Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետականության պահպանման հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատ է խոսվել և քանիցս ապացուցվել այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի անկախ պետականության գաղափարախոսությունը պետք է հիմնվեր երկու հիմնական արժեքների վրա՝ Արցախ և բանակ։ Ցավոք, պետականության կայացմանը զուգահեռ չձևավորվեց այդ գաղափարախոսությունը։ Արդյունքում, ստացանք պարարտ հող 2018թ․-ի իշխանազավթման և դրա ցավալի հետևանք՝ ներկայիս կորուստների համար։ Սակայն, դեռ ունենք հնարավորություն և պարտավոր ենք փրկել մեր գոյության և զարգացման կարևորագույն արժեքներն ու երաշխիքները։ Դրա համար առաջին հերթին չպետք է թույլ տանք բանակը վարկաբեկող գործողություններ։ Փաստ է, որ ներկայումս հայկական բանակը դժվար օրեր է ապրում, ինչպես մենք բոլորս։ Դրա հիմնական մեղավորը երկրի ղեկին հայտնված անձն է, որի մեծագույն «ծառայություններից» մեկը բանակի շարունակական վարկաբեկելն ու նրա դերի նսեմացնելն է եղել։ Այդուհանդերձ, այն մեր անվտանգության գլխավոր երաշխիքն է։ Միայն այն, որ Արցախի ՊԲ-ն 44 օր կենաց-մահու կռիվ է տվել ադրբեջանա-թուրքական բանակի և ահաբեկիչների զինված կազմավորումների դեմ, պատճառել նրանց ծանր կորուստներ, ցուցաբերել հերոսությունների զանգվածային օրինակներ, ամուր պահել իրեն վստահված պաշտպանական գրեթե բոլոր շրջանները, փաստում է այն մասին, որ մեր բանակը արել է առավելագույնը և արժանի է հարգանքի։

Սխալներն ու բացթողումները, որոնց պատճառով թշնամին կարողացավ հաջողություններ ունենալ հարավային ուղղությամբ, հետևանք էին Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարությունների անհասկանալի գործողությունների, որոնց մասին շատ է խոսվել զինվորականների ու ոլորտի մասնագետների կողմից և որոնք մանրակրկիտ հետաքննության կարիք ունեն։ Այնուհանդերձ պետք է փաստել, որ ցավոք, տվել ենք ծանր մարդկային կորուստներ՝ մոտ 5 հազար զոհվածներ, 10 հազար վիրավորներ։ Ունենք զինտեխնիկայի մեծ կորուստներ։ Այս ամենը լրջորեն ազդել են հատկապես ՊԲ-ի վրա, բայց այն ջախջախված չէ և շարունակում է պաշտպանել մեր հայրենիքի այդ հատվածի սահմանները։ Չի կարելի մեր գործողություններով թուլացնել նրան, կտրականապես պետք է մերժել «թող մեր երեխեքը չգնան Արցախ ծառայելու» ազգակործան մոտեցումը։ Այս տրամաբանությամբ վաղը կասենք, որ մեր երեխեքը չծառայեն Զանգեզուրում։ Այս մոտեցումը ուղիղ ճանապարհ է դեպի պետության կործանում և ցեղասպանություն։

Ուղղակի ողբերգություն է, որ այդպես էլ չհասկացանք, որ «մեր երեխեքը» Արցախում՝ Ջաբրայիլում կամ Ֆիզուլիում պաշտպանում էին Գորիսն ու Վայքը, Արտաշատն ու Վարդենիսը, Երևանն ու Աշոցքը, Ստեփանակերտն ու Ստեփանավանը և ամբողջ Հայաստանն ու Արցախը։ Ցավոք, հիմա արդեն անմիջականորեն Սյունիքի և Գեղաքունիքի սահմաններն ենք հարկադրված պաշտպանել։ Այս ամենի հետ մեկտեղ՝ ՀՀ ԶՈՒ-ն, ի տարբերություն ՊԲ-ի, արցախյան պատերազմում լուրջ կորուստներ չունեցան։ Թե ինչո՞ւ դրանք չմասնակցեցին այդ պատերազմին, ինչո՞ւ 10 օր շարունակ Արցախից օգնություն խնդրողներին աջակցության չեկան, որը կփոխեր պատերազմի ելքը, նույնպես ապագայում հետաքննության առարկա պետք է դառնա։ Այսպես, թե այնպես, ՀՀ զինված ուժերը իրենց հիմնական ներուժը պահպանել են։ Նրանք համալրման և նոր սպառազինության կարիք ունեն, անշուշտ։

