Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գազպրոմ Արմենիան» եւ ՀԵՑ-ը Հայաստանից տանում են իրենց կապիտալը. Միքայել Մելքումյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եվ 2019-ին, եւ 2020-ի առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների հսկայական արտահոսք է եղել երկրից՝ ըստ պաշտոնական վիճակագրության: Այս մասին այսօր ահազանգ հնչեցրեց ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսի ճգնաժամի տվյալները դեռեւս ամփոփված չեն:

Պատգամավորն իր ուսումնասիրություններում հայտնաբերել է, որ Վիճակագրական պետական կոմիտեն նախկինում կիսամյակային տվյալները 65 օր հետո էր հրապարակում, հիմա՝ 95 օր հետո, այն էլ ոչ թե կառավարության որոշմամբ, այլ վիճակագրության պետական ծրագրով: Միքայել Մելքումյանն այս փաստը խնդրահարույց է համարում՝ տեղեկատվության ուշացման, հաշվետվողականության խնդրի համատեքստում: Ասենք, 2019-ի առաջին կիսամյակն ավարտվել է հուլիսի 1-ին, բայց ամփոփ տվյալները կտրամադրվեն հոկտեմբերի առաջին տասնօրյակում:

Վերադառնալով կապիտալի արտահոսքին, Միքայել Մելքումյանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է «Գազպրոմ Արմենիայի» եւ ՀԵՑ-ի դիվիդենտների արտահոսքին: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն անհանգստացած է, որ այդ գումարները դուրս են գալիս Հայաստանից, այն էլ նման ճգնաժամային պայմաններում, մինչդեռ դրանք պետք է մնան երկրում, որ դառնան աշխատատեղ, ներդրում: «2019-ի առաջին եռամսյակում ընդհանուր ներդրումները եղել են -90 միլիարդ, ուղղակի ներդրումների արտահոսքը՝ 20 միլիարդից ավելի: ԿԲ-ն այստեղ անելիք ունի՞, թե՞ ոչ: Մարդիկ վճարում են գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց եւ այդ գումարները գնում են դուրս: Սա դրական չէ, քանի որ ներդրումների ծավալը սպասվածից քիչ է ստացվում»,- ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանին դիմեց Միքայել Մելքումյանը:

Վերջինս պարզաբանեց, որ մասնավոր ընկերությունների գործունեության մասով ԿԲ-ն որեւէ լիազորություն չունի:
Պատգամավորը շարունակեց՝ խոսքը վերաբերում է ոչ օֆշորային ընկերություններին եւ խնդիր է, որ ճգնաժամի պայմաններում հանրապետությունից միլիարդներ են գնում: Միքայել Մելքումյանի կարծիքով՝ հարցը էկոնոմիկայի նախարարությանը եւ կառավարությանը պետք է խիստ մտահոգի: Ինքը պատրաստվում է այս խնդիրը ԱԺ լիագումար նիստերում էլ հնչեցնել ու հետեւողական լինել:

Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային
Ամենադիտված