումների հիմնական թեմաներն էին մնում ուկրաինական հակամարտությունը, Սիրիան և ռուս-ամերիկյան հարաբերությունները:

Հայաստանյան իրադարձություններին, ըստ էության առաջին անգամ, համապետական սփռում ունեցող ռուսական ալիքներն անդրադարձան, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հատկանշական է, որ այս թեմային նվիրված երեկվա թոք-շոուներում պարբերաբար շեշտվում էր, որ «հայկական թավշյա հեղափոխությունը» տարբերվում է ուկրաինական ու վրացական հեղափոխություններից, և որ այն պետք չէ բնութագրել որպես «մայդան»:

«Եկեք պայմանավորվենք, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, հայաստանցիների ներքին գործն է, մեզ դա չի վերաբերվում: Մեզ միայն հետաքրքրում է, որ մեր հարաբերությունները Հարավային Կովկասում մեր ամենակարևոր դաշնակից Հայաստանի հետ, մնան անփոփոխ»,- հայտարարել է ռուսական «Առաջին ալիքի» մեկնաբանը: Ռուս քաղաքագետ Մաքսիմ Յուսին, իր հերթին, հեռուստաեթերում ընդգծել է՝ Հայաստանում ով էլ լինի իշխանության ղեկին, միևնուն է՝ մնալու է Ռուսաստանի դաշնակիցը, քանի որ ունի «հավերժ թշնամիներ», ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի: «Ռուսաստանը Հայաստանի համար այլընտրանք չունի»,- ասել է Յուսինը:

Ի դեպ, ռուսաստանյան ինտերնետ-տարածքի օգտատերեր էլ սոցիալական ցանցերում զարմացած կատակում էին՝ Կրեմլի համար այսուհետ գոյություն ունի երկու տիպի հեղափոխություն՝ «վտանգավոր գունավոր հեղափոխությունները և ճիշտ հայկական հեղափոխությունը»:

Այսպես՝ եզրակացություն. առայժմ Մոսկվայի չեզոքությունը ընդամենը պայմանավորված էր Կարեն Կարապետյանի «առաջխաղացման» հնարավորություններով: Նշանակում է ամեն ինչ կարող է փոխվել րոպեների ընթացքում, երբ այսօր Մոսկվան պարզի, որ Հրապարակը լիքն է, նույն ուժով «Մերժում է Կարենին»:

Այդ ժամանակ, կարելի է պատկերացնել, թե ինչ կսպասենք Ռուսաստանից՝ թե քարոզչական, թե՛ կոնկրետ գործողությունների առումով:

Աղբյուրը՝ hayeli.am

3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ»
Ամենադիտված