Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենսաբանության առարկայական չափորոշիչների շուրջ բարձրացված աղմուկի հետքերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենսաբանություն առարկայի չափորոշիչների մասին շրջանառվող տեղեկությունները ճշտելու և լուրերի իսկությունը պարզելու համար 1or.am-ը զրուցել է կենսաբանության առարկայական չափորոշիչների ծրագրի փորձագիտական աշխատանքային խմբի համաղեկավար Նարինե Քսաջիկյանի հետ:

1or.am-ի հետ զրույցում փորձագետը նշեց, որ 8-րդ դասարանի կենսաբանության առարկայի նոր մշակված չափորոշիչների համաձայն, ինչպես նաև գործող չափորշչում աշակերտները պետք է ուսումնասիրեն մարդու օրգանիզմի մասին գիտություններ՝ անատոմիա, ֆիզիոլոգիա և հիգիենա:

Նոր ծրագրի համաձայն աշակերտները պետք է ուսումնասիրեն մարդու բոլոր օրգան-համակարգերը, այդ թվում՝ նաև վերարտադրողական համակարգը: Սակայն, այդ թեմայի նպատակներում և վերջնարդյունքներում չի ներառված հակաբեղմնավորիչների տեսակների, գործունեության, նպատակների և նմանատիպ այլ երևույթների մասին տեղեկությունների հաղորդում:

«Այդ տարիքի սովորողները դեռահասության և սեռահասունացման շրջանում են և, մեր կարծիքով, պետք է գիտակցեն մարդու, ինչպես բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ, բազմացման ունակությունը, նկարագրեն վերարտադրողական առողջության պահպանմանը նպաստող հիգիենայի կանոնները և բացատրեն դրանց հետևելու կարևորությունը, սակայն, ռիսկային է հակաբեղմնավորման մասին խոսելը, քանի որ այն կարող է ոչ ճիշտ ընկալումների հանգեցնել:

Չնայած, միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այլ երկրների կենսաբանության առարկայական չափորոշիչում նշված են հակաբեղմնավորման և այլ հարցերի հետ կապված դրույթներ, բայց մեր կողմից մշակված չափորոշիչներում այդ վերջնարդյունքի կամ նպատակների մասին որևէ խոսք չկա: Նշեմ նաև, որ մեր նախնական պատկերացնումներում մտածել ենք, որ հնարավոր է ավելի շեշտադրել այդ հարցը, սակայն, ծրագրի վերանայումից հետո որոշ վերջնարդյունքներ վերաձևակերպվել են և խմբում որոշում է կայացվել 8-րդ դասարանում ներառել միայն ընդհանուր վերարտադրողական համակարգի մասին, ոչ ավելին»,- ասաց Ն. Քսաջիկյանը:

Ուստի, 8-րդ դասարանի չափորոշիչում հակաբեղմնավորիչների տեսակների և դրանց գործածության մասին ներառում չկա:

«Եվրոպայի, Ամերիկյայի, Սինգապուրի, Էստոնիայի փորձը ուսումնասիրելիս՝ մենք տեսանք, որ այնտեղ 8-րդ դասարանի ծրագրերում ավելի շատ տեղեկություններ են ներառված այդ թեմայի շուրջ, բայց փորձագետների խումբը ոչ թե վերցրել և տեղայնացրել է միջազգային փորձը, այլ երևույթները քննարկել է մեր բազմամյա դասավանդման փորձի, մենթալիտետի, ընտանիքի, երեխայի դաստիարակության արժեհամակարգի տեսանկյունից:

Խոսելով կենսաբանության12-րդ դասարանի չափորոշիչների մասին՝ փորձագետը նշեց, որ այդտեղ ևս կա մարդու անատոմիային և ֆիզիոլոգիային վերաբերող թեմաներ, որտեղ անդրադարձ է կատարվում հակաբեղմնավորման երևույթի և դրա գիտական ընկալումների մասին, սակայն ևս չի շեշտադրվում հակաբեղմնավորիչների տեսակների և կիրառական այլ հասկացությունների մասին:

12-րդ դասարանի տարիքային խմբում խոսքը 16-18 տարեկանների մասին է, շրջանավարտն իրավունք ունի տեղեկանալ, թե որն է վերարտադրողական առողջությունը: Դա ամրագրված է նաև մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին ՀՀ օրենքի hոդված 5-ում՝ դեռահասների վերարտադրողական առողջության պահպանում /https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=75284/:

Մեր կողմից գրած վերջնարդյունքը ընդամենը այդ պահանջին է ուղղված՝ առանց կանգ առնելու որևէ նեղ հասկացության վրա: Ինչ վերաբերում է պրակտիկ դասերին, հակաբեղմնավորիչների կրառման եղանակներին, ապա դա ևս չէր կարող լինել չափորոշիչներում և նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Ն. Քսաջիկյանը:

