Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնանք, նորից հաղթենք. զոհված պահեստազորային Մկրտիչ Ղարիբյանը նաև ապրիլյան պատերազմի մասնակից էր (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Կենսուրախ, բարեսիրտ, ընկերասեր, հայրենասեր, մեծ սրտի տեր մարդ։ Այսպիսինն էր հարազատների հիշողություններում Մկրտիչ Ղարիբյանը, ով հայրենիքի սահմանների պաշտպանության համար թշնամու դեմ մղվող պայքարում մեկ ամիս շարունակ առաջնագծում կռվելուց հետո զոհվեց։

«Պատերազմի առաջին օրն էր, ընկերներով հավաքված էինք, Մկրտիչն ասաց՝ գնանք կամավորագրվենք՝ մեր երկիրը պաշտպանենք։ Նույն օրը՝ երեկոյան իրեն թուղթ եկավ, ու ինքը չհասցրեց որպես կամավոր գնա,  այլ  որպես պահեստազորային գնաց ու մեկ ամիս պայքարեց թշնամու դեմ։ Ասում էր, որ մենք չգնանք, ո՞վ պիտի գնա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մանկության ընկերը՝ Վազգեն Մկրտչյանը։

28-ամյա Մկրտիչը Երևանից էր, զբաղվում էր հանդիսությունների կազմակերպմամբ։ Երաժշտական գործիքներ՝ սինթեզատոր և դհոլ էր նվագում:

Քույրը՝ Լուսինե Ղարիբյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ իր և եղբոր տարիքային տարբերությունը 10 տարի է, եղբորը մեծացնելու ու դաստիարակելու  հարցում իր ներդրումը շատ մեծ է եղել։ Մկրտիչն ու Լուսինեն շատ կապված էին իրար հետ։

«Ոնց որ սրտիցս պոկեն ու տանեն»,- արցունքն աչքերին նկատում է Լուսինեն։

Մկրտիչի անբաժանելի ընկերը 5-ամյա Գևորգն էր՝ Լուսինեի որդին։

«Ման է գալիս քեռուն, նկարներին է նայում, չի հավատում․․․։ Իրար հետ շատ կապված էին, Մկրտիչը որտեղ գնում, Գևորգին տանում էր իր հետ»,- ասաց քույրը։

 «Երեխայի հետ երեխա, մեծի հետ մեծ։ Ես չեմ տեսել նման մարդու, իր տեսակն ուրիշ էր, բարի, ընկերասեր, հարգանք ու պատիվ ունեցող մարդ։ Եղբայրս ամեն ինչի մասին մտածում էր, ամեն մեկի հոգսի մեջ մտնող, հասնող, անգին մարդ էր, և ինքը գնաց էդ ճակատում հերոսաբար կռվեց»,- Մկրտիչի մասին պատմում է մյուս քույրը՝ Մարինեն։

Պատերազմի ընթացքում քույրերը եղբոր հետ կապ են ունեցել։ Մարինեն ասում է՝ ոչ մի բանից չէր դժգոհում, վստահ էր, որ հաղթանակած հետ է գալու։

 «Ես իրեն տրտնջալիս չեմ լսել, ասում էր՝ ամեն ինչ լավ է, մենք հաղթելու ենք։ Մենք հարցնում էինք՝ սա վերջ ունի՞, գալո՞ւ ես, ինքն ասում էր՝ կվերջացնենք ու կգանք, տղերքի հետ եմ, մենք հայրենիքի համար ենք կռվում։ Հարցնում էինք՝ ինչի՞ կարիք ունեք, ասում էր՝ ամեն ինչ կա, նորմալ է, դուք հանգիստ եղեք, մենք կվերջացնենք ու կգանք։ Ես շնորհակալ եմ մորս, որ նման արծիվ ու հզոր որդու է ծնել ու դաստիարակել, հպարտ եմ, որ իր նման եղբայր ունեմ»,- ասաց քույրը՝ հավելելով, որ Մկրտիչը մասնակցել էր նաև ապրիլյան պատերազմին։

«Հենց իմացավ էս պատերազմի մասին, ասաց՝ պիտի գնանք նորից հաղթենք, որովհետև ինքը միշտ հաղթանակով հետ է եկել։ Դրա համար իր նպատակը հաղթելն էր»։

Մկրտիչը զոհվել է հոկտեմբերի 28-ին, թե ի՞նչ հանգամանքներում՝ դեռ հստակ չի։ Մանկության ընկերոջ՝ Վազգենի տեղեկություններով, Մկրտիչը  բեկորային վնասվածքներ էր ստացել, որոնք անհամատեղելի էին կյանքի հետ։ Վերջին անգամ  Մկրտիչի հետ նրա մահից մի քանի ժամ առաջ էր խոսել։

