Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնասպան է եղել զորքի առաջ, ու զորքը լռե՞լ է. սուգ ու ցասում Հայթաղ գյուղում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր Արմավիրի Հայթաղ գյուղում հրաժեշտ էին տալիս Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանին: Նա մահացել է ուսումնական զորամասում հունվարի 30-ին: Առանց քննության ժամեր անց ինքնասպան է պիտակավորվել է քննչական մարմնի կողմից, և սուգն ու ցասումը միահյուսվել էին:

Գյուղում իրարանցում էր: Մարդիկ բարկացած հարձակվում էին, հարցախեղդ էին անում զինկոմիսարիատի ներկայացուցիչներին: Նրանք, ինչպես կարգն է, եկել էին տղայի հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու, բայց կարկամած քարացել էին Հայթաղի զայրացած բնակիչների առաջ: Բառեր չէին գտնում նրանց ասելու, կամ էլ նրանց հրահանգված էր լռել:

Իսկ հարցերը շատ էին՝ ինչպես եղավ, որ մեր տղան ինքնասպան եղավ, ո՞ւմ հետ է խնդիր ունեցել, ո՞վ է հորինել ինքնասպանության մասին հեքիաթը, ինչպե՞ս կարող է մարդը մի ձեռքով ավտոմատը վերևից կրծքին պահած, ինքնասպան լինել, արձակելով երկու կրակոց:

Ըստ նախնական տեղեկության, որը շրջանառվում է, Վահրամ Ավագյանը երկու անգամ է կրակել իր վրա: Առաջին անգամ մենահատ կրակոց է արձակել, երկրորդ անգամ՝ ավտոմատ: Դա տեղի է ունեցել մարդաշատ վայրում: Զորամասի հրամանատար Նիկոլայ Մխիթարյանը Forrights.am-ին հայտնեց, որ Վահրամ Ավագյանն ինքն իրեն սպանել է ուսումնական զորամասում, մի կողմ հեռանալով:

Այդ ժամանակ տարածքում 30-35 զինծառայողներ կային: Սա, թերևս, այս ողբերգական պատմության ամենաանհասկանալի ու անհավանական կետն է, ու եթե իրոք, այդպես է եղել, եթե զինվորներից ոչ մեկը չի փորձել խանգարել նրան, նշանակում է՝ մենք չունենք բանակ:

«Ի՞նչ ինքնասպանություն, գլուխը կերել են: Գաղութ են սարքել, ներքին կարգով գործ են անում, մեկին պետք է բռնեն դատեն, որ վերջ տան էս ինքնասպանություններին», — բղավում էին բարկացած տղամարդիկ:

Վահրամ Ավագյանի մահվան լուրը տարածվեց հունվարի 30-ին: Քննչական կոմիտեն հայտնեց. «Հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմաններում ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը»:

Քրեական գործ է հարուցված Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝  «Ինքնասպանության հասցնելը»:

Հարազատներին այս վարկածը վիրավորում է: «Իմ տղայի դեպքից մի օր առաջ ասեցին, էս ինչ թվին ծնված երեխա՝ ինքնասպան, դրանից հետո՝ էլի մի երեխու մասին ասին՝ ինքնասպան, հիմա էլ իմ տղան, տենց բան լինո՞ւմ ա», — հարցնում  է մահացածի մայրը՝ Նվարդ Ավագյանը: Նա պատմում է, որ որդին մահից մի քանի րոպե առաջ խոսել է եղբոր հետ: «Ասում եմ, Վահան ջան, քո աղբերը սաղ սալամաթ քո հետ խոսաց, հինգ րոպեի մեջ տենց բան ա՞ պատահում»: 

Նա նաև նկատել է, որ որդու աչքի տակը կապտած է եղել, քիթը, կարծես, ջարդած լինի: Նվարդը չորս որդի ուներ: Բոլորը ծառայել են: Չորրորդը Վահրամն էր: Ծառայեց  ընդամենը 6 ամիս:

