Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են մոլեգնել․ Associated Press-ի անդրադարձը (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև մոլեգնող պատերազմի և չդադարող գնդակոծությունների պայմաններում շատ բնակիչներ հրթիռներից ու հրետանային արկերից պատշպանվելու համար ապաստանել են նկուղներում, գրում է Associated Press թերթը։

Մի քանի ընտանիքներ, այդ թվում՝ երեխաներ և տարեց կանայք, ապաստան են գտել Ստեփանակերտի դպրոցի նկուղում, գրում է աղբյուրը՝ նշելով, որ «փոքր երեխաները խաղում և ծիծաղում էին, մինչև կանայք կերակուր էին պատրաստում և փորձում տաքացնել սառը դպրոցական նկուղը»։

Տեղի բնակիչներից մեկը թերթի թղթակցին հայտնել է, որ իր հինգ որդիներն առաջնագծում են՝ ընդգծելով, որ «նրանք պայքարում են Արցախում ապրելու իրենց իրավունքի համար»։

Թերթը նաև ընդգծում է, որ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին, իր երկրում պատրաստում է ադրբեջանցի զինվորականներին և նրանց անօդաչու թռչող սարքեր և հեռահար հրթիռային համալիրներ տրամադրում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 963 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում:

Եգիպտոսում շնաձուկը հարձակվել է երկու զբոսաշրջիկի վրա․ կա զոհ «Wildberries»-ի հիմնադիրը 75 հարկանի երկնաքեր է գնել Բայդենն ափսոսում է, որ դուրս եկավ նախագահական մրցապայքարից և կարծում է, որ կհաղթեր Թրամփին Կանադայում ինքնաթիռը վայրէջք կատարելիս բոցավառվել է «Շատ սեր բոլորիդ»․ Ռոմելա Սարգսյանի ու Գեւորգ Գրիգորյանի նոր ռոմանտիկ հոլովակը «Գազպրոմ»-ը հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով Մբապեն դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ երեք ֆուտբոլիստների շարքից, նրա տեղը զբաղեցրել է Յամալը. Transfermarkt Տորնադոներ են հարվածել Տեխասին և Միսիսիպիին․ առնվազն 2 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել Համացանցում է հայտնվել Boeing 737-800-ի կործանման կադրերը (տեսանյութ) Երկրաշարժ՝ Կասպից ծովումՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցելՀարավային Կորեայում 7-օրյա սուգ է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբՈրոնք են 2025 թվականի հունվարի ամենավտանգավոր օրերը Լարսը փակ է բեռնատարների համար Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է, ձերբակալություններ են սկսվելԱլիևը փոխհատուցում է պահանջել Ռուսաստանից Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես են անցկացնում կիրակին Իջևանում (լուսանկարներ) ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանում ռուսների գտնվելու կանոնները խստացնելու Բաքվի ծրագրերինԼավրով. Սիրիայում ռուսաստանյան բազաների տեղակայումը նախատեսված է գործող միջպետական ​​պայմանագրերովԽորվաթիայում նախագահական ընտրություններ ենՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է3-րդ ավիավթարն այսօր. Ամստերդամ մեկնող չվերթը Օսլոյի օդանավակայանում վթարային վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքուղուց Որ ավելի ուրախ անցներ․ Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ նիստում Փաշինյանի հետ միջադեպը Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել ավտոբուսում. այն վերածվել է մոխրակույտի Փորձագետը բացատրել է Ադրբեջանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների առաջացումըԷլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարումՓորձագետ Բոբրովսկին նշել է այն երկրները, որոնք առավել շատ են շահել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներիցՄանրամասներ՝ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի շղթայական վթարից․ կա զոհ և տուժածներ Հարավային Կովկասում Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քաղաքականությամբ հարվածեցին ռուսական ազդեցությանը. Աբրահամյան Երախտապարտ եմ ինձ հավատացողներին. Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն Հայաստանը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար Վթարային անջատումներ. մինչև ժամը 21:00-ը ջուր չի լինի Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը«Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում Անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում «Ազգը խելագարվե՞լ է». Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է պետք ՀՀ նախկին նախագահների հետ բանավեճըՀրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհԵրևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ էՀովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր ԱՊՀ գագաթնաժողովն ամփոփել է տարինԱրարատի մարզում բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ Վախճանվել է հանրահայտ դերասան Մհեր Մկրտչյանը. պատնության այս օրը ( 29 դեկտեմբեր)Հարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվել, 179 մարդ համարվում է անհետ կորած, կան զոհերԱյրվել է ավտոբուս․ տուժածներ չկան «Գազպրոմը» հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Երկրաշարժ է զգացվել Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ Բեյրութի օդանավակայանում բռնել են Բաշար Ասադի ազգականներին ՌԴ-ում կարգելվի ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային»
Ամենադիտված