Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասես, որ ես մահացել եմ հերոսի մահով ու գրանատները քաշեց. կամավոր Վաչագանը պայթեցրել է իրեն ու հակառակորդին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Hraparak.am-ը գրում է. 34-ամյա Վաչագան Նահապետյանն մարտի դաշտում ընկել է հերոսի մահով։ Նա հասցրել է փրկել իր զինակից ընկերների կյանքը եւ նրանք պատմում են Վաչագանի անպատմելի հերոսության մասին։ Վաչագանը Արմավիրի մարզի Արմավիր գյուղից էր, միջին խավի ընտանիքից, զբաղվում էր հողագործությամբ։ Ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս երեխա։ Պատերազմի մասին իմանալուց հետո կամավոր մեկնել է ռազմաճակատ, օրեր շարունակ մարտեր մղել։ «Պետք է մեկ դիրք գրավեինք 6 հոգով, որ չբարձրանար թշնամին մեր կողմը։ Մեր դիրքն ու Վաչոյենց դիրքն այն տարածության վրա էր, որ իրենք իմ ձախ կողմն էին պահում, ես հետ էի իրենցից։ Մենք որ գնացինք այդ դիրք, չհասցրինք, չբարձրանալու հրաման եկավ, որ վերեւում նստած են թշնամիները։ Սկսեցին մեր վրա կրակելը, ձախ կողմից Վաչոյենք իրենց դասակով մեր թիկունքը պահեցին, որ մենք կարողանայինք նահանջել։ Նահանջ եկանք այդ 6 հոգիս։ Վաշտի հրամանատարն ինձ տեսավ, ասեցի՝ ո՞վ էր մեր թիկունքը պահողն, ասաց՝ երրորդ դասակը, ես էլ որ դասակների հետ շփվել եմ, բոլորի հետ ծանոթացել եմ, մի տեղ հաց ենք կերել, ճանաչում էի։ Այնպես էր իրավիճակը, որ իրենց դասակը թույլ դասակ էր, ծանր զենքը իմ մոտ էր, իմ դասակում էր։ Ես ու իմ ընկեր Հարութը գնացինք իրենց որպես օգնություն՝ ծանր զենքով, մի 2 օր մնացինք իրենց մոտ։ Այդ 2 օրվա մեջ էլի նույն կարգավիճակով ապրեցինք, ավելի հարազատացանք»,-պատմում է զոհվածի զինակից ընկեր Վախթանգը։ Մեր զրուցակցի խոսքով՝ 5 հոգով պետք է ճանապարհը փակեին, որ թշնամին չանցներ․ «Վաշտի հրամանատարը հրաման տվեց, որ 5 հոգի պետք է նստեն, ես իմ կամքով եմ առաջինը գնացել, Վաչոն, մեկ էլ էն մյուս վաշտի հրամանատարը՝ Արթուրը, Հարութը, ես, Վաչոն եւ Վահեն գնացել ենք, որ այդ ճանապարհը փակենք։ Մինչեւ տեղ հասնելը սկսեցին ռմբակոծել, հրաշքով փրկվեցինք, հելանք, դիրքավորվեցինք։ Այնուհետեւ ժամը մինչեւ 1։20 արթուն ենք եղել, ասի՝ տղերք, 3-րդ օրն է չեմ քնել, 10 րոպե փոսի մեջ աչքս կպցնեմ, արթուն մնացեք, տղերքն ասեցին՝ լավ։ Այնպես ստացվեց, որ այդ 10 րոպեն դարձավ ճակատագրական բոլորիս համար։ Երեւի 10 րոպե աչքս կպել է, Վաչոյի ձայնից արթնացա, գոռաց՝ ո՞վ է, ինքն իմ կողքը չէր, այլ փոսի մեջ էր։ Ես վեր թռա, մոտավոր 30 հոգի հետեւներիցս դիրքավորված, մենք բլուրի մեջտեղում էինք, հետեւից սկսեցին կրակել մեզ վրա։ Դեմն էլ արդեն 40-50 հոգի էին վազում՝ կրակելով վրաներս։ Այդ ժամանակ առաջին կրակոցը, որ եղել է, Վաչոն գլխից վիրավորվել է։ Գոռաց՝ Վախթանգ, ես գլխից վիրավոր եմ, ինձ խփում եմ, ասի՝ տենց բան չանես, ասի՝ քեզ փոսից քցի դուրս։ Թռավ ինքը բլուրի վրա, ես այդ պահին, որ զենքը ֆռռացրի, որ դեմը բացեմ, ինձ մեջքից խփեցին, հասցրել եմ ձախ ձեռով գրանատ քաշեմ, գցեմ, որ դեմս բացվի։ Վաչոյին ասի՝ գլորվի հետս ընկնենք մոշի ծառերի մեջ, Վաչոն ասեց՝ ես վիրավոր եմ, ի վիճակի չեմ գլորվելու։ Երեւի մի 5 մետր գլորվել էի, ասեց՝ Վախթանգ, բոլորին կասես, որ ես մահացել եմ հերոսի մահով ու գրանատները քաշեց։ 6 հոգի վրա էին տվել Վաչոյին, ասեց՝ կասես, որ ես հերոս եմ եղել, ես գերի չեմ գնա։ Գրանատները քաշեց ու տրաքեց իրենց հետ։ Դրանից հետո մի 40 րոպե ես եմ մնացել մոշի ծառերի մեջ, էն 3 հոգին էլ արդեն գնացել էին»,-արցունքները աչքերին դեպքի մասին պատմում է ընկերը։ Վաչագանի քայլից հետո, երբ հնարավորություն է եղել, զանգահարել է հրամանատարին, պատմել ընկերոջ արածի մասին․ «Իրենք գիտեին, թե ես էլ եմ ինձ խփել, եկան ինձ հանեցին։ Վաչոյի պես էլի տղերք կան»։ Նա նաեւ նշում է՝ ընկերոջ սխրանքի մասին պետք է բոլորն իմանան։
Source: https://armlife.am/news/127261.html

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը Ուշադրություն. կդիտվեն ձյան առատ տեղումներԹուրքիան կես գրամ հետ չի կանգնել իր պայմաններիցԾանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ «Քաղաքական հակասեպտիկ. ինչպես է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց»4 անգամ կրակել են Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Խնածախում անհանգիստ են«Զորավարժություններ ենթատեքստով» Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը․ պատմության այս օրը (14 ապրիլ)7 բալ․ Երևանում վտանգավոր իրավիճակ էԺամեր շարունակ գազ չի լինելուՀայաստան-Թուրքիա սահմանին թnւրք երիտասարդ է կորել Մյանմայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհինԱպրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՄարզիկները կմասնակցեն Կատարում կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Ռուբլին արժևորվել է. փոխարժեքն այսօրՈղբերգական վթարը խլել է 16-ամյա աղջնակի կյանքը․ ՌԴՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ՀՀ-ումՎերին Լարսը փակ է միայն բեռնատարների համար Ֆիդան. Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համարWP. ՑԱԽԱԼ-ը պատասխանատու է Գազայում ՄԱԿ-ի շենքի վրա հարվածի և աշխատակցի մահվան համարԱպրիլի 13-ը Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրն է Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել էԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը. Թեհրան Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել «Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան». Արկադի ԴումիկյանԻրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի Թուրքիայի արևելքում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՕմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումիցՔանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ
Ամենադիտված