Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանի հովանավորությամբ բացվեց Տարաս Շևչենկոյի արձանը (տեսանյութ, լուսանկարներ)

ՎԻԴԵՈ

Երևանի Օղակաձև զբոսայգում հանդիսավոր արարողությամբ այսօր տեղի ունեցավ ուկրաինացի բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ-ժողովրդագետ, Ռուսաստանի Արքայական գեղարվեստի ակադեմիայի անդամ Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյի հուշարձանի բացումը:

Հուշարձանը նվիրված է Ուկրաինայի անկախության 27 և հայ-ուկրաինական դիվանագիտական կապերի հաստատման 100-ամյակին: Այն կառուցվել է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ:


Հուշարձանի բացման արարարողությանը ներկա էին Գագիկ Ծառուկյանը, «Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Պետրո Լիտվինը, Ուկրաինայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարը, Զապորոժիեի շրջանի հայերի միության նախագահ Արտաշես Սարգսյանը, Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի խորհրդական Տիգրան Ավագյանը, Ուկրաինայի Հանրապետության մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը և այլք:

Ըստ Ուկրաինայի ԱԳՆ պետքարտուղարի՝ Տարաս Շևչենկոն Ուկրաինայում ունի նույն նշանակությունն, ինչ Գրիգոր Նարեկացին՝ հայերի համար: Պետքարտուղարը շնորհակալություն հայտնեց իրենց ժողովրդի մեծերից մեկի հուշարձանը կանգնեցնելուն ֆինանսապես աջակցելու համար:

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նշեց, որ հուշարձանը կանգնեցվել է ի նշան երկու երկրների՝ Հայաստանի և Ուկրաինայի  բարեկամության. «Ես ցանկություն ունեմ, որ մեր երկրների կապն ավելի ամրապնդվի և Ուկրաինայում բնակվող կես միլիոն հայ բնակչությունն իրեն զգա՝ ինչպես իր երկրում»,-նշեց Գագիկ Ծառուկյանը:  

«Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը ևս իր ելույթում ընդգծեց, որ Տարաս Շևչենկոյի արձանի բացումը Հայաստանի և Ուկրաինայի հանրապետությունների կապերն ամրապնդող կարևոր քայլ է: «Ես շատ եմ կարևորում Ուկրաինայում բնակվող շուրջ հինգ հարյուր հազար հայերի անվտանգությունը: Սակայն ես, հաճախակի լինելով այնտեղ, միշտ էլ նկատել եմ, որ ուկրաինացիների կողմից այդ անվտանգության հարցը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում»,-ասաց Վարդանյանը: 

 

Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյի արձանի բացման արարողությունից հետո հնչեցին Հայաստանի և Ուկրաինայի օրհներգերը: Միջոցառումը եզրափակվեց հոգևորականների օրհնությամբ և տերունական աղոթքով:

Հուշարձանը հեղինակել են քանդակագործ Վլադիմիր Պետրոսյանը եւ ճարտարապետ Սարգիս Սարդարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

 

Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար «Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ) Փարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին
Ամենադիտված