Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օղակը սեղմվում է, իսկ մենք զբաղված ենք ինչո՞վ. Ալիևի նոր հավակնությունը Հայաստանի հանդեպ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ ունի Նախիջևանն ու, այսպես ասած, «ցամաքային» Ադրբեջանը միջանցքով կապելու գաղափար, որին կողմ են Պուտինն ու Էրդողանը: Ալիևն, ըստ էության, խոսում է Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի մասին՝ չտալով Հայաստանի և Հայաստանի ղեկավարի անուն: Այն, որ Ալիևը չի խոսում Հայաստանի կողմ կամ դեմ լինելու մասին, սա դեռ կարելի է հասկանալ և դիտարկել թշնամական կարգավիճակների տեսանկյունից, առավել ևս, որ նա իրեն համարում է հաղթող և բացահայտ արհամարհանքով է խոսում Հայաստանի վարչապետի հասցեին: Սակայն տարօրինակն այն է, որ այդ միջանցքի մասին հայտարարությունն առանց մեկնաբանության է թողնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ավելին, հայտարարել է, որ ղեկավարների շփման օրակարգում տրանսպորտային հարցերն առկա են: Մինչդեռ, տրամաբանությունը հուշում է, որ գոնե Պեսկովը Ալիևին պետք է հիշեցներ Հայաստանի գոյության, ըստ այդմ՝ Հայաստանի համաձայնության մասին՝ նշելով, որ կարևոր չէ, թե ինչ են մտածում Պուտինն ու Էրդողանը, որովհետև միջանցքը կարող է անցնել միայն Հայաստանի տարածքով, հետևաբար՝ կարևոր է, թե ինչ է մտածում Հայաստանը: Բայց եթե այդ մասին չի խոսում Կրեմլի խոսնակը՝ և, թերևս, գուցե պարտավոր չէ, ապա Հայաստանում պետական դիրքորոշման համար պատասխանատու որևէ բանախոս կամ խոսնակ պարտավոր է անդրադառնալ և հիշեցնել Հայաստանի մասին:

 

Ի վերջո, մենք գտնվում ենք իսկապես հասկանալիորեն չափազանց բարդ մի ճամփաբաժանին, երբ պատերազմն ավարտված է, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ իրողությունների բերումով, պարտության արատավոր «էֆեկտը» շարունակվում է ամենատարբեր քաղաքական ու մարդասիրական խնդիրների տեսքով, ինչպես, օրինակ, ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցը: Իհարկե, այս հարցերը լուծելու համար, այդ հարցերում Հայաստանի ձայնի իրավունքի համար երկրում շատ կարևոր է ներքին կայունությունը: Մյուս կողմից, սակայն, կայունությունն ինքնին դեռ չի նշանակելու որևէ լուծում, որովհետև ծանրակշիռ գործոնները Հայաստանի ձեռքից կորսվել են պատերազմի հետևանքով: Ըստ այդմ, Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի առավելագույնս արագ վերականգնմանը կամ, այսպես ասած, փոխարինող գործոնների ձևավորմանը: Չի նկատվում կամ նշմարվում հենց այդ գործընթացը: Այն դեպքում, երբ մեր շուրջ փաստորեն շարունակվում է օղակի սեղմման գործընթացը: Մենք այդ ընթացքում զբաղված ենք ներքին հարաբերություններ պարզելով, որովհետև, հակառակ դեպքում, օրինակ, Հայաստանի քաղաքական ուժերը կառավարող ուժից ոչ պակաս անհրաժեշտություն ունեն՝ որպես քաղաքականության սուբյեկտներ, իրենց կարծիքը արտահայտել մեր շուրջը ծավալվողի առնչությամբ բովանդակային առումով: Այսինքն՝ դիտարկել ոչ միայն քննադատության առիթներն ու պատճառները, այլ նաև դրան զուգահեռ արտահայտել սեփական դիրքորոշում: Օրինակ՝ ինչպիսի՞ն է Հայաստանի քաղաքական ուժերի դիրքորոշումը Ալիևի հավակնության և ՌԴ նախագահ Պուտինի և Էրդողանի հավանության առնչությամբ:

https://www.1in.am/

Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ. պատմության այս օրը ( 26 դեկտեմբեր) Զոհերի թիվն ավելացել է․ նոր տվյալներ
Ամենադիտված