Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամանորի խորհուրդը` ըստ եկեղեցու

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Տարեմուտի (մեզանում ամանոր, կաղանդ, տարեգլուխ) տոնակատարությունը գալիս է դարերի խորքից և հնուց տարբեր ժողովուրդների գլխավոր տոներից է եղել և շարունակում է այդպիսին մնալ: Ըստ հայոց եկեղեցու մեծահռչակ վարդապետ սուրբ Գրիգոր Տաթևացու` Բաբելոնյան աշտարակաշինությունից հետո ազգերը «յուրաքանչյուրն իր տեղը` հեռավոր կամ մոտավոր աշխարհ մտնելուն պես` այդ օրը որպես տարեմուտ կարգեցին և իրենց որդիներին պատվիրեցին պատվել այդ օրը նվերներ տալով»:

Հին հայերը Նոր տարին կամ Ամանորը դիմավորել են ամռանը, սակայն 18-րդ դարում Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցու տոմարով հայերը տարվա սկիզբը և Ամանորը սկսեցին նշել հունվարի 1-ին:

Այժմ բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: Մինչ Քրիստոսի աշխարհ գալը ողջ մարդկությունը գերի էր դժոխքում՝ կաշկանդված հավիտենական մահվամբ: Քրիստոս ծնվելով հունվար ամսին՝ ազատեց մարդկանց դժոխքից , մահից` առաջնորդելով դեպի Երկնքի արքայություն:

Ահա թե ինչու է հունվարը տարվա առաջին ամիսը ու տարեմուտը համարվում: Հունվարի 1-ը մեր Տեր Աստծո ծննդյան ամսվա առաջին օրն է: Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում սուրբ Պատարագ է մատուցվում:

Հունվար ամսվա անվան ստուգաբանության և նշանակության վերաբերյալ մի ավանդություն կա: Ըստ դրա` հեթանոս հռոմեացիները Յանուս անունով աստված են ունեցել` 2 դեմքով` մեկը դեպի առաջ նայող, մյուսը` դեպի ետ: Այդ երկվությունը խորհրդանշում էր անցյալն ու ապագան, սկիզբն ու վերջը: Այս նշանակությունն էլ, հավանաբար, կապված է հունվարի` տարվա առաջին ամիսը լինելու հետ:

Ամանորը քրիստոնյաների համար կարևորագույն խորհուրդ ունի` Աստծուց անցնող տարվա համար շնորհակալ լինելու, խաղաղությամբ դեպի գալիք գնալու: Իհարկե, ամանորյա տոների ողջ զորությունը Սուրբ Ծնունդն է` հույսի, հավատի, սիրո անսպառ աղբյուրը։ Տարվա փոփոխությունը արժևորվում է Փրկչի ծննդյամբ, քանի որ Մանուկ Հիսուսի ծննդյամբ Աստծո արքայությունը հաստատվեց մեզանում, և մարդն իմաստավորեց իր գոյությունը։

Հայոց եկեղեցու սուրբ Հովհաննես Ոսկեբերանն ասում էր. «Կարծում են, որ եթե տարվա առաջին օրն ուրախության և հաճույքի մեջ անցկացվի, ապա տարին էլ այդպիսին կլինի։ Բայց տարին երջանիկ կլինի ըստ ամենայնի ոչ թե այն պատճառով, որ հարբած ես եղել առաջին օրը, այլ որ առաջին և բոլոր օրերին աստվածահաճ կյանքով ապրես։ Իսկ եթե առաքինանալու ջանք չգործադրես, այլ երջանկություն սպասես ամսագլխից և այդ օրերի հաշվարկից, ապա դրանից քեզ ոչ մի բարիք չի գա»։

Ամանորը մի շարք խորհորդներ ունի, որոնք, թվում է, թե պարզապես զարդարանքի մաս են, սակայն իրականում պարունակում են կրոնական հավատալիքի հստակ շեշտադրում:
Ամանորին բոլորը տոնածառ են զարդարում, որը դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի: Քրիստոնեական աշխարհում այս ծառը կոչվում է նաև Ծննդյան ծառ, քանի որ կապվում է Կենդանի կենաց ծառի` Հիսուս Քրիստոսի հետ։ Տոնածառի գագաթը զադարող աստղը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղը, որը մոգերին առաջնորդում էր դեպի մսուր, որտեղ ծնվելու էր ամենքիս Փրկիչը։ Եվ ինչպես մոգերն ընծաներ բերեցին Հիսուսին, այնպես էլ մենք ընծաներ ենք բերում Կենաց ծառին` այն զարդարելով:

Եղևնին ողողող լույսերը խորհրդանշում են հոգևոր լույսը, որով Փրկիչը լուսավորեց ողջ աշխարհը, իսկ բովանդակ փայլփլող եղևնին խորհրդանշում է շնորհների արքայությունը` Փրկչի Ծննդյամբ աշխարհին պարգևած։

Ամանորի գլխավոր խորհրդանիշներից մեկը Ձմեռ պապն է` (Դեդ Մորոզ, Սանտա Կլաուս) Զմյուռնիա քաղաքի Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետը: Ճշմարիտ հավատքն ու քրիստոնեական բոլոր առաքինությունները մարմնավորող այս սուրբը Ամանորի գիշերը այցելում է բոլորիս տները և իբրև ամանորյա անակնկալ ընծա մատուցում իր բարությունն ու ջերմությունը` դրանք միմյանց փոխանցելու պատգամով:

Իրավամբ ամանորը բոլոր տոներից ամենագեղեցիկն ու ամենասիրելին է և դրա պատճառը հետևյալն է` այն ողողված է Աստծո սիրով, լույսով և հրաշքներով:

Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց է
Ամենադիտված