Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրոնխիտի կանխարգելում. Ի՞նչ է պետք անել այս հիվանդությունից պաշտպանվելու համար

ՖՈՏՈ

Բրոնխիտը շատ տարածված հիվանդություն է, որը բնութագրվում է բրոնխներում բորբոքային պրոցեսներով: Սուր բրոնխիտների հիմնական պատճառը վարակներն են՝ վիրուսային կամ բակտերիալ: Քրոնիկ բրոնխիտները սովորաբար զարգանում են ոչ վարակիչ գրգռիչների երկարատեւ ազդեցությունից, ինչպիսին է փոշին:

Ի՞նչ կարելի է անել բրոնխիտները կանխարգելելու համար:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում թերապեւտ Լիանա Մովսիսյանը նշեց, որ բրոնխիտներից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում առաջին հերթին բացառել այս հիվանդության զարգացման ռիսկի գործոնները:

Օրինակ, 80-90% դեպքերում քրոնիկ օբստրուկտիվ բրոնխիտի զարգացման պատճառը ծխախոտի ծուխն է: Այդպիսի պացիենտներին, մասնագետի խոսքով, շատ կարեւոր է հրաժարվել ծխելուց, այդ թվում՝ պասիվ ծխելուց, քանի որ ծխախոտի ծուխը շնչելը ամեն դեպքում վնասում է մարդու շնչուղիները, նույնիսկ եթե ծխողը նա չէ։

Փորձագետի կարծիքով՝ եթե մարդիկ դադարեն ծխել հասարակական վայրերում եւ հատկապես երեխաների ներկայությամբ, դա կհանգեցնի բրոնխիտներով հիվանդացության զգալի նվազման, այդ թվում՝ երեխաների շրջանում, որոնք նույնիսկ ավելի խոցելի են ծխախոտի ծխի հանդեպ, քան մեծահասակները:

Եթե քրոնիկ բրոնխիտով հիվանդ մարդն աշխատում է մի վայրում, որտեղ նրա շնչուղիները ենթարկվում են վնասակար նյութերի ազդեցությանը, ապա նրան խորհուրդ է տրվում փոխել աշխատանքը՝ հիվանդության բարդությունների զարգացումից խուսափելու համար:

Ինչ վերաբերում է սուր բրոնխիտներին, շատ մասնագետներ խորհուրդ են տալիս պատվաստվել գրիպի եւ պնեւմոկոկային վարակի դեմ՝ քանի որ սուր բրոնխիտների սովորաբար հանգեցնում են վարակները, եթե մարդը չհիվանդանա, բրոնխիտի նման բարդությունների զարգացման հավանականությունը զգալիորեն ցածր կլինի:

Խորհուրդ է տրվում նաեւ ժամանակին բուժել ցանկացած մրսածություն, հավասարակշռված սնվել, հնարավորինս ֆիզիկապես ակտիվ լինել եւ պահպանել աշխատանքի ու հանգստի ռեժիմը: Այս ամենը դրականորեն կանդրադառնա առողջության վրա եւ կնվազեցնի մի շարք հիվանդությունների, այդ թվում` բրոնխիտների զարգացման ռիսկը:

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը Ուշադրություն. կդիտվեն ձյան առատ տեղումներԹուրքիան կես գրամ հետ չի կանգնել իր պայմաններիցԾանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ «Քաղաքական հակասեպտիկ. ինչպես է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց»4 անգամ կրակել են Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Խնածախում անհանգիստ են«Զորավարժություններ ենթատեքստով» Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը․ պատմության այս օրը (14 ապրիլ)7 բալ․ Երևանում վտանգավոր իրավիճակ էԺամեր շարունակ գազ չի լինելուՀայաստան-Թուրքիա սահմանին թnւրք երիտասարդ է կորել Մյանմայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհինԱպրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՄարզիկները կմասնակցեն Կատարում կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Ռուբլին արժևորվել է. փոխարժեքն այսօրՈղբերգական վթարը խլել է 16-ամյա աղջնակի կյանքը․ ՌԴՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ՀՀ-ումՎերին Լարսը փակ է միայն բեռնատարների համար Ֆիդան. Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համարWP. ՑԱԽԱԼ-ը պատասխանատու է Գազայում ՄԱԿ-ի շենքի վրա հարվածի և աշխատակցի մահվան համարԱպրիլի 13-ը Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրն է Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել էԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը. Թեհրան Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել «Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան». Արկադի ԴումիկյանԻրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի Թուրքիայի արևելքում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՕմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումիցՔանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ
Ամենադիտված