Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտրած տաշտակի առաջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատերը կհիշեն, որ ընդամենը երեք տարի առաջ թվում էր, թե մեր անկախության ավելի քան քառորդդարյա ընթացքում հասել ենք այնպիսի հանգրվանի, որ պետականությունն այլևս որպես այդպիսին կայացած է և ոչ մի լուրջ սպառնալիք չի կարող այն սասանել։ Ավաղ, իրականությունն այլ էր։ Այսօր մեր պետականությունը՝ Հայաստանը և Արցախը, հայտնվել են լրջագույն վտանգի առջև։ Արցախի ահռելի մասը կորսվել է, Հայաստանի սահմանները վտանգվել և պաշտպանունակությունը թուլացել։ Ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը եղել է այն մոլորությունը, որ մենք դարեր շարունակ պետությունից զրկված լինելուց հետո, իբր թե, սկսել ենք գիտակցել, թե ինչ է անկախությունն ու պետությունը, ինչպես պետք է այն պաշտպանել թշնամիներից, ում հետ պետք է դաշնակից լինել։ Իրականում մենք, որպես հավաքական միավոր, այդ ամենը այդպես էլ չգիտակցեցինք։ Ավելին, Խորհրդային Միությունից դուրս գալու պահին անկախության արժեքի գիտակցումը անհամեմատ ավելի բարձր էր, քան հիմա, երբ գրեթե 30 տարի այն ունենք։

Բանն այն է, որ տարիներ, տասնամյակներ շարունակ, ստեղծելով պետությունը բնութագրող հիմնական համակարգերը՝ բանակը, ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, մեր արժույթն ու բանկային համակարգը, հարկային, առողջապահական, սոցիալական համակարգը, պետական ծառայություն համակարգը և այլն, մենք թերացել ենք մի մեծ հարցում՝ անտեսել ենք պետական գաղափարախոսության կարևորությունը։ Մենք կրթական ծրագրերում՝ մանկապարտեզ, դպրոց, բուհ, երաժշտության, գրականության մեջ, ֆիլմերում չենք ներարկել պետականության կարևորությունը, չենք դաստիարակել և քարոզել պետության ստեղծման մեր անցած ճանապարհը, չենք ներկայացրել մեր հերոսներին՝ զոհված և առավել ևս ողջ, որոնք կերտել են մեր հաղթանակները, չենք շեշտել այդ հաղթանակների դերը մեր բուն գոյության հարցում, չենք շեշտել մեր երկրի՝ անվտանգության առումով բարդ տարածաշրջանում գտնվելը, որտեղ մեր երկու հարևանները ամեն պահ ցանկանում են ոչնչացնել մեզ և որը թույլ չտալու համար անհրաժեշտ է մեր դաշնակից Ռուսաստանի հետ սերտ համագործակցություն ու դրան դեմ հանդես եկող ցանկացած մոտեցման հանդեպ անհանդուրժողականությունը։

Չենք կարևորել արտաքին միջամտությունների դեմ իմունիտետ ստեղծելու անհրաժեշտությունը։ Ավելին մեր դռները հատկապես վերջին 7-8 տարիներին լայնորեն բացել ենք արտերկրից ֆինանսավորովող զանազան կազմակերպություններիկ առջև՝ սկսած տխրահռչակ Սորոսի հիմնադրամներից վերջացրած ամերիկյան, բրիտանական, գերմանական և արևմտյան պետական միջոցներից ֆինանսավորվող այլ հիմնադրամները, լրատվամիջոցները, որոնք այս ողջ ընթացքում քայքայիչ աշխատանք են տարել մեր պետության դեմ։ Մենք մոռացանք մեր համազգային զարթոնքը 1988-ին։ 30 տարի անց մենք ունեցանք դեգրադացված հասարակություն՝ հիմնարար կրթությունից զուրկ և իրեն մատուցվող ապազգային արժեքներին դավանող երիտասարդություն, դրան զուգահեռ՝ արժեքների ձևախեղում ունեցած ավագ սերունդ։ Մեզ համար այլևս պետությունը, Արցախը առաջնային չէին, մեզանում բթացել էր վտանգի զգացումը, որ բխում էր մեր հարևաններից։ Մինչ օրս էլ շատերը դա չեն գիտակցում և ապրում են այնպես, կարծես թե Հայաստանը Նոր Զելանդիան է՝ շրջապատված օվկիանոսով, որտեղից ոչ մի թշնամական հարձակում չի սպասվում։ Մեր մեջ սերմանեցին ատելություն միմյանց նկատմամբ, օգտագործելով «թալան», «կոռուպիցա», «ժողովրդավարություն», «եվրոպական արժեքներ», «հանդուրժողականություն» և նմանատիպ այլ արտահայտություններ, որոնք մշտապես կիրառվում են որևէ պետության դեմ պատերազմ վարելու և ներսից քայքայելու համար։

