Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ Օգոստոսի 25

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Խառնաշփոթով ու ապրումներով հագեցած անհանգիստ օր է: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, իսկ դա տհաճ հետևանքների կհանգեցնի: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու տհաճ հարցերի մի ողջ շարքի պատասխանել կամ քննարկել այն հարցերը, որոնց մասին կուզենային պարզապես մոռանալ: Աշխատեք անկախ ամեն ինչից լավ տրամադրություն պահպանել. դա ձեր ուժերի սահմաններում կլինի:

Օրվա երկրորդ կեսին հավանական են տարաձայնություններ ու վեճեր: Երբեմն դրանք կառաջանան նույնիսկ այն ժամանակ, երբ ձեզ առավելագույնս բարեհամբույր կպահեք: Բայց լուրջ կոնֆլիկտներ դուք ամեն դեպքում թույլ չեք տա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն այնքան էլ վատը չէ, բայց դուք կարող եք այն վատացնել, եթե բարեհամբույր չլինեք ու սարկաստիկ նկատողություններ ձեզ թույլ տաք: Երբեմն հենց ձեր անզսպության ու կտրուկ լինելու պատճառով լարված պահեր կառաջանան, և սուր անկյունները հարթելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել:

Ձեր էներգիան խաղաղ հունի մեջ դրեք ու մեծ հաջողությունների կհասնեք: Հատկապես լավ կտրվեն բարդ, խճճված գործերը: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչն ինչոց է, կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան հասարակ, հասկանալի ու հասանելի կթվա, բայց օրն այնքան հաջող ու թեթև չէ, որքան մտածում եք: Դժվարություններ հաճախ կառաջանան ամենաանսպասելի պահերին: Տհաճ պատահարները կշեղեն, նշանի որոշ ներկայացուցիչներ էլ ընդհանրապես հնարավոր է ձեռքերը վայր դնեն:

Նման իրավիճակներում շատ կարևոր կդառնա մտերիմների աջակցությունը: Հենց նրանց շնորհիվ գլուխ կհանեք դժվարություններից ու հաջողության կհասնեք: Հնարավորություն կունենաք ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին: Որոշ Երկվորյակներ վերջին շրջանում բոլորին անհանգստացնող խնդիրները լուծելու անսպասելի, բայց շատ արդյունավետ եղանակ կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք մանրուքների պատճառով շատ չվշտանալ: Հավասարակշռությունը պահպանելն այսօր սովորականից բարդ կլինի, քանի որ հուզական դաշտը լարված կլինի: Բայց ծագած շատ դժվարություններ այնքան լուրջ չեն լինի, որքան հիմա կթվան:

Օրվա առաջին կեսը երկրորդից արդյունավետ կանցնի: Ինչքան երեկոն մոտենա, այնքան կենտրոնանալը կդժվարանա, ձեզ հաճախ կշեղեն դատարկ բաներով: Այնպես որ՝ և՛ կարևոր գործերը, և՛ պատասխանատու հանդիպումները լավ է չհետաձգեք: Փոխարենը երեկոն կուրախացնի մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Թեթև, ուրախ, ոգեշնչող իրադարձություններով լի օր է: Այն հրաշալի է նոր բան ստանձնելու համար. նույնիսկ բարդ գործերից շատ լավ գլուխ կհանեք: Արագ կլուծվեն այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Հիմա դուք կկարողանաք փոխհամաձայնության հասնել նույնիսկ նրանց հետ, ովքեր մեծ տհաճությամբ են զիջումների գնում: Նոր համախոհները կհուշեն՝ ինչպես ամրապնդել մասնագիտական դիրքերն ու մեծացնել եկամուտները:

Ձանձրանալու կարիք չի լինի, քանի որ ձեզ հազար ու մի բաներ կհետաքրքրեն: Շատ Առյուծներ այսօր նոր նախասիրություններ ձեռք կբերեն, որոնք դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բան ակնհայտ կթվա և հաճախ առաջին տպավորությանը կվստահեք այնտեղ, որտեղ արժեր ավելի խորաթափանց լինել: Դուք հաճախ կսխալվեք մարդկանց հարցում, երբեմն կվստահեք նրանց, ովքեր դրան արժանի չեն: Երբեմն դրա պատճառով ստիպված եք լինելու շատ ժամանակ ծախսել անհեռանկարային նախագծերի վրա:

Ինքնուրույն գործելով՝ կկարողանաք մեծ հաջողությունների հասնել, այդ թվում՝ այն գործերում, որոնցում դա անել նախկինում չէր հաջողվում: Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Կույսերի կվերադարձնեն հին պարտքերը կամ կվարձատրեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կասեք այն, ինչ մտածում եք ու չեք կասկածի, որր բոլորը կլսեն ձեր խոսքերն ու ճիշտ կհասկանան: Չի բացառվում՝ նոր ու բավական բարդ, խճճված գործեր հայտնվեն: Դուք միանգամից չեք հասկանա՝ ինչպես անցնել դրանց, բայց ժամանակի ընթացքում անպայման կկողմնորոշվեք: Հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գնումներ ու գործարքներ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ կարևոր հարցերը քննարկելու, ձեզ անհանգստացնող բաների մասին անկեղծ զրուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգիստ օր է: Հաճախ ստիպված եք լինելու ինչ-որ տեղ շտապել, բայց պայմաններն ընդհանուր առմամբ վատ չեն դասավորվի: Հավանական են հաջող հանդիպումներ ու բանակցություններ: Դուք ճարպկորեն կօգտվեք ձեր հմայքից, լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնց հետ գործ կունենաք:

Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին, ուշադրություն կդարձնեն ձեր ուժեղ կողմերին ու կհասկանան, որ սխալվել են: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները: Հեշտությամբ կմոռանաք հին վիրավորանքների մասին, անցյալում կթողնեք տարաձայնությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վճռական գործեք ու մի կասկածեք ձեր նախաձեռնությունների հաջողությանը: Ոգեշնչվածությունը ձեզ կայցելի, ինչի շնորհիվ էլ նույնիսկ առօրյա գործերին կկարողանաք ստեղծագործ մոտենալ: Շրջապատողները հաճույքով կօգնեն ձեզ: Համագործակցությունից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի:

Օրը հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Չի բացառվում՝ ծանոթանաք մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ եք լսել ու բարենպաստ տպավորություն թողնեք նրանց վրա: Շատ Աղեղնավորների հմայքը կօգնի գործնական հարցերը լուծելիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք դժվարություններից գլուխ կհանեք, արժանապատվորեն դուր կգաք ոչ միանշանակ իրավիճակից: Ձեր խոսքերն ու արարքները շրջապատողներին շատ դուր կգան: Նրանք, ովքեր նախկինում ձեզ չեն նկատել, կխոստովանեն, որ արժանի եք ուշադրության ու հարգանքի: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

Կհաջողվի լուծել վերջին շրջանում մտերիմներին անհանգստացնող խնդիրները, կարգավորել ընտանեկան տարաձայնությունները: Դուք լավ կհասկանաք, թե ինչ են ուզում շրջապատողները և հաճախ կգտնեք յուրաքանչյուրի ցանկությունը կատարելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաջող կդասավորվի, այն դրական փոփոխություններ է խոստանում: Վճռական տրամադրվեք, մի վախեցեք նախաձեռնող լինելուց. այսօր դա տեղին կլինի, շատերին դուր կգա: Երբեմն խիզախության կարիք կլինի, առանց որի չեք կարողանա իրագործել մտածածը: Հիմա պատրաստ կլինեք հրաժեշտ տալ այն ամենին, ինչը հնացել է ու խանգարում է առաջ շարժվելուն: Դրանից հետո դուք ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք:

Ռիսկի մի դիմեք այնտեղ, որտեղ կարելի է առաց դրա: Առողջ բանականությամբ ղեկավարվելու ունակությունը թույլ կտա խուսափել շատ սխալներից ու լարված պահերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արարքների ու որոշումների հարցում մի շտապեք: Այսօր կարող եք ուսումնասիրել իրավիճակը, դրա մասին առավելագույնս ամբողջական պատկերացում կազմել, իսկ հետո նոր միայն գործել: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Հենց դրա շնորհիվ կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհը:

Համառությունն ու նախաձեռնող լինելու պատրաստակամությունը շատ օգտակար կլինեն անձնական հարաբերություններում: Հավանական են սիրային անակնկալներ, անսպասելի ու շատ հաճելի նվերներ: Որոշ Ձկներ սիրային խոստովանություններ կլսեն, որոնց վաղուց էին սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը Ուշադրություն. կդիտվեն ձյան առատ տեղումներԹուրքիան կես գրամ հետ չի կանգնել իր պայմաններիցԾանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ «Քաղաքական հակասեպտիկ. ինչպես է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց»4 անգամ կրակել են Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Խնածախում անհանգիստ են«Զորավարժություններ ենթատեքստով» Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը․ պատմության այս օրը (14 ապրիլ)7 բալ․ Երևանում վտանգավոր իրավիճակ էԺամեր շարունակ գազ չի լինելուՀայաստան-Թուրքիա սահմանին թnւրք երիտասարդ է կորել Մյանմայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհինԱպրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՄարզիկները կմասնակցեն Կատարում կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Ռուբլին արժևորվել է. փոխարժեքն այսօրՈղբերգական վթարը խլել է 16-ամյա աղջնակի կյանքը․ ՌԴՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ՀՀ-ումՎերին Լարսը փակ է միայն բեռնատարների համար Ֆիդան. Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համարWP. ՑԱԽԱԼ-ը պատասխանատու է Գազայում ՄԱԿ-ի շենքի վրա հարվածի և աշխատակցի մահվան համարԱպրիլի 13-ը Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրն է Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել էԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը. Թեհրան Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել «Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան». Արկադի ԴումիկյանԻրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի Թուրքիայի արևելքում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՕմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումիցՔանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ
Ամենադիտված