Ի դեպ, 12-րդ դասարանում կենսաբանություն առարկան ուսումնասիրում են այն սովորողները, որոնք հետագայում այդ ուղղությամբ են շարունակելու իրենց կրթությունը: Ուստի, ավարտական դասարանում կենսաբանության առարկայի որոշ չափով բարդացումը պայմանավորված է նաև մասնագիտական հետագա կրթությունը լիարժեք դարձնելու համար:

«Չափորոշիչները մշակելու ժամանակ մենք հիմքում ունեցել ենք ծրագրի բովանդակության շուրջ գիտելիքի ձևավորումը, աշակերտների հետազոտական կարողունակությունների զարգացումը, մեդիագրականությանը տիրապետելու, բացահայտումներ անելու, գիտելիքը կյանքի ընթացքում կիրառելու հմտությունները: Օրինակ, եթե կյանքի ընթացքում շրջանավարտները կանգնեն առողջական խնդիրների առջև, ապա կկարողանան ժամանակին դիմել բժշկի, կվերլուծեն ինքնաբուժման բացասական հետևանքները՝ կայացնելով ճիշտ որոշումներ:

Այնպես որ, ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է անհիմն տեղեկություններ տարածվում հասարակության շրջանում: Եթե բոլորը կարդան մեր կողմից մշակած չափորոշիչները, ապա կհամոզվեն, որ, անգամ ենթատեքստում, որևէ վտանգ կամ մտահոգություն պարունակող տեղեկություն չկա: Եվ այդ ամենը ես կարող եմ փաստերով ու փաստաթղթերով ապացուցել, և բոլորը կհամոզվեն, որ որևէ միտում չկա ապագա սերնդի արժեհամակարգը փոխելու կամ խեղաթյուրելու, առավել ևս, որ դրանք դեմ են մեր ընտանեկան արժեհամակարգային ընկալումներին:

Բոլորս էլ ընտանիքներ ու երեխաներ ունենք, և այդ ամենը հասկանում ենք, պարզապես նոր չափորոշիչներով փորձել ենք բարձրացնել գիտության առաջընթացի մասին տեղեկացվածության մակարդակը և հնարավորություն տալ սովորողներին ծանոթանալու դրանց հետ: Եվ պետք չէ մոռանալ, որ 12-րդ դասարանի աշակերտը մասնագիտություն է ընտրում, պատրաստվում է ամուսնանալ և ընտանիք կազմել և այլն»,- ասաց Ն. Քսաջիկյանը:

Ի դեպ այն թեմաները, որոնք ներառված են կենսաբանության չափորոշիչի նախագծում, երկար տարիներ դասավանդվել է դպրոցներում և անգամ գործող 8-րդ դասարանի կենսաբանության դասագրքում խոսվում է վերարտադրողական համակարգի, սեռավարակների, սեռական հիվանդությունների մասին: Բայց, որքան էլ տարօրինակ է, այս մասին համացանցային աղմուկ նախկինում չի եղել:

«Ինչքան ժամանակ է այդ ամենը մենք դասավանդում ենք երեխաներին, այն մատուցելով որպես գիտության նվաճում: Բայց, զարմանալի է, որ մինչ այս նման աղմուկ չի եղել: Եվ տարբերությունը, որը կլինի նոր չափորոշիչների համաձայն այն է, որ չեն մատուցվի զուտ միայն փաստեր, այլ սովորողները պետք է կարողանան վերլուծել, գիտությունը կյանքի հետ կապել, գիտականորեն փաստարկված գրականությանը հղումներ անել, տարբերակեն հավաստի  և կեղծ տվյալները, մտածեն ու վերլուծեն նաև միջառարկայական կապերը:

Սա է հիմնական նորությունը, որը թելադրում է ներկայիս իրականությունը: Եվ, բնական է, որ այլևս չենք կարող վերադառնալ 2010 թվականի կամ ավելի վաղ գրված չափորոշիչներին, որոնցով մատուցվում էր միայն փաստական ինֆորմացիա և ավելի քան 20 տարի այդպես էր դասվանդվում դպրոցներում, աշակերտների մեջ զարգացնելով հիմնականում անգիր անելու և սերտելու կարողությունը: Գիտատեխնիկական առաջընթացը ապացուցեց, որ ավելի կարևոր են սովորողների կիրառական և վերլուծական հմտությունների ձևավորումը:

Կրթությունը պետք է լինի հետազոտաhեն, ապագա սերունդը պետք է կարողանա հարցադրումներ առաջարկել, գտնել ապացույցներ, կիրառել գիտելիքը, հաղթահարել մարտահրավերները՝ դառնալով ստեղծարար մասնագետ»,- ասաց Ն. Քսաջիկյանը:

Արմինե Գրիգորյան

 www.1or.am 

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել
Ամենադիտված