Ըստ էության, մեր զգոնությունը այն աստիճան է բթացել, որ դեռ չենք գիտակցում, որ մեր դեմ պատերազմը սկսվեց դեռևս երկուսուկես տարի առաջ։ Այս ընթացքում Հայաստանում իշխանությունը զավթած ուժը հետևողականորեն քայքայեց ու թուլացրեց մեր պաշտպանունակությունը՝ բանակն ու մյուս ուժային կառույցները, կաթվածահար արեց պետական կառավարման ողջ համակարգը՝ ստեղծելով իդեալական պայմաններ արտաքին ներխուժման համար՝ ինչը շատ չուշացավ։ Բավական է միայն լսել, թե ինչ թեթևությամբ է խոսում մեր կորուստների մասին երկրի ղեկին հայտնված անձը և ինչպես է դրան աձագանքում հասարակության մի ստվար հատվածը, հասկանալու համար, թե ինչ մտավոր և արժեքային հետընթաց ենք ապրել։ Անցած 30 տարում երկու սերունդ պայքարեց, տասնյակ հազարավոր մարդիկ արյուն թափեցին հայկական տարածքներ ազատագրելու համար, հարյուր հազարավորների ջանքերով ստեղծեցինք պետություն և մենք ինքներս մեր տառապանքներն ու զոհողությունները ի չիք դարձրեցինք և այդպես հեշտությամբ մոռացանք։ Իրեն վարչապետ համարողը ցնցման մեջ է ընկնում իր օծանելիքի կորցնելուց և անմեղսունակ հայացքով, առանց ցավի որևէ նշույլի հայտնում, որ 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց և մենք կորցրեցինք Արցախի ահռելի մասը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը Ուշադրություն. կդիտվեն ձյան առատ տեղումներԹուրքիան կես գրամ հետ չի կանգնել իր պայմաններիցԾանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ «Քաղաքական հակասեպտիկ. ինչպես է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց»4 անգամ կրակել են Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Խնածախում անհանգիստ են«Զորավարժություններ ենթատեքստով» Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը․ պատմության այս օրը (14 ապրիլ)7 բալ․ Երևանում վտանգավոր իրավիճակ էԺամեր շարունակ գազ չի լինելուՀայաստան-Թուրքիա սահմանին թnւրք երիտասարդ է կորել Մյանմայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհինԱպրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՄարզիկները կմասնակցեն Կատարում կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Ռուբլին արժևորվել է. փոխարժեքն այսօրՈղբերգական վթարը խլել է 16-ամյա աղջնակի կյանքը․ ՌԴՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ՀՀ-ումՎերին Լարսը փակ է միայն բեռնատարների համար Ֆիդան. Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համարWP. ՑԱԽԱԼ-ը պատասխանատու է Գազայում ՄԱԿ-ի շենքի վրա հարվածի և աշխատակցի մահվան համարԱպրիլի 13-ը Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրն է Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել էԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը. Թեհրան Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել «Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան». Արկադի ԴումիկյանԻրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի Թուրքիայի արևելքում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՕմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումիցՔանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ
Ամենադիտված