Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործազրկության խնդիրը սրվում է. Քանի մարդ է համալրել գործազուրկների շարքերը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գործազրկությունը Հայաստանում միշտ էլ խնդիր է եղել։ Այն առավել ևս սրվել է համավարակից հետո։ Տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ, իսկ տնտեսական որոշ ճյուղեր ուղղակի մնացել փլատակների տակ՝ ստիպված լինելով ընդհանրապես դադարեցնել իրենց գործունեությունը և աշխատողներին տուն ուղարկել։ Քիչ չեն նաև նրանք, ովքեր այս ընթացքում հարկադրված էին գնալ աշխատակազմերի կրճատման։

Այս տարին առանձնահատուկ է նրանով, որ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ չկարողացան մեկնել արտագնա աշխատանքի և համալրեցին գործազուրկների շարքերը։ Կառավարությունը խոստացավ նրանց ներգրավել պետության կողմից իրականացվող շինարարական աշխատանքներում, բայց այդ խոստումն էլ դարձավ հերթականը, որը չպիտի կատարվեր։ Չնայած կառավարությունը նախատեսել էր մեծ ծավալի կապիտալ ծախսեր, խոսքը 287 մլրդ դրամի մասին էր, այնուհանդերձ ի սկզբանե պարզ էր, որ ի վիճակի չի լինելու դա կատարել։

Տարվա առաջին կեսի ավարտին կատարվել էր ընդամենը 46-47 մլրդ դրամի ծախս։ Այն առաջին կիսամյակի նախատեսվածի նույնիսկ կեսից պակաս էր։

Դժվար չէ պատկերացնել, թե մնացած առնվազն 240 մլրդ դրամի որ մասը կհաջողվի ծախսել տարվա երկրորդ կեսին։

Տարվա վերջին հերթական անգամ ականատես կլինենք կապիտալ ծախսերի մեծածավալ թերակատարումների՝ իր տնտեսական ու սոցիալական հետևանքներով։

Սոցիալական հետևանքներ ասածը վերաբերում է առաջին հերթին գործազրկությանը։ Ծախսերի ժամանակին իրականացումը, պարզ է, ոչ ամբողջությամբ, բայց մասնակի կարող էր թեթևացնել արտագնա աշխատանքի չմեկնածների գործազրկության խնդիրները։ Խոսքը այն մի քանի հարյուր մարդու մասին չէ, որոնք ինչ-որ կերպ կարողացել են տեղավորվել իրականացվող շինարարական աշխատանքներում։

Արտագնա աշխատանքի չմեկնածների թիվը հասնում է տասնյակ-հազարների, որոնք աշխատանքի հնարավորություն չունեն։ Ոչ թե նրա համար, որ աշխատանք կա, բայց մարդիկ չեն ուզում աշխատել, այլ՝ որովհետև աշխատանք չկա։ Անտեղի են նման տպավորություն ստեղծելու՝ Նիկոլ Փաշինյանի փորձերը։

Հիշենք վարչապետի վերջին հայտարարություններից մեկն այն մասին, որ օրական 8-10 հազարով աշխատատեղ կա, բայց աշխատող չկա։ Ու մինչ հայերը բողոքում են աշխատատեղերի պակասից, այլազգիները հաճույքով աշխատում են։

«Ինձ լուսանկարներ ուղարկեցին Տավուշի մարզի Պառավաքար գյուղից, որտեղ երևում էր, թե ինչպես են ակնհայտ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մարդիկ բանվորական աշխատանք կատարում ընկերություններից մեկում: Քանի որ այնպես էր ստացվել, որ այդ ընկերության ներկայացուցիչը մասնակցում էր մի աշխատանքային քննարկման, ես հետաքրքրվեցի, թե ի՞նչն է պատճառը, որ օտարերկրացի ներուժ են ներգրավում, և պարզվեց, որ այն խնդիրը, որն արձանագրել ենք 2018 թվականին, երբ մի կողմից՝ ունենք գործազրկության խնդիր, մյուս կողմից՝ աշխատուժի խնդիր, այդ խնդիրը շարունակում է գոյություն ունենալ:

