Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերի 24-ի աստղագուշակը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հագեցած, արդյունավետ օր է, որը ձեզ հնարավորություն կտա օգտակար շատ բաներ անել և՛ ձեզ, և՛ մյուսների համար: Նոր առաջադրանքներ կլինեն: Դրանք լուծելը հեշտ չի լինի, բայց ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Կկարողանաք կարգավորել հին տարաձայնությունները, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Նշանի որոշ ներկայացուցիչներ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանան: Հավանական են դրամական մուտքեր:

Աշխատեք նոր բան սովորելու և մյուսներից շուտ պիտանի տեղեկատվություն ստանալու ցանկացած հնարավորություն օգտագործել: Հետաքրքրասիրությունը լավ ծառայություն կմատուցի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվեք: Թեթևամտության ցանկացած դրսևորում այսօր անցանկալի է: Չարժե աստղերի աջակցության վրա հույս դնել այնտեղ, որտեղ իրավիճակից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Եթե ֆինանսական հարցերը լուծելիս չշտապեք, կկարողանաք շահավետ գործարքներ կնքել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի համար, այն հնարավորություն կտա հարթել մտերիմների հետ հարաբերությունները, վերջ տալ տարաձայնություններին: Կարող եք քննարկել ոչ վաղ անցյալի ոչ միանշանակ իրավիճակները և գլուխ հանել դրանց հետևանքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի հուզվեք, եթե օրվա առաջին կեսին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դա ամենահասարակ շրջանը չի լինելու, բայց որոշ հետաքրքիր հնարավորություններ կբացի. աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Հնարավոր են անսովոր առաջարկներ: Դուք կհամաձայնեք դրանց, չնայած՝ որոշակի կասկածներից հետո, բայց հաստատ չեք զղջա, որ հենց այդպիսի որոշում եք ընդունել:

Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Չի բացառվում՝ հետաքրքիր բան իմանաք: Նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործմանը միանգամից անցնել չեք կարողանա, բայց մտածածից չեք հրաժարվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգիստ օր է, որը հարմար է առօրյա գործերի, ընթացիկ հարցերի լուծման համար: Օրը հարմար չէ համարձակ փորձարկումների, վաղուց դրված նպատակներին հասնելու նոր ճանապարհ փնտրելու համար: Հիմա լավ է ավանդույթներն ու կանոնները չխախտեք: Դա ձեզ կազատի տհաճ պահերից, թույլ կտա լավ հարաբերություններ պահպանել այն մարդկանց հետ, որոնց հետ լեզու գտնելը սովորաբար հեշտ չէ:

Չեն բացառվում ընտանեկան թյուրիմացությունները, կենցաղային խնդիրները: Երբեմն կրկին կարգուկանոն հաստատելու համար պետք է ծախսեր անեք: Շատ դեպքերում խոսքը փոքր գումարի մասին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է կարևոր որոշումներ ընդունելու համար: Դուք ճիշտ կգնահատեք իրավիճակն ու ձեր հնարավորությունները, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ, պետք եղածից շատ ռիսկի չեք դիմի: Շատերին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, չեն բացառվում հետաքրքիր առաջարկները:

Օրը հարմար է ընկերական հանդիպումների և սիրային ժամադրությունների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Երեկոն հրաշալի գաղափարներ կբերի, որոնք շուտով կկարողանաք իրագործել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և ինչպես հասնել այդ փոփոխություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հագեցած ու արդյունավետ կլինի: Այդ հատվածում կարող եք միանգամից մի քանի գործով զբաղվել: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, ոչինչ չեք մոռանա, իրար չեք խառնի ու աչքաթող չեք անի: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված հին ծանոթներին:

