Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մթերքներ, որոնք սննդակարգում ներառելը կօգնի խուսափել մազաթափությունից

ՖՈՏՈ

Փարթամ ու առողջ վարսեր ունենալու մասին շատերն են երազում, սակայն շատ հաճախ սխալ խնամքը, վատ սննդակարգն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում մազերի որակի, աճի ու տեսքի վրա, ինչի հետևանքով դրանք վնասվում են, թուլանում, նոսրանում ու կորցնում են առողջ փայլը։ Սա կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս շուտ վերականգնել վարսերը։

Նման տհաճ խնդիրներից ազատվելու և մազարմատներն ամրապնդելու համար մարդիկ սովորաբար կիրառում են հատուկ դիմակներ ու կոնդիցիոներներ, իսկ երբեմն էլ անգամ դիմում են դեղորայքի օգնությանը, սակայն նման միջոցները պարունակում են մի շարք քիմիական վնասակար տարրեր, ինչի հետևանքով ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև կարող են անգամ էլ ավելի վատթարացնել մազերի վիճակը։ Սա է պատճառը, որ շատ հաճախ մասնագետները հորդորում են խնդրի լուծմանն այլ կերպ մոտենալ և ապահովել մազերի ճիշտ սնուցումը ոչ թե արտաքին օգտագործման միջոցների օգնությամբ, այլ սննդակարգը որոշակի մթերքով հագեցնելով։

Մասնագետները ներկայացրել են ամենաօգտակար ու արդյունավետ սննդամթերքի տեսակները մազաթափությունից ազատվելու, ինչպես նաև մազարմատները սնուցելու և ամրապնդելու համար։ Դրանք ամենօրյա սննդակարգում ներառելը թույլ կտա ոչ միայն կանխել մազաթափությունը, այլև շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել մազերն ու դարձնել դրանք առողջ, փայլուն, փարթամ ու ամուր։

Յուղոտ ձկնատեսակներ

Այս ձկնատեսակներն օմեգա-3 ճարպաթթուների հարուստ աղբյուր են, որոնք էլ խթանում են մազերի աճը։ Բացի այդ, յուղոտ ձկները հարուստ են սելենով, իսկ այս միկրոտարրն օգնում է արտադրել վահանագեղձի հորմոններ, որոնք էլ կարգավորում են մազերի աճի արագությունն ու կանխում են մազաթափությունը։

Հավկիթ

Ձվի սպիտակուցը շատ օգտակար է ոչ միայն մազերի, այլև հյուսվածքների, ջլերի, ոսկորների ու եղունգների համար։ Բացի այդ, հավկիթը պարունակում է բիոտին, որը խթանում է մազերի սպիտակուցի՝ կերատինի արտադրությունը։

Գետնանուշ

Գետնանուշը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց ու բիոտին։ Ընդամենը ¼ բաժակ գետնանուշը պարունակում է 9 գրամ սպիտակուց ու 4 գրամ մանրաթելեր, որոնց շնորհիվ պահպանում է մազերի ամրությունն ու կանխում է մազաթափությունը։

Դդում

Վիտամին А-ով հարուստ այս մթերքն օժտված է հակաբորբոքային հատկություններով։ Բացի այդ, այն նպաստում է մազերի աճին ու մաշկային ճարպի արտազատմանը, որն էլ ապահովում է մազերի ամրությունն ու փայլը։

Ավոկադո

Ավոկադոն պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ ու վիտամին Е, որոնք ամրապնդում են մազարմատներն ու կանխում վարսերի վաղաժամ ճերմակումը։

Խաղող

Խաղողը պարունակում է պոլիֆենոլային միացություններ, որոնք օժտված են հակաօքսիդանտային հատկություններով ու պաշտպանում են մազերը վնասվածքներից։ Խոսքն օլիգոմերային պրոանտոցիանիդինների մասին է, որոնք ակտիվացնում են մազարմատներն ու խթանում են մազերի աճը։

