Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 նշան, որ ձեր հարաբերությունների ապագան մեծ հարցականի տակ է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կան որոշակի բաներ, առանց որոնց հարաբերությունները պարզապես չեն կարող գոյություն ունենալ։ Արժե՞ արդյոք կառչել այդպիսի հարաբերություններից։ Ահա այն հարաբերությունների նկարագրությունը, որոնք, ամենայն հավանականությամբ, ապագա չունեն։

  1. Ձեր զուգընկերը ձեզ չի ընդունում այնպիսին, ինչպիսին որ դուք կաք

Ընդունումը երկարատև հարաբերությունների հիմքն է։ Լավ զուգընկերն այն մարդն է, ով ձեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին որ դուք կաք իրականում։ Նա չի աշխատում ձեզ փոխել կատարյալ զուգընկերոջ իր պատկերացումներին համապատասխան։

Մեզնից յուրաքանչյուրն ունի թե առավելություններ, և թե թերություններ։ Զուգընկերը, ում վրա արժե հենվել, ձեզ կընդունի՝ ձեր բոլոր թերություններով հանդերձ։ Նա բոլորովին էլ պարտավոր չէ պաշտել այն ամենը, ինչը կարևոր է ձեզ համար։ Գլխավորն այն է, որ նա ձեզ չմեղադրի այն ամենի համար, ինչը դուք եք սիրում։

Եթե դուք ուզում եք պահպանել ձեր հարաբերությունները, կարևոր է կարողանալ հարգել ու ընդունել երկրորդ կեսի ընտրությունը։ Եթե ձեր զուգընկերն անընդհատ նյարդայնանում է ու քննադատում ձեզ, դրան արժե ուշադրություն դարձնել։ Խնդիրը կարող է վերաբերել նույնիսկ մանրուքներին՝ հագուստի ոճին, շփման ոճին ու այլ բաների։ Ամեն դեպքում դրանք տագնապային ահազանգեր են։

  1. Ձեր զուգընկերը չի կարեկցում ու չի հասկանում ձեզ

Հարաբերությունները հիմնվում են ոչ միայն լավ պահերի վրա, որը դուք կիսում եք այլ մարդու հետ։ Մեզնից յուրաքանչյուրն ամեն օր բախվում է սթրեսի ու զանազան խնդիրների հետ։

Մեզ մոտ աշխատավայրում դժվար օրեր են լինում։ Մենք կարող ենք հիվանդանալ կամ սնանկանալ։ Ձեր սրտացավ զուգընկերը այդպիսի պահերին պետք է կարեկցի ու աջակցի ձեզ ու աշխատի օգնել։ Նա չի նյարդայնանա կամ անտեսի ձեզ։

Եթե ձեր զուգընկերը ձեզ չի աջակցում ձեր կյանքի դժվարին պահերին, ապա դա ամենաակնհայտ այն նշաններից է, որ ձեր հարաբերություններն ապագա չունեն։

  1. Դուք ձեզ միայնակ եք զգում

Նորմալ է, երբ դուք ձեզ միայնակ եք զգում, երբ զուգընկեր չունեք, բայց եթե դուք միայնակ եք ձեզ զգում հարաբերությունների մեջ, ուրեմն դուք մտահոգվելու բան ունեք։

Օրինակ, երբ դուք ձեր զուգընկերոջ հետ ուզում եք ինչ-որ կարևոր բանի մասին խոսել, բայց նա երբեք ժամանակ չունի դրա համար։ Նա ձեզ չի աջակցում ծանր պահերին։ Այդպիսի հարաբերություններում դուք հաճախ ձեզ սարսափելի միայնակ եք զգում ու հասկանում եք, որ ձեր միջև բացակայում է էմոցիոնալ կապը։

  1. Դուք ձեր զուգընկերոջ հետ միևնույն ալիքի վրա չեք գտնվում

Եթե դուք և ձեր զուգընկերը չեք գտնվում միևնույն ալիքի վրա, ապա հարաբերություններում դուք անխուսափելիորեն կբախվեք խնդիրների հետ։ Ենթադրենք, ձեր զուգընկերը ցանկանում է ճանապարհորդել ողջ աշխարհով մեկ, իսկ դուք անհաղթահարելի ցանկություն ունեք ամառանոցային տուն գնել ու հիմնավորվել մի տեղում։

Եթե դուք զգում եք, որ ձեր միջև հասունացել է լուրջ անհասկացվածություն, ուրեմն ժամանակն է նստել ու քննարկել ձեր հարաբերությունների ապագան։