Նույնիսկ ճգնաժամի պայմաններում, երբ թվում է, որ ամեն աշխատատեղ պետք է շատ մեծ պահանջարկ ունենա, բայց ունենք այսպիսի խնդիր, և սա ռազմավարական խնդիր է, ու պետք է մտածենք, թե այս խնդիրն ինչպես ենք լուծում: Ես գիտեմ, որ հիմա այս խոսքից հետո կհնչեն բազմաթիվ փաստարկներ, այդ թվում՝ աշխատավարձի ցածր լինելու մասին, բայց ես չեմ կարծում, թե կա որևէ աշխատավարձ, որը ցածր է զրոյից»։

Այս հայտարարությունը վարչապետն արեց բոլորովին վերջերս՝ հավելելով, թե օրը 8-10 հազար դրամով տեղում աշխատուժ չեն կարողանում գտնել։ Դժվար չէ հասկանալ այդ հայտարարության նպատակը։ Բայց հազիվ թե կարելի է կարծել, որ նման հայտարարություններով գործազրկության հետ կապված խնդիրները վերանում են։

Հրապարակված վերջին պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում հաշվվում է 233,5 հազար գործազուրկ։ Նախորդ տարվա վերջի համեմատ գործազուրկների թիվն ավելացել է ավելի քան 31 հազարով։ Ու դա տեղի է ունեցել միայն տարեսկզբի 3 ամիսների ընթացքում։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ համավարակի տնտեսական հետևանքները դեռևս նկատելի չէին աշխատաշուկայում։ Այդ պայմաններում գործազրկների թիվը մեր երկրում բավական կտրուկ ավելացել է։ 31 հազարը մեծ թիվ է շուկայի համար։

Եթե անցած տարվա վերջին գործազուրկ էր աշխատունակ բնակչության 17,9 տոկոսը, ապա այս տարվա սկզբին այն հասել էր 19,8 տոկոսի։

Այսինքն՝ 3 ամսում խորացել է 1,9 տոկոսային կետով։

Թե ի՞նչ է տեղի ունեցել գործազրկության ցուցանիշների հետ համավարակի սաստկացումից և տնտեսության փլուզումից հետո, դեռ առիթ կլինի անդրադառնալու։ Պաշտոնական վիճակագրությունն այդ թվերն առայժմ չի հրապարակել։ Չնայած առանց դրանց էլ պարզ է, որ գործազրկությունը մեր երկրում խորանում է՝ ինչպես արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիների, այնպես էլ՝ աշխատատեղերի կրճատման հաշվին։

Ի դեպ, այս տարի Վիճակագրական կոմիտեն մի տեսակ դժկամությամբ ու հնարավորինս խճճված է հրապարակում աշխատատեղերի վերաբերյալ ցուցանիշներում, թեև թվում է, թե այն իրենից մեծ բարդություն չի ներկայացնում. տվյալները գեներացվում են Պետեկամուտների կոմիտեի բազայից՝ աշխատողների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների հիման վրա։ Անշուշտ, ինչ-որ բան այլ կերպ մատուցելու խնդիր կա։ Ցուցանիշները, բնականաբար, կառավարության սրտով չեն։

Չնայած խնդիրը ցուցանիշների մեջ չէ։ Գործազրկությունը միայն ցուցանիշներով չէ, որ երևում է։ Կան ոլորտներ, որտեղ առանց պաշտոնական հրապարակումների էլ կարելի է պատկերացում կազմել աշխատատեղերի կրճատման կամ գործազուրկների թվի ավելացման մասին։

Տարբեր գնահատականներով՝ այս տարի Հայաստանում մի քանի տասնյակ հազար մարդ կկորցնի իր աշխատանքը, ինչի հետևանքով  գործազրկության մակարդակը մեր երկրում կարող է հասնել ընդհուպ 20-21 տոկոսի։

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին այն 17,9 տոկոս էր։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում
Ամենադիտված