Հնդկաձավար

Հնդկաձավարը պարունակում է В խմբի վիտամիններ ու երկաթ։ Բացի այդ, ամբողջահատիկ հնդկաձավարը նաև սննդային մանրաթելերի հիանալի աղբյուր է, իսկ դրանք թույլ են տալիս օրգանիզմին հեշտությամբ յուրացնել առողջության պահպանման համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը։

Ի՞նչ չի կարելի անել Օձի տարում. վատ նախանշաններ Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ 2 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Հայ շախմատիստների արդյունքները՝ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը Երեխայից ազատվելու հարցի շուրջ համաձայնության է եկել մոր հետՌոնալդուն հայտնել է՝ մտադիր է արդյոք մարզիչ դառնալ Ստամբուլում հազարավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի նշան Պաղեստինի հետ համերաշխության․ TRT Haber Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանովԻրանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Toyota Camry»-ի 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է կայանված «Tesla»-ին, այնուհետև ծառին Ողբերգական դեպք. տանն առաջացած կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մարմինԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Մահացել է Էստոնիայի նախկին նախագահը Գուրգեն Դաբաղյանը ընտանիքի հետ ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել Դանակահարություններ՝ Լոռու մարզում. վիրավորներից մեկը Արջուտի վարչական ղեկավարն է «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մեքենա է այրվել Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է․ պայքարի խորհրդանիշը Քանի՞ օր տանը կլինեք տոնական օրերին Էդուարդ Վարդանյանը նշել է, թե որոնք են Մախաչևի թույլ կողմերը Առինջ գյուղում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել, ընկել է. տուժածը հոսպիտալացվել էԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 1-ի համար Ինչ եղանակ է սպասվում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ Երևանում հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին, նրանցից մեկը, հայտնաբերվելուց օրեր անց, մահացել է ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Ֆրանսիան, Լեհաստանը և Գերմանիան կչեղարկեն առանց վիզայի մուտքը վրացական դիվանագիտական ​​անձնագրերի համար «Գազպրոմը» այսօրվանից կդադարեցնի գազի մատակարարումըՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին․ կասկածվում է, որ նրանց նկատմամբ ոտնձգություն է եղել Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով Ինչպե՞ս դիմավորել 2025 թվականը, որպեսզի այն միանշանակ հաջողակ լինի Աթենքում նարկոթրաֆիքինգի համար ձերբակալել են Ալիևի զարմուհունՆեթանյահուն վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵրևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է. կա տուժածՀրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ Կասկադյորական ավտովթար Երևանում․ «BMW»-ն բախվել է հեղուկ գազի գովազդային վահանակին, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ կա վիրավորՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետՀրդեհ Արեգնադեմ գյուղում ՆԳՆ-ն պետության կայունության ու ներքին անվտանգության պատասխանատու հիմնական ինստիտուտներից է և մշտապես պատրաստ է պատվով կատարելու իր այդ առաքելությունը. Սարգսյան Պուտինը դիմել է ռուսներին ԶՈՒ ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ Ֆրանսիական օդուժը թիրախային հարվածներ է հասցրել Սիրիայում Իսլամական պետության դիրքերին (տեսանյութ) Առողջապահության նախարարն ուղերձ է հղել Ամանորի առթիվ (տեսանյութ)Ոչ բարեկամ երկիրների միակողմանի պահանջները կվտանգեն ՀՀ անկախությունը և անվտանգությունը․ Արամ Ա Հենրիխ Մխիթարյանը Սաուդյան Արաբիայից լուսանկար է հրապարակել Խաղաղություն ու շատ սեր․ հայ զինվորի մաղթանքը Ամանորի առթիվ Հութիները հարձակվել են ամերիկյան «Հարրի Թրումեն» ավիակիրի և Թել Ավիվի օդանավակայանի վրա Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը․ Shamshyan
Ամենադիտված