Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուսանկարում ՖՍԲ գեներալ Իգոր Բորիսովիչ Ցվետկովն է. զորքը սարսափում էր նրա հազի ձայնից ու հանգիստ, կշռադատված խոսքից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Լուսանկարում ՖՍԲ գեներալ Իգոր Բորիսովիչ Ցվետկովն է: Հիմա նա ՌԴ նախագահի հատուկ հանձնարարություններով տեսուչն է ՌԴ երկրամասերից մեկում: Ժամանակին, իսկ ավելի կոնկրետ 1999 թվականին երբ պարոն Ցվետկովը դեռ փոխգնդապետ էր նա ծառայում էր ՀՀ-ում և իմ զորամասի շտաբի պետն էր: Շատ խստապահանջ մարդ: Զորքը սարսափում էր նրա հազի ձայնից ու հանգիստ, կշռադատված խոսքից: Նույնիսկ նրա ստորագրությունը որը շատ նման էր հայերեն ձեռագիր «յ» տառին, պատկառանք էր ներշնչում:
1999 թվականի հունիսի 1-ին ես 3 օրով գնացի արձակուրդ: Շտաբի պետը չէր սիրում արձակուրդ գնացող զինվորներին և երբ վերադարձա, ինձանից խիստ տոնով պահանջեց զորամասին նվիրել ընդամենը 3 բանկա ներկ: Արձակուրդիս յուրաքանչյուր օրվա համար մեկական: Եղածը մեծ բան չէր, ամեն բանկան արժեր 3000 դրամ, իսկ զորամասում իրոք վերանորոգման աշխատանքներ էին և ներկը ոչ թե Իգոր Բորիսիչի անձնական կարիքների այլ զորամասի բարեկարգման համար էր:
Ես հրաժարվեցի: Չեմ թվարկի պատճառները, բայց գլխավորը այն էր, որ իմ պատվից ցածր համարեցի բանակից զանգել տուն և ինչ-որ բան խնդրել:
Այդ պահից սկսվեցին իմ կյանքի դաժանագույն օրերը, որը կարճ կարելի է անվանել ռուսական զինվորական բանտ: Այնտեղ ահագին երկար մնացի: Կյանքը ընթանում էր ինկվիզիցիայի լավագույն ավանդույթներով՝ ամեն ինչ ստեղծված էր օրինական տառապանքների համար:
Այդ ընթացքում ինձ ամեն գիշեր ուղիղ ժամը 3-ին այցելում էր Իգոր Բորիսիչը: Նա բանտ էր գալիս իր մանկահասակ որդու հետ (8-10 տարեկան) և բանտախցից ինձ դուրս հանելով ամեն օր տալիս էր նույն հարցը:
-Ну что Малян, продолжаем?
Ես գլուխս բարձր ու դեմքիս հնարավոր անհոգ արտահայտություն տալով պատասխանում էի:
-Так точно!
Անցնում էին օրեր... Անելանելիությությունից ես արեցի իմ կյանքում երևի միակ գիտակցված հիմարությունը որը հիմա սարսափով եմ հիշում՝ մի օր հարձակվեցի իմ պահնորդի վրա ու նրանից խլեցի ավտոմատը և ներսից փակվեցի խցում: Պահնորդը իմ պես զինվոր էր՝ ռուս զինվոր ու նրա երկար խնդրանքներից հետո հետ վերադարձրեցի զենքը ու այդ մասին ոչ ոք այդպես էլ չիմացավ:
Ինձ բանտախցից դուրս թողեցին միայն այն ժամանակ, երբ փոխվեց զորամասի հրամանատարը և նոր հրամանատարը իր նշանակման կապակցությամբ համաներում իրականացրեց ու հաուպտվախտում գտնվող բոլոր զինվորներին ուղարկեց սահման ծառայության:
Երկարատև բանտարկությունից հետո սահմանը ինձ Մալդիվյան կղզիներ էին թվում, ծառայությունը՝ պասիվ հանգիստ:
3-4 ամիս անց սահմանի Ջանֆիդա հատվածում ծառայություն էի իրականացնում: Տապիկով զանգեցին ասեցին «Ծաղիկյանը մեքենայով դուրս է եկել սահման շրջայցի» (Ցվետկովին հայերով Ծաղիկյան էինք ասում, որպեսզի կողքից գլխի չընկնեն):
Ցվետկովի УАЗ-իկը փոշի հանելով անցավ մեր պոստի կողքով, սակայն մոտ 100 մետր անցնելով կտրուկ արգելակեց: Մեքենայից իջավ Իգոր Բորիսիչը ու մոտեցավ ինձ:
Նա ժպտում էր ու քանի որ երբեք ժպտալուց չէի էլ պատկերացրել դա ինձ տարօրինակ թվաց:
Ցվետկովը մոտեցավ ինձ, ժպտալով մեկնեց ձեռքը և ասեց, որ երկու օրից լքում է Հայաստանը և հատուկ եկել է ինձ ցտեսություն ասելու: Նա ասեց, որ իր ծառայության ողջ ընթացքում երբեք չի հանդիպել ինձանից համառ որևէ զինվորի: Նա ասեց, որ զինվորական բանտի տառապանքները ժպտալով հաղթահարող մարդ իր կյանքում առաջին անգամ է տեսնում:
Իգոր Բորիսիչը գնաց ու քիչ ժամանակ անց դարձավ ՖՍԲ գեներալ: Ես նրան այլևս երբեք չտեսա...
Ինչու եմ սա պատմում, վաղը ինձ հերթական անգամ կանչել են Երևանի քննչական վարչություն որտեղ դավաճանները ինձ կառաջադրեն հերթական մեղադրանքը 226.2 հոդվածով...
Համեմատած ռուսական զինվորական բանտի հետ այս ամենը մանկական հոպ զիլինա խաղն է հիշեցնում:
Հ. Գ. հատուկ շնորհակալություն հետախուզության պետ՝ գնդապետ Հրաչիկ Սանատրուկի Ստեփանյանին:

Ովքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտումԿալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում է
Ամենադիտված