Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոսկե ծիրան». Ճապոնաբնակ հայ գրող Դիանա Աղաբեկ Աբգարի պատմութունը՝ «Անպետություն դիվանագետը» ֆիլմում

ՄՇԱԿՈՒՅԹ

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում ընդգկված է ռեժիսորներ Միմի Մալայանի և Արթուր Մուրադյանի «Անպետություն դիվանագետը» ֆիլմը։ Լրագրողների հետ հանդիպմանը Միմի Մալայանն ասաց, որ երբ սկսել է ուսումնասիրելով Դիանայի պատմությունը, պարզել է, որ նույնիսկ նրա ընտանիքում  քիչ բան է հայտնի Դիանայի մասին:

«Այս պատմությունն այնքան տպավորիչ էր, որ մտածեցի ֆիլմ ստեղծել։ Սա ավելի լայն պատմություն է, քան ընտանեկան, հայկական։ Իրոք, Դիանան հերոսական կնոջ կերպար է»,-նշեց նա:

Մ. Մալայանն ասաց, որ ֆիլմը լավագույն եղանակն էր ներկայացնելու Դիանայի պատմությունը. «Եթե գիտական աշխատություն լիներ, միգուցե ընթերցվեր կամ ոչ, բայց ֆիլմն ունի տեսողական, ժամանցային արժեք, դրա համար լսարանն ավելի մեծ է»։

«Անպետություն դիվանագետը» նկարահանվել է ութ տարում: Մ. Մալայանն ասաց, որ ընդամենը 10 լուսանկարներ է ունեցել, բավականին քիչ պատմական կադրեր, այդ պատճառով շատ ուսումնասիրություններ է արել, գրքերը հիմնական գրադարաններից է վերցրել։

«Արթուր Մուրադյանն առաջարկեց ֆիլմը լինի անիմացիոն: Մենք գիտենք, որ Ճապոնիայում գրաֆիկական եղանակով պատումներ անելու  ավանդույթ կա , և մենք փորձեցինք անիմացիայի տեսքով բացել այդ պատմությունը»,-ասաց ռեժիսորը։


Ֆիլմի մասին

19-րդ  ճապոնաբնակ հայ  գրող Դիանա Աղաբեկ Աբգարը փաստացիորեն դարձավ  կորուսյալ պետության դեսպան: Նա տարիներ շարունակ  գործում էր Հայաստանի և Ցեղասպանությունը վերապրածների օգտին: Դիանա Աբգարն իր եռանդն ու միջոցները ի սպաս դրեց Հայկական հարցին՝ գրելով  գրքեր ու հոդվածներ, խնդրելով  և վերահաս վտանգի մասին զգուշացնելով խաղաղությամբ  շահագրգիռ կազմակերպություններին, գիտնականներին,  միսիոներներին և քաղաքական գործիչներին: Երբ ոչ ոք չանսաց Դիանայի կանչին, և  կոտորվեց 1.5 միլիոն մարդ, փրկվածները փախուստի դիմեցին բոլոր ուղղություններով: Նրանք, ովքեր դեպի հյուսիս՝ Ռուսաստան գնացին, երկիրը տեսան բոլշևիկյան  արյունոտ հեղափոխությամբ բռնված, ուստի անսպասելի ուղղություն ընտրեցին՝ անծայրածիր Սիբիրով դեպի արևելք, մինչև Խաղաղ օվկիանոսի ափերն ու Վլադիվոստոկ նավահանգստային քաղաքը: Բայց առանց  պատշաճ ուղևորական փաստաթղթերի նրանք կանգ առան՝  այլևս չկարողանալով ուղին շարունակել: Դիանան ստանձնեց դիվանագետի ու մարդասերի նոր դերը՝  դառնալով կորուսյալ Հայաստան պետության փաստացի դեսպանը: Նա փախստականներին ապաստան տրամադրելու համար բանակցում էր Ճապոնիայի կառավարության հետ, սեփական միջոցներով տներ վարձում նրանց պատսպարելու համար, երեխաներին տեղավորում էր դպրոցներում, օգնում մուտքի արտոնագրերի ու փաստաթղթերի հարցում,  ապահովում էր նավարկումը և ուղևորության եզրափակիչ փուլն  իրականացնելու համար գտնում  փախստականների՝ Ամերիկայում գտնվող ազգականներին:  Գրող, գործարար կին,  ակտիվիստ, մարդասեր և դիվանագետ Դիանա Աբգարը մեն-մենակ Ցեղասպանության հարյուրավոր վերապրողների փրկեց: Թե՛ նա, թե՛ փախստականները նույն տեսլականն ունեին, ինչքան էլ դա անիրական լիներ. ջանադիր աշխատանքով, համառությամբ և մարդկային փոքր-ինչ կարեկցանքով  հաջողության հասնել: 