Առավել հանգիստ կանցնի օրվա երկրորդ կեսը: Այն հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու, ցանկացած գործով զբաղվելու համար, որի համար վերջերս ժամանակ չէր մնում: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն: Չեն բացառվում նվերները, հաճելի անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լարված ու հոգնեցնող օր է: Ամեն ինչ ուզածի նման չի ստացվի, դուք հաճախ կվշտանաք փոքրիկ թյուրիմացությունների պատճառով, կանհանգստանաք իրադարձություններից, որոնք շուտով ոչ մի նշանակություն չեն ունենա: Աշխատեք լավատեսորեն տրամադրվել: Վճռականությունն ու ինքնավստահությունը թույլ կտան իրավիճակը դեպի լավը փոխել:

Աշխատեք ձեզանից ու շրջապատողներից շատ բան չպահանջել: Ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտությունը թույլ կտա խուսափել շփման մեջ լարված պահերից, կոնֆլիկտներից ու վեճերից: Երեկոյան մոտ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, բոլոր կարևոր զրույցներն արժե ծրագրել հենց այդ հատվածի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վառ, հագեցած օր է, որի իրադարձությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Դուք կաշխատեք առավելագույն օգուտ քաղել իրադարձությունների բարենպաստ ընթացքից, և դա ձեզ սովորաբար կհաջողվի: Հաճույքով կօգնեն ոչ միայն հին ընկերները, այլև մարդիկ, որոնց հետ վերջերս եք ծանոթացել:

Դուք շատերին դուր կգաք. չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նկատի ունեցեք, որ լավ է իրադարձությունները չշտապեցնեք: Հաճելի անկնկալներ են սպասվում նրանց, ովքեր չեն փորձում ամեն ինչ վերահսկել ու պատրաստ են թույլ տալ մեկ ուրիշին նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հույս դրեք ինտուիցիայի վրա: Նրա հուշումները հստակ կլինեն, երբ խոսք գնա անձնական հարաբերությունների մասին: Ձեզ համար հեշտ կլինի նոր ծանոթների մասին ճիշտ տպավորություն ստանալը, հասկանալը, թե ինչ են ուզում և ինչ են սպասում ձեզանից շրջապատողները: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել բարդ ու խճճված գործերում:

Հեշտությամբ կտրվի ուսումը. դուք արագ կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ, կիրառում կգտնեք ձեր գիտելիքներին: Առօրյա գործերը երբեմն կձանձրացնեն, բայց դուք դրանցից լավ գլուխ կհանեք, նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Երեկոն կուրախացնի հաճելի լուրերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է, որը կառանձնանա հաճելի, ձեզ համար հարմարավետ հուզական դաշտով: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների վրա լավ տպավորություն թողնելը. բավական կլինի միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք:

Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Այդ հատվածը հարմար է ապագայի ծրագրերը, ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը քննարկելու համար: Որոշում կընդունեք, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շրջապատողներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա. աշխատեք դրան փիլիսոփայորեն մոտենալ: Կարևոր կլինի վեճեր ու կոնֆլիկտներ թույլ չտալը. աշխատեք բոլոր սուր անկյունները հարթել: Վեճերի ժամանակ ձեր ճշմարտացիությունն ապացուցելու կարիք չկա. ժամանակ կանցնի, և բոլորը կընդունեն այն:

Հնարավոր են չծրագրված ուղևորություններ: Տանից հեռու հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով կուզենաք կյանքի կոչել: Նշանի շատ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և ինչ քայլեր է պետք անել նոր նպատակին արագ հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Դուք կաշխատեք ամեն ինչում լավագույն արդյունքին հասնել, և դա ձեզ կհաջողվի անել: Հնարավոր են համագործակցության առաջարկներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կզբաղվեն նրանով, ինչն իրենց վաղուց էր հետաքրքրում, արժանի կիրառում կգտնեն իրենց գիտելիքներին ու տաղանդներին:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, դուք մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք: Կարող եք խոսել բոլորի համար կարևոր բաների մասին՝ առանց վախենալու վեճերից: Մարդիկ, որոնք նախկինում համառում էին, հիմա զիջումների կգնան, եթե խնդրեք դրա մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ. պատմության այս օրը ( 26 դեկտեմբեր) Զոհերի թիվն ավելացել է․ նոր տվյալներ
Ամենադիտված