Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ նկարիչը խոսում է իր կտավների միջոցով. շարունակվում է Սերգեյ Իսավերդյանի անհատական ցուցահանդեսը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեպտեմբերի 17-ից «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է գեղանկարիչ Սերգեյ Իսավերդյանի անհատական ցուցահանդեսը: 30-ամյա նկարչի գույներն ու իր մտքերի ինքնատիպ պրոյեկտումը կտավի վրա այցելուին է փոխանցում այն ապրումներն ու խոհերը, որոնցով ոգեշնչված ստեղծագործել է

Orer.am-ի հետ զրույցում Ս. Իսավեդյանն ասաց, որ իր մանկության տարիներին երբեք չի այցելել ցուցահանդեսներ ու չի նկարել: Առաջին մասնագիտությամբ ինժեներ է:

Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել է զինվորական ծառայության, իսկ ծառայությունն ավարտելուց հետո նրա մեջ նկարելու բուռն զգացում է առաջացել։

«Հայրիկս նույնպես ինժեներ է եղել, սակայն հետագայում սկսել է գունավոր քարերով խճանկարներ պատրաստել և վաճառել Վերնիսաժում: Բանակից վերադառնալուց հետո ես էլ սկսեցի նրան օգնել: Դրանից հետո ես իմ մեջ բացահայտեցի գույների հրաշալի աշխարհը ու իմ մեջ մեծ ցանկություն առաջացավ նկարելու:

Հայրս սկզբում չէր հասկանում, թե ինչպես կարող է ինժեների կրթություն ստանալուց հետո նման կտրուկ փոփոխության դիմեմ, սակայն հետագայում, տեսնելով իմ նկարները, համոզվեց, որ իսկապես իմ ընտրած ուղին ճիշտ է: Ես գտա իմ երազանքը ու հիմա ապրում եմ դրանով»,- ասաց Սերգեյը:

Միայն նկարել սովորելը նրան չի բավարարել, և Սերգեյը պրոֆեսիոնալ նկարիչ դառնալու համար ընդունվել և ավարտել է նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: 6 տարի ուսանելուց հետո նա գնալով համոզվել է, որ իր կոչումը նկարչությունն է, որը անպայման կուղեկցի իր հետագա կյանքի ընթացքում.

«Ես իմ նկարներով ոչ թե ցանկանում եմ մարդկանց դուր գալ կամ աշխարհահռչակ նկարիչ դառնալ, այլ նկարելն ինձ օգնում է արտահայտել իմ հույզերն ու զգացումները կյանքի տարբեր երևույթների ու նաև հակասությունների մասին: Շատ եմ ուրախանում, որ մարդիկ հավանում են իմ նկարները: Դա նշանակում է, որ ես կարողացել եմ այն էներգետիկան ու հույզերը փոխանցել, որը զգացել եմ տվյալ կտավը նկարելիս»,- ասում է Սերգեյը:

Սերգեյ Իսավերդյանի կտավներում կարմիր գծով նշմարվում են կյանքի տարբեր հանգրվաններում ու դրվագներում մարդկանց հարազատ հոգու խռովքներն ու դրանք հաղթահարելուն միտված պայքարի կամքը, իսկ Սերգեյի գույները կարծես մի ուրիշ աշխարհից ծնված բազմազան երանգների ամբողջություն լինեն, որոնք միահյուսվելով դառնում են մի ամբողջ պատմություն կյանքի ու պայքարի, լուսավորի ու մռայլի, ջերմության ու հոգու խռովքի:

«Ես իմ կտավներով փորձում եմ ցույց տալ, որ երբեք էլ պետք չէ հիասթափվել կյանքի դժվարություններից: Ընդհակառակը, դրանք դրվագներ են որոնք պետք է վերլուծել ու ազատվել դրանից: Ես վաղուց ազատվել եմ նման կապանքներից ու ինչքան ապրում ու ստեղծագործում եմ, այնքան ավելի եմ սիրում կյանքը, ուր բազմաթիվ շերտեր կան, որոնք դեռ պետք է բացահայտեմ»,- ասաց Սերգեյը:

Ի դեպ, նա մեծագույն սիրով ցանկացավ մեր միջոցով իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և նախարարության աշխատակիցներին:
Սերգեյ Իսավերդյանի անհատական ցուցահանդեսը կշարունակի գործել ևս երկու օր՝ սեպտեմբերի 22-ին և 23-ին «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում՝ ժամը 10.00-17.00-ը:
Արմինե Գրիգորյան

Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար
Ամենադիտված