«Տրամադրությունը բարձր էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, մենք հաղթելու ենք։ Վստահ եմ՝ ոնց ինքն է ասել՝ էդպես էլ լինելու է։ Մեր ընկերներից էլի տղերք կան Արցախում, վստահ եմ՝ մուռը հանելու են»,- նշեց Վազգենը։

 Նրա հիշողություններում Մկրտիչը կմնա որպես հայրենասեր, շնորհալի  ու շրջապատին նվիրված մարդ։

«Նա պատրաստակամ էր բոլորին օգնելու, նույնիսկ անծանոթ մեկը  դիմեր իրեն, պատրաստ էր օգնել։ Եթե մեկն իրեն վատություն էր անում, չէր պատասխանում դրան։ Ասում էր՝ ես լավն անեմ, թող ինքն իրեն վատ զգա։ Ոսկի տղա էր»,- հավելեց Վազգենը։

28-ամյա Մկրտիչ Ղարիբյանին երեկ՝ նոյեմբերի 1-ին,  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինվորական կարգով՝ Հայաստանի օրհներգի և պատվո համազարկի ներքո հողին են հանձնել։

«Wildberries»-ի հիմնադիրը 75 հարկանի երկնաքեր է գնել Բայդենն ափսոսում է, որ դուրս եկավ նախագահական մրցապայքարից և կարծում է, որ կհաղթեր Թրամփին Կանադայում ինքնաթիռը վայրէջք կատարելիս բոցավառվել է «Շատ սեր բոլորիդ»․ Ռոմելա Սարգսյանի ու Գեւորգ Գրիգորյանի նոր ռոմանտիկ հոլովակը «Գազպրոմ»-ը հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով Մբապեն դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ երեք ֆուտբոլիստների շարքից, նրա տեղը զբաղեցրել է Յամալը. Transfermarkt Տորնադոներ են հարվածել Տեխասին և Միսիսիպիին․ առնվազն 2 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել Համացանցում է հայտնվել Boeing 737-800-ի կործանման կադրերը (տեսանյութ) Երկրաշարժ՝ Կասպից ծովումՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցելՀարավային Կորեայում 7-օրյա սուգ է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբՈրոնք են 2025 թվականի հունվարի ամենավտանգավոր օրերը Լարսը փակ է բեռնատարների համար Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է, ձերբակալություններ են սկսվելԱլիևը փոխհատուցում է պահանջել Ռուսաստանից Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես են անցկացնում կիրակին Իջևանում (լուսանկարներ) ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանում ռուսների գտնվելու կանոնները խստացնելու Բաքվի ծրագրերինԼավրով. Սիրիայում ռուսաստանյան բազաների տեղակայումը նախատեսված է գործող միջպետական ​​պայմանագրերովԽորվաթիայում նախագահական ընտրություններ ենՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է3-րդ ավիավթարն այսօր. Ամստերդամ մեկնող չվերթը Օսլոյի օդանավակայանում վթարային վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքուղուց Որ ավելի ուրախ անցներ․ Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ նիստում Փաշինյանի հետ միջադեպը Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել ավտոբուսում. այն վերածվել է մոխրակույտի Փորձագետը բացատրել է Ադրբեջանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների առաջացումըԷլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարումՓորձագետ Բոբրովսկին նշել է այն երկրները, որոնք առավել շատ են շահել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներիցՄանրամասներ՝ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի շղթայական վթարից․ կա զոհ և տուժածներ Հարավային Կովկասում Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քաղաքականությամբ հարվածեցին ռուսական ազդեցությանը. Աբրահամյան Երախտապարտ եմ ինձ հավատացողներին. Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն Հայաստանը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար Վթարային անջատումներ. մինչև ժամը 21:00-ը ջուր չի լինի Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը«Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում Անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում «Ազգը խելագարվե՞լ է». Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է պետք ՀՀ նախկին նախագահների հետ բանավեճըՀրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհԵրևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ էՀովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր ԱՊՀ գագաթնաժողովն ամփոփել է տարինԱրարատի մարզում բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ Վախճանվել է հանրահայտ դերասան Մհեր Մկրտչյանը. պատնության այս օրը ( 29 դեկտեմբեր)Հարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվել, 179 մարդ համարվում է անհետ կորած, կան զոհերԱյրվել է ավտոբուս․ տուժածներ չկան «Գազպրոմը» հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Երկրաշարժ է զգացվել Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ Բեյրութի օդանավակայանում բռնել են Բաշար Ասադի ազգականներին ՌԴ-ում կարգելվի ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային» Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը (տեսանյութ)
Ամենադիտված