Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 10)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, ֆուտբոլի միջազգային օր, Ռուսաստան՝ Մարինէլյան գրերի օր, Թաիլանդ՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1827 - Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:

1864 - Ռուսական սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվում է Կամիշին:

1888 - ծնվել է մատենագետ Արմենակ Սալմասլյանը:

1901 - Ռիգայում տեղի ունենում է Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստեփան Շահումյանը ղեկավարում էր հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը:

1917 - Թիֆլիսում բացվում է կովկասյան բանակի երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունել Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:

1918 - հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում գնդապետ Դոլուխանովի ղեկավարած հայկական ուժերը Ուլուխանլու և Քամառլու գյուղերը գրավելուց հետո սկսել են հարձակումը Շարուրի ուղղությամբ և գրավել Դավալու խոշոր բնակավայրը:  

1920 - ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունել բանկերը ազգայնացնելու մասին:

1937 – վախճանվել է ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի առաջին Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար Քրիստափոր Արարատյանը:

1957 - ծնվել է բանաստեղծ, գրականագետ, մամուլի տեսաբան Դավիթ Պետրոսյանը:

1988 - Հայաստանում ձերբակալվել են Ղարաբաղ կոմիտեի (հետագայում Հայոց Համազգային Շարժում) անդամների մեծ մասը:

1991 – Արցախում անց է կացվել անկախության հանրաքվե։ Հանրաքվեին մասնակցել է  ընտրողների 82%-ը, որոնց 98%-ը կողմ է արտահայտվել Արցախի անկախությանը։

1998 - վախճանվել է գյուտարար, ինժեներ Մանուկ Աթոյանը:

2004 - վախճանվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:

2005 - Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի գերեզմանատանը ադրբեջանցիները սկսել են ջարդել խաչքարերը և նետել Արաքս գետը, որը շարունակվել է 4 օր:

2006 - ձերբակալվել են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության ղեկավարներից Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանին և Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանին:

2007 - Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից արժանացել է Աշխարհում մամուլի ազատության հերոսի կոչման:

2010 - ազգային ժողովում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը տապալվել է, քանի որ  կոալիցիոն ուժերը չեն մասնակցել քվեարկությանը:

2010 – վախճանվել է ամերիկահայ ռեժիսոր և գրող, Հայոց ցեղասպանությունը վերապրած Մայքլ Հակոբ Հակոբյանը:

2016 — վախճանվել է հայ խորհրդային թատրոնի և կինոյի ռեժիսոր Սերգեյ Միքաելյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 59 - Կլոդ Պուբլիոս Պլուտարքոսը, հրաժարվելով պատրիկությունից, ընտրվել է ժողովրդական տրիբուն:

մ.թ.ա. 36 - ստեղծվել է մայա ցեղի օրացույցի մեզ հասած ստելլան (պեղումներ Մեքսիկայի Չայապս-դե-Կորսայում):

1198 –վախճանվել է արաբ բժիշկ և փիլիսոփա Ավերրոեսը (Իբն-Ռուշդ):

1520 —Մարտին Լյութերը հրապարակայնորեն այրել է իրեն եկեղեցուց վտարելու պապի  Exsurge Domine բուլլան:

1610 – ծնվել է հոլանդացի գեղանկարիչ և գրաֆիկ Ադրիան վան Օստադեն:

1798 – ծնվել է ռուս նկարիչ և ճարտարապետ Ալեքսանդր Բրյուլլովը:

1817 – Միսսիսիպին դարձել է ԱՄՆ-ի 20-րդ նահանգը։

1821 – ծնվել է ռուս բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովը:

1822 - ծնվել է ռուս սոցիոլոգ, մշակութաբան, հրապարակախոս, պանսլավիզմի իդեոլոգ Նիկոլայ Դանիլևսկին:

1828 — Պետրոս Մեծի հրամանով Սանկտ Պետերբուրգում հիմնադրվել է Տեխնոլոգիական ինստիտուտը:

1830 – ծնվել է ամերիկացի բանաստեղծուհի Էմիլի Դիքինսոնը։

1848 – Լուի Նապոլեոն Բոնապարտը ընտրվել է Ֆրանսիական Հանրապետության առաջին նախագահ:

1851 – վախճանվել է գերմանացի գյուտարար Կարլ Դրեզը, որի անունով է կոչվում դրեզինան՝ ձեռքի ուժով ռելսի վրայով տեղաշարժվող փոխադրամիջոցը:

1877 – Բուլղարիայի հյուսիսային մասում գտնվող Պլևնա քաղաքը, որը կարևոր երկաթուղային և ճանապարհային խաչմերուկ է, ընկել է ռուսների կողմից իրականացրած 5 ամսյա շրջափակումից հետո, իսկ 40 000-անոց թուրքական կայազորը հանձնվել է:

1896 – վախճանվել է շվեդ քիմիկոս, ինժեներ, գյուտարար, նոբելյան մրցանակը սահմանած Ալֆրեդ Նոբելը:

1901 – հանձվել են առաջին Նոբելյան մրցանակները։

1941 — երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հարավ-Չինական ծովում ճապոնական ափային ավիացիայի կողմից խորտակվել է բրիտանական  «Թագաժառանգ Ուելսի» լինկորնը և  «Ռիպալիս» կրեյսերը:.

1948 – ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

1954 – UNESCO-ի կողմից ընդունվել է Մոնտեվիդեոյի բանաձևը, որով օժանդակվել է էսպերանտոյի միջազգային լեզվու դառնալու թեկնածությունը։

2006 – վախճանվել է Չիլիի դիկտատոր, գեներալ Աուգուստո Պինոչետը:

2009 – թողարկվել է Angry Birds համակարգչային խաղը։

– կայացել է «Ավատար» ֆիլմի պրեմիերան։

2019 - վախճանվել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց է
Ամենադիտված