Զորակոչիկներով համալրումը պետք է կատարվի պատշաճ ձևով, զինտեխնիկան պետք է համալրվի մեր դաշնակից ՌԴ աջակցությամբ։ Բնականաբար, դրա համար առաջին հերթին պետք է ունենանք փորձառու և գիտակից քաղաքական ղեկավարություն, այլ ոչ թե պարտության տարած և դավաճանի խարանով ապրող մեկը։ Քանի դեռ ներկայիս խմբակն է իշխանության, ակնկալել բանակի վերազինմանն ուղղված լուրջ և մտածված, մասնագետների կողմից մշակված քաղաքականություն, անհնար է։ Այս առումով ամենահրատապ անհրաժեշտությունն է օր առաջ ազատվել այս իշխանությունից և պատրաստ լինել դիմագրավելու նոր սպառնալիքների, որոնք ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են։

Անդրանիկ Կիրակոսյան

 

Վաչե Թոմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը նոմինացվել է Օսկարի վեց անվանակարգերում «Խաղեր է տալիս Արևմուտքի հետ. Փաշինյանը Պուտինին խնդրել է վատ չմտածել Հայաստանի մասին» «Հայաստանը շուտով կվերանա. ինչո՞ւ է Փաշինյանը նոր պատերազմ հրահրում Անդրկովկասում» Լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակաhարել Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը․ պատմության այս օրը (24 հունվար)Մոսկվան և Կիևը ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածների Մարզերում ձյուն է տեղումՆշել է ծննդյան 39-ամյակը, հաջորդ օրը մահացել․ մանրամասներ ողբերգական դեպքիցՔանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր. պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից Որոշ հասցեներում ջուր չի լինի5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչու է որդին կյանքից զրկել հորը ու դանակը թողել նրա մարմնի մեջՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ ՀԷՑ-ը պլանային անջատումների մասին է հայտնում Ռուբլին շարունակում է աճելՀայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ» ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ» Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ» 25 անձի տուգանք. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ» Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ» Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ» Տավուշում վարժանք է անցկացվելու Թրամփը չի բացառել՝ Բայդենի դեմ կարող է հետաքննություն սկսվել Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. երեկ նրա ծննդյան օրն է եղել«Կլոն» հեռուստասերիալի հերոսուհին՝ Ջովաննա Անտոնելլին նոր ֆոտոշարք է հրապարակել Արման Ծառուկյան․ Օլիվեյրայի հետ մենամարտն ունի իմաստ, ես պատրաստ եմ ԱՄՆ-ն հեռանում է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունից Ամասիայում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք (տեսանյութ) Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում Գիտնականներն Արեգակի վրա սև պլազմայի հազվագյուտ արտանետում են գրանցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թրամփի ակնարկից հետո խոստացել է 600 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում Խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Դավոսում հանդիպել է Փաշինյանի հետԱնհայտ կորած համարվող 22 զինծառայողի ընտանիքների 300, 000 դրամ աջակցությունը երկարաձգվեց Մոլդովան չի մասնակցի «Եվրատեսիլ 2025»-ին Չեմպիոնների լիգա․ Մադրիդի «Ռեալ»-ը 5:1 հաշվով հաղթել է «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ին․ ՊՍԺ-ն 4:2 հաշվով՝ «Մանչեսթեր Սիթի»-ին Կոշի վարչական ղեկավարը՝ ծեծկռտուքի մասին Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը Ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար․ ի՞նչ իրավիճակ է Տավուշում, ո՞ր հատվածներն են հանձնվելու ԱդրբեջանինԲողոքի ակցիա՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի պահանջով Ղազախստանում 19 մեքենա է իրար բախվել․ հոսպիտալացվածներ կանՌոբերտ Հովհաննիսյանը՝ ՀՀ չեմպիոն Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք են առաջադրել Կրասնոդարի դպրոցներից մեկում դանակահարություն իրականացրած դեռահասին ընտանիքի հետ վտարել են Հայաստան Արշակունյաց պողոտայում այրված կրպակը դիտավորությամբ է հրդեհվել՝ գողությունը թաքցնելու համար. կա ձերբակալված Կին ուղևոր է մահացել․ ՌԴՄեր թևը կnտրվեր, որ ընտրեցինք այս կառավարությանը. տնտեսվարողները կառավարության դիմաց են Ալիևը զանգահարել է Էրդողանին Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին
Ամենադիտված