Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. Արթուր Ալեքսանյանի ոսկե հաղթանակը

ՎԻԴԵՈ

20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն: Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ:

Առաջին մրցափուլն անցում էր հավասար պայքարում: Միջնամասում կուբացուն պարտեր նստեցրին, իսկ Արթուր Ալեքսանյանը կատարեց 2 միավորանոց գլորում: Հայ ըմբիշը մինչեւ ընդմիջում պահպանեց 2 միավորի առավելությունը:

Երկրորդ մրցափուլում Արթուրին զգուշացրին պասիվության համար եւ պարտեր նստեցրին, բայց մրցակիցը չկարողացավ միավոր վաստակել: Գոտեմարտի ավարտից 1 րոպե առաջ արդեն կուբացին հայտնվեց ծնկած դիրքում: Արթուր Ալեքսանյանը վաստակեց եւս մեկ միավոր եւ հաղթեց 3:0 հաշվով:

Այս գոտեմարտով Ռիո-2016-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարն ավարտվեց: Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին:

Արթուր Ալեքսանյանը դարձավ Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը:

Հիշեցնենք, որ գյումրեցի ըմբիշը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:2 հաշվով հաղթել էր իտալացի 30-ամյա Դաիգորո Տիմոնչինիին, իսկ հաջորդ փուլում 2 րոպե 11 վայրկյանում 8:0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Ալին Ցիուրարուի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Արթուրի մրցակիցն էր թուրք Չենկ Իլդեմը, որին նա ժամանակից շուտ պարտության մատնեց 9:0 հաշվով:

Դանիել Յասմանի Կաբրերան քառորդ եզրափակիչում հաղթել էր Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ էր գտնվել շվեդ Շտեֆան Շչոենից: Ղասեմ Ռեզային էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտում դժվարին հաղթանակ տարավ 29-ամյա Շտեֆան Շչոենի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ առաջնության եզրափակիչում Արթուր Ալեքսանյանին հաղթած ռուս Նիկիտա Մելնիկովը չէր մասնակցում Ռիո-2016-ին, իսկ 98 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնում էր Իսլամ Մագոմեդովը, որին քառորդ եզրափակիչում հաղթել էր թուրք Չենկ Իլդեմը:

Օգոստոսի 16-ին պայքարի մեջ էր մտել նաեւ Միհրան Հարությունյանը, որն արծաթե մեդալ էր նվաճել 66 կգ քաշային կարգում՝ եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվելով աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Սա Հայաստանը առաջին ոսկե եւ երրորդ մեդալն էր Ռիո-2016-ում: Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որն օգոստոսի 15-ին երկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում: Անկախ Հայաստանի պատմության մեջ հայ մարզիկները ծանրամարտում առաջին անգամ են նվաճել արծաթե մեդալ:

Անկախ Հայաստանի պատմության առաջին չեմպիոն Արմեն Նազարյանը 1996-ին Ատլանտայի Խաղերում ոսկե մեդալ էր նվաճել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում, իսկ 4 տարի անց նույն հաջողությունը կրկնել էր նաեւ Բուլղարիայի դրոշի ներքո:

Ռիո-2016, հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Տղամարդիկ, 98 կգ

1. Արթուր Ալեքսանյան (Հայաստան)

2. Դանիել Յասմանի Կաբրերա (Կուբա)

3. Չենկ Իլդեմ (Թուրքիա), Ղասեմ Ռեզայի (Իրան)

Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում:

Ալեքսանյանը 2012 թ. Եվրոպայի չեմպիոն է, 2013 թ. Եվրոպայի եւ աշխարհի փոխչեմպիոն, 2013-2014 թթ. Եվրոպայի չեմպիոն, 2014-2015թթ. աշխարհի չեմպիոն, 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2014-2015թթ. Հայաստանի լավագույն մարզիկն է եղել:

Ռիո-2016-ը նրա երկրորդ Օլիմպիական խաղերն է: 2012-ին մասնակցել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին եւ նվաճել բրոնզե մեդալ: Անձնական մարզիչն է հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը:

Նյութի աղբյուր՝ NEWS.am Sport

Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կա
Ամենադիտված