Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկովյան կատարյալ ձախողում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս օրերին թեև ՀՀ իշխանությունները վստահեցնում էին, թե Մոսկվայում եռակողմ հանդիպմանը չի նախատեսվում փաստաթղթի ստորագրում, փաստաթուղթ, այնուամենայնիվ, ստորագրվեց: Ըստ էության, գերիների փոխանակման հարցով Փաշինյանն ինքն արձանագրեց, որ համաձայնությունների չի հաջողվել հասնել: Տրանսպորտային ուղիների ապաշրջափակման առումով, պարզ չէ՝ Հայաստանի իրավունքների ու պարտականությունների հարցը, սակայն Փաշինյանը ստորագրեց երկրորդ եռակողմ փաստաթուղթը: Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի որոշ դրույթները չեն իրականացվում, իսկ որոշներն իրականացվում են` ըստ Ադրբեջանի, Թուրքիայի և, իհարկե, Ռուսաստանի ցանկությամբ ու թելադրանքով: Ավելին՝ գերիների, անհետ կորածների ու զոհերի դիերի հայտնաբերման գործընթացը մնալու է հայկական օրակարգում այնքան, որքան ցանկանան Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանը, իսկ սա իր հերթին նշանակում է, որ ՀՀ-ից այլ զիջումներ էլ կկորզվեն, օրինակ՝ մի քանի գերիների վերադարձի դիմաց:

Նախօրեին Մոսկովյան բանակցությունների ավարտին, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները նոր հայտարարություն են ստորագրել, ասուլիսում Ալիևը շեշտեց, որ ղարաբաղյան խնդիրը այսուհետ պատմություն է։ Իսկ Փաշինյանն ընդգծեց, որ հակամարտությունը կարգավորված չէ և հարցերից մեկը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները այս խնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Կրեմլում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը տեւել է մոտ չորս ժամ, երկրորդ եռակողմ հայտարարությունը վերաբերում է Նախիջևանի միջանցքին, ինչպես դա անվանում են ռուսական և ադրբեջանական կողմերը, մանրամասները, սակայն, հայտնի չեն։ Բաքուն «Նախիջեւանի միջանցք» ասելով նկատի ունի Նախիջևանը Ադրբեջանի մնացած տարածքի հետ կապող ոչ միայն ավտոճանապարհի, այլ նաև երկաթուղային ճանապարհի շինարարությունը։

Օրեր առաջ Ալիևը նշել էր, թե Նախիջևանի միջանցքի շինարարությունը կսկսվի առաջիկա օրերին և կտևի մոտ երկու տարի։ Ավելի վաղ Ալիևը հայտնել էր, թե առաջարկել է ստեղծել Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող միջանցք, ինչին, նրա խոսքով, դրական էին արձագանքել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: Նկատենք, որ նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթում «Նախիջևանի միջանցքի» մասին խոսք չկա, այնտեղ միայն նշված է տրանսպորտային հաղորդակցության անհրաժեշտության մասին, սակայն պատերազմի ավարտից անմիջապես Ադրբեջանի իշխանությունները սկսեցին խոսել «Նախիջևանի միջանցքի» մասին՝ կապելով այն Լաչինի միջանցքի հետ։ Իսկ ահա ռուսական աղբյուրները շրջանառում են վարկած, թե ադրբեջանական կողմը ցանկանում է ոչ միայն ստեղծել նման միջանցք, այլև՝ ռուսական սահմանապահ զորքերի հետ միասին վերահսկել այն։ Բաքուն ու Անկարան նաև այլ ակնկալիքներ ունեն․ խոսքը զինված ուժերին է վերաբերում:

Նոյեմբերի 10-ի հայտարարությունում նշված չէ, որ հայկական կողմը պետք է զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղի՝ հայկական կողմին մնացած հատվածից, սակայն պաշտոնական Բաքուն պարբերաբար այս հարցը թեժ է պահում: Մինչդեռ Մոսկվան գերադասում է լռել: Այսպիսով, մոսկովյան եռակողմ հանդիպմանը չլուծվեց հայկական կողմի համար առանցքային՝ ռազմագերիների, անհետ կորածների, պատանդների փոխանակման հարցը։ Ամենացցուն խնդիրը. հայկական կողմը համարում է, որ դեռ բաց է ԼՂ կարգավիճակի հարցը, Բաքուն համարում է, որ նման հարց գոյություն չունի: Ո՞րն է հետևաբար Կրեմլի դիրքորոշումը, ինչո՞ւ չի որևէ քայլ արվում, պաշտոնական որևէ արձանագրում արվում այս մասին: Մոսկվան գնաց այլ ճանապարհով. 4 կետից բաղկացած հայտարարության տեքստ առաջարկեց կողմերին, որը վերաբերում է նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը, որով նախատեսվում է ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Իսկ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն առավելապես ադրբեջանական կողմին է ձեռնտու: Ստացվում է, որ Անկարան ու Բաքուն շարունակում են օրակարգ թելադրել, իսկ պաշտոնական Երևանը, ի դեմս Փաշինյանի, ստիպված է մաս կազմել այդ օրակարգին, որովհետև չի կարող մերժել Պուտինին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Ովքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտումԿալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում է
Ամենադիտված