Միմի Մալայանը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, բայց մեծացել աշխարհի տարբեր երկրներում, քանի որ հայրն աշխատում էր Հոլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բանգլադեշում և Բրազիլիայում: Ֆրանսերեն լեզու և գրականություն է ուսանել Վաշինգթոնի Ջորջ Վաշինգթոն համալսարանում: 1989-ին լանդշաֆտի ճարտարապետի մասնագիտությամբ ավարտել է Քալիֆորնիայի համալսարանում (Բերքլի): Աշխատել է բազմաթիվ ֆիրմաներում՝ մասնագիտանալով քաղաքային զբոսայգու, դպրոցի և խաղահրապարակի ձևավորման մեջ: Քսան տարի ոլորտում աշխատելուց հետո հանգստի է անցել, թեև շարունակում է լանդշաֆտի ճարտարապետություն դասավանդել Արվեստի համալսարանի ակադեմիայում: Մասնագիտական գործունեությունը թողնելուց հետո Մալայանը որոշել է Դիանա Աբգարի պատմությունը ներկայացնել հնարավորինս լայն հանդիսասրահի: «Անպետություն դիվանագետը» նրա առաջին ֆիլմն է:

Արթուր Մուրադյանը փիլիսոփայություն է ուսանել Երևանի պետական համալսարանում և լսատեսողական ընկալման հոգեբանություն Մոսկվայի պետական համալսարանում: 18 տարի տեսաարտադրության ոլորտում աշխատել է որպես ռեժիսոր և պրոդյուսեր հատկապես անիմացիայի և անիմացիոն դիզայնի ասպարեզում: Այժմ Եկատերինա Ռոսիխինայի հետ զբաղվում է կարճամետրաժ վավերագրական և կրթական ֆիլմերի արտադրությամբ: Տասնակ անկախ նախագծերի պրոդյուսեր է՝ զրո բյուջեով կարճամետրաժ ֆիլմերից ու երաժշտական տեսահոլովակներից մինչև հեռուստագովազդ: Որպես ռուսական խոշոր հեռուստացանցերի աշխատակից մասնակցել է տասնյակ հեռուստաշոումեր և սերիալների (այդ թվում՝ վավերագրական), ինչպես նաև հարյուրավոր հեռուստահոլովակների ստեղծմանը: Ապրում և աշխատում է Սան Ֆրանցիսկոյում:

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 7-ին։ Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրվել են մի շարք կինոնկարներ: Փառատոնն ունի միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական) մրցութային ծրագիր, որը ներառում է 12 ֆիլմ ավելի քան 17 երկրներից և կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ, որը  ներառում է 25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից և Վրաստանից:

-17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)«40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ». Հովհաննես Դավթյանը նշում է ծննդյան տարեդարձը ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը Էմանուել Ագբադուն «Ռեյմսից» տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն». պաշտոնական Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ․ Աբրահամյան Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը Հրետանային մենամարտերի աստվածը. «Կոալիցիոն-ՍՎ» ինքնագնաց հաուբիցը «Կրասնոպոլ-Դ» արկերով կկործանի թշնամուն 65 կմ հեռավորության վրա Ջոն Ալլելո. ԱՄՆ ՄԶԳ-ն անկախությունից ի վեր 1,3 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման համարԻրան-Հայաստան. էներգետիկ փոխանակումՍանկտ Պետերբուրգից մի կին պատմել է Երևանում հանգստի դրական և բացասական կողմերի մասին Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում ԱնդրկովկասումԻնչո՞ւ են հետ պահանջում Սնուփ Դոգի համերգի փողերը«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից 50 պաղեստինցի է զոհվել. WAFA ԱՄՆ-ից հերքում են Հայաստանի իշխանությանըԻ՞նչ է փնտրում իրանցի պաշտոնյան Հայաստանում
Ամենադիտված