Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գևորգ Մադոյան. Մանուկների թագավորը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՄԱ­ՆՈՒԿ­ՆԵ­ՐԻ ԹԱ­ԳԱ­ՎՈ­ՐԸ

 

ԳԵՎՈՐԳ ՄԱԴՈՅԱՆ

 

Այս պատմությունը վաղուց եմ լսել, երբ դեռ մանուկ էի ու սիրում էի զանազան պատմություններ լսել:

Հին, շատ հին ժամանակներում փոքրիկ մի երկիր կար: Այդ երկրում սովորական մարդիկ էին ապրում, այնքան սովորական, որ սովորում էին ամեն ինչի, ամեն ինչի հետ էլ հաշտվում: Բայց կյանքը չէր փոխվում` ամեն բան վատ էր, ինչպես իրենց պապերն էին պատմում ու պապերի պապերը: Եվ մի օր իմացան, որ ծեր թագավորին «քցել են»: 

Ու հիշեցին, որ ծեր ու հին թագավորը գող ու ավազակ մի մարդ էր, ու նրա բոլոր իշխաններն էլ ծեր գողեր էին ու ավազակներ, ու նրանց պատճառով էին վատ ապրում իրենք էլ, իրենց հայրերն էլ: 

Անցան տարիներ, բայց այդ երկրում կրկին ոչինչ չէր փոխվում: Աղքատները աղքատ էլ մնացին, քաղցածները` քաղցած, ու մուրացկանները` մուրացկան: 

Գնանք, ասացին մարդիկ, գնանք մեր նոր թագավորի մոտ, մի իմանանք՝ մենք խի՞ ենք սենց վատ ապրում ու ինչքա՞ն ենք դեռ վատ ապրելու: 

Հավաքվեցին ու գնացին: Թագավորի պալատը շատ էր փոխվել, շատ էր շքեղացել, ասում էին՝ երկրի կարողության կեսը նոր արքան ծախսել էր, որ պալատը վերանորոգի ու զարդարի ինչով կարող է: 

Այնքան էր պալատը ճոխացել, որ աղքատ ժողովրդին ներս չթողեցին, ասացին` հազիվ ենք նորոգել, դուք կփչացնեք: 

Բա, ու՞ր գնանք` հարցրեց ժողովուրդը: Գնացեք Իմաստունների պալատ` ասացին:

Էդ ո՞րն է` հարցրեցին շփոթված գյուղացիները: 

Էնտեղ, որտեղ առաջ Ծերակույտն էր նստում` ասացին նոր թագավորի ծառաներն ու դուռը շրխկացրին խեղճերի երեսին: 

Ծերերի պալատն էլ էր շքեղ, ամեն բան ոսկուց էր, փայլուն աթոռ ու սեղան, փայլուն տրեխ ու շորեր: 

Բայց ասացին` էլ Ծերակույտ չասեք, կասեք Իմաստունների պալատ: 

Ժողովուրդը ուրախացած ներս մտավ` յանի հմի կիմանանք մեր ուզած խնդրի պատասխանը` բա հմի խի՞ ենք վատ ապրում:

Սպասեցին, սպասեցին շատ թե քիչ, էդ իրանք կիմանան, վերջը եկավ Իմաստունների ընդունելության ժամը: Ներս մտան ու էլի սպասեցին` Իմաստունները դեռ չէին եկել, բայց պալատում շատ մանուկներ էին խաղում:

 Ժողովուրդը շատ ուրախացավ, ասացին, էս երեխեքով մի քիչ զբաղվենք , մինչև Իմաստունները գան: 

Անցավ մի ժամ , չեկան, անցավ երկար ժամանակ, չեկան: Վերջը բեզարած երեխեքի աղմուկից, գնացին նազիրվեզիրի մոտը` թե բա Իմաստունները ու՞ր են, ախր հեռու տեղիցն ենք եկել, տուն ու տեղ ենք թողել, գորձի տեր ենք, մեզ բաց թողեք ,գնանք:

Նազիր վեզիրն էլ թե` մենք Ծերակույտին քշել ենք, հիմա իշխանությունն Իմաստուններինն ա:

Սրա՞նք են Իմաստունները, էս երեխե՞քը...

Հա, սրանք են` ասաց Նազիր-վեզիրը:

Համա Իմաստունների հետ ոչ ոք չկարաց խոսի` իրար չհասկացան, չունքի ժողովուրդը ուրիշ լեզվով էր խոսում, իսկ իմաստունները` ուրիշ: 

Բա ի՞նչ անենք` ասաց խեղճացած ժողովուրդը: Ախր գալուց առաջ մի քանի ժամանակակից բառ սովորեիք գոնե, թե չէ ձեր լեզուն հնացել է, էլ էդ լեզվով ոչ ոք չի խոսում, սրանք սաղ նոր մարդիկ, դուք էլ նոր ոչ մի բառ չգիտեք, ըթենց ոնց կլնի:

Բա էս երկրումը իշխան չի մնացե՞լ` հարցրին:

Գնացեք ուրեմն Իշխանների պալատ` ասացին:

Իշխանների պալատում էլ մանուկներ էին, խոսում էին, վազում, խաղում, ինչ-որ բան էին ասում, որ ոչ ոք չէր հասկանում:

Բա ի՞նչ անենք` հարցրեց խեղճ ժողովուրդը, բա մենք ե՞րբ ենք լավ ապրելու, գնանք տնեցոնց ի՞նչ պատասխանենք:

Համբերեք, էլի, ասացին, սրանք դեռ երեխա են, թողեք մի քիչ խաղան, կմեծանան, բալքի ձեր լիզուն էլ կսովորեն, ձեզ հետ կխոսան: 

Գնացեք, էլ չգաք, մեղք ա մեր թագավորը, նա էլ սաղ օրը տանջվում ա սրանց ձեռը, բայց դե ինչ անի, իրա երեխեքն են, ինքը սրանց թագավորն ա...

Հրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)«40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ». Հովհաննես Դավթյանը նշում է ծննդյան տարեդարձը ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը Էմանուել Ագբադուն «Ռեյմսից» տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն». պաշտոնական Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ․ Աբրահամյան Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը Հրետանային մենամարտերի աստվածը. «Կոալիցիոն-ՍՎ» ինքնագնաց հաուբիցը «Կրասնոպոլ-Դ» արկերով կկործանի թշնամուն 65 կմ հեռավորության վրա Ջոն Ալլելո. ԱՄՆ ՄԶԳ-ն անկախությունից ի վեր 1,3 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման համարԻրան-Հայաստան. էներգետիկ փոխանակումՍանկտ Պետերբուրգից մի կին պատմել է Երևանում հանգստի դրական և բացասական կողմերի մասին Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում ԱնդրկովկասումԻնչո՞ւ են հետ պահանջում Սնուփ Դոգի համերգի փողերը«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից 50 պաղեստինցի է զոհվել. WAFA ԱՄՆ-ից հերքում են Հայաստանի իշխանությանըԻ՞նչ է փնտրում իրանցի պաշտոնյան ՀայաստանումԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ
Ամենադիտված