  1. Հարաբերությունները վերածվել են միակողմանի երթևեկությամբ ճանապարհի

Որպես կանոն՝ սկզբում հարաբերություններն այդպիսին չեն լինում, դրանք այդպիսին են դառնում դրանց ավարտին։

Սերը պահպանելու համար անհրաժեշտ է երկուսով աշխատել հարաբերությունների վրա։ Խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ զուգընկերներից մեկը միայն տալիս է կամ վերցնում։

Հարաբերությունները պահպանելու համար երկու զուգընկերներն էլ պետք է գնան որոշակի զոհողությունների։ Եթե մեկը չափից շատ տալիս է, իսկ մյուսը ոչինչ չի անում, ապա դա նշան է, որ ձեր միության ապագան մեծ հարցականի տակ է։

  1. Դուք չեք վստահում միմյանց

Վստահությունը հարաբերությունների ամենակարևոր բաղկացուցիչներից մեկն է։ Եթե դուք չեք կարողանում լիովին վստահել ձեր զուգընկերոջը, անընդհատ ստուգում եք հեռախոսային զանգերն ու հաղորդագրությունները, ձեզ չի լքում այն միտքը, որ ձեզ դավաճանում են, ուրեմն այդ դեպքում հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչ եք դուք անում այդ մարդու կողքին։

Եթե դուք չեք վստահում մարդուն, ապա չարժե մնալ նրա հետ ու կառչել այդ անօգուտ հարաբերություններից, կամ էլ սովորեք վստահել նրան։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

TikTok-ը չի արգելափակվելու ԱՄՆ-ում․ ԹրամփՇոլցը հայտարարել է, որ կրկին ցանկանում է զբաղեցնել Գերմանիայի կանցլերի պաշտոնըՍրանք երկիրը զինաթափեցին, դրա համար համոզում էին բոլորին՝ ճիշտը օկուպացիոն պահանջներն ընդունելն է. Տիգրան Աբրահամյան Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից ինքնաթիռի կործանման համար․ մանրամասներ Կոտայքի պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը Կրկին երկրաշարժ՝ ՀայաստանումՈղբերգական վթար՝ Շիրակում․ կինն ու ամուսինը տեղում մահացել են Գազագողության համար 10 մլն դրամով տուգանվել է Գեղանիստի նախկին գյուղապետը Բախվել է 27 մեքենա, երկար խցանում է գոյացելԱնհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն Կազանի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում արգելվել է միգրանտների երեխաներին առանց ռուսաց լեզվի իմացության դպրոց ընդունել Ադրբեջանն արգելել է ռուսական ավիաընկերության թռիչքները․ մանրամասներ 7 ուղևոր է ձյան մեջ արգելափակվելՀՀ-ում նկատվում է սուր շնչառական վարակների աճ«Ռեալը»՝ տարվա լավագույն թիմ Առեղծվածային դեպք՝ Վայոց ձորի մարզում. իրանական համարանիշներով բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինըՎլադիմիր Պուտինը փոխել է Ռոստով քաղաքի անունըՋերմուկում 42-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումՀայաստանը ձգտում է մասամբ պահպանել եվրոպական առաքելությունը, բայց դա դանդաղեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ՌԴ հետ ապրանքաշրջանառությունն աճել է 7 անգամ Փարաքարին Գյումրիի օրինակն է սպասվում Գառնիում հրդեհի հետևանքով մահացածը 44 տարեկան էր, 2 երեխաների հայրԲաղրամյանը փակել էին. Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ին է մեղադրել դավադրության մեջՄիայն մեկ հոգի. հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը չի ձգո՞ւմ Baidu. Չինաստանում գնահատել են Պուտինի արձագանքը Լուկաշենկոյի և Փաշինյանի միջև հրապարակային վիճաբանությանըRadisson Hotel Group-ը պայմանագիր է ստորագրել Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոց բացելու վերաբերյալ Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է Հայաստանը սկսել ավելի քիչ մասնակցել դաշնակիցների գագաթնաժողովներինԻնքնաթիռի վթարը և Covid-ը խանգարեցին Ալիևին և Փաշինյանին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովինԹոշակառուների հետվճարի մասինWildberries-ը փոփոխություն է նախատեսել Հայրը սպանել է 4 երեխաներին, ապա փորձել ինքնասպան լինելԵրկիմաստ դիրքորոշում․ «Փաստ»Սիսիանում ավտոբուս է կողաշրջվել․ մանրամասներ«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ձյուն, բուք, ցածր տեսանելիություն․ զգուշացում բնակիչներին«Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ»«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ»Կռվախնձորը մարզպետի աթոռն է. «Հրապարակ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»«Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
Ամենադիտված