«Հեռուստաալիքներից մինչև սոցիալական ցանցեր՝ բոլորը խոսում են ինքնասպանության մասին, բայց որտեղի՞ց է այդ վարկածը: Ես ներկա եմ եղել դիահերձմանը, ես տեսել եմ, որ այդ դիրքով՝ վերևից ներքև, մարդը չի կարող ինքն իրեն սպանի», — վրդովվում է տղայի հայրը:

Բոլոր հարազատները միակարծիք էին, որ կատարվածը սպանություն է: Միաբերան պատմում էին, որ Վահրամ Ավագյանը թույլ տղա չէր, ինքն իրեն չէր սպանի, միաբերան արդարություն էին պահանջում, որի համար պատրաստ են պայքարել:  Ոմանք էլ հիշում էին եզդի զինվորին, որի համագյուղացիները օրեր առաջ ամբողջ գյուղով գնացին Նիկոլի մոտ:

Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)«40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ». Հովհաննես Դավթյանը նշում է ծննդյան տարեդարձը ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը Էմանուել Ագբադուն «Ռեյմսից» տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն». պաշտոնական Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ․ Աբրահամյան Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը Հրետանային մենամարտերի աստվածը. «Կոալիցիոն-ՍՎ» ինքնագնաց հաուբիցը «Կրասնոպոլ-Դ» արկերով կկործանի թշնամուն 65 կմ հեռավորության վրա Ջոն Ալլելո. ԱՄՆ ՄԶԳ-ն անկախությունից ի վեր 1,3 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման համարԻրան-Հայաստան. էներգետիկ փոխանակումՍանկտ Պետերբուրգից մի կին պատմել է Երևանում հանգստի դրական և բացասական կողմերի մասին Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում ԱնդրկովկասումԻնչո՞ւ են հետ պահանջում Սնուփ Դոգի համերգի փողերը«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից 50 պաղեստինցի է զոհվել. WAFA ԱՄՆ-ից հերքում են Հայաստանի իշխանությանըԻ՞նչ է փնտրում իրանցի պաշտոնյան ՀայաստանումԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ Ֆինանսաբանկային համակարգին հրահանգել են խուճապի չմատնվել Երևանում 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնիՌԴ-ում վթարի հետևանքով 9 մարդ է զոհվելՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 15 մարդ Ռուսները «մաքրում են» ԿուրսկըՎրաստանում իջեցվել են պետական դրոշները Պեսկովը կասկածում է, որ Հայաստանը հիպոթետիկորեն կարող է լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում միաժամանակ Բարձրաստիճան զինվորականներ են դատապարտվել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը դադարեցրել է Բաքվից Կազան թռիչքները Փաշինյանի առաջարկը ԱլիևինԼոռիում «Nissan» է կողաշրջվել, 1 մարդ մաhացել է․ ShamshyanԷլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ Թոշակառուները այս տարի ևս հավելյալ քեշբեք կստանան Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում. «Փաստ»Զանգվածային տարհանում, զոհեր. իրավիճակը՝ ԿալիֆոռնիայումՀայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Ո՞րն է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական գաղտնիքը. «Փաստ»Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի ԼՂ-ից տեղահանվածներին՝ որպես սոցիալական կացարան «Հորդորում էր՝ երազանքները մի թողեք թղթե տնակում». պատերազմի բովով անցած Սիփան Հարությունյանի «Թղթե տնակը» գիրքն ընթերցողի համար մոտիվացիայի աղբյուր կդառնա. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էԷյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է  iPhone-ը. պատմության այս օրը (09 հունվար)Ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք. նախագիծ. «Փաստ»Կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ. Արման Ծառուկյան Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»Խոշոր հրդեհ՝ Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. Shamshyan Գիշերը ուժեղ ցուրտ է լինելուՊետության ղեկավարի անհատականության վճռորոշ գործոնը. «Փաստ»ